Աղայանական ընթերցումներ
Գլուխ Ա (էջ 13)
Կարդալ հատվածը, առանձնացնել դաստիարակության Աղայանի առաջարկած ուղղությունները. ի՞նչ կավելացնեիք կամ կպակասեցնեիք, ինչու՞:
Աղայանը ուզում էր ասել, որ մարդ պետք է ստանա մտավոր և ֆիզիկական դաստիարակություն, որպեսզի մարդը նորմալ լինի ապագայում: Միայն միակողմանի դաստիրակությունը կարող էր վնաս հասցնել: Պետք է ոչ միայն ուղեղը զարգանա, այլ նաև առողջությունը:
Դուրս բեր այն նախադասությունը, որը համարում ես այս հատվածի մեխը (խտացված, կարևոր ասելիքը). հիմնավորիր:
Մարմին կենդանությամբ և մտոք հանդերձ-է մարդ բանական, հանճարո և առաքինության ընդունակ:
Գլուխ Բ
Մարմին-միտք-հոգի եռամիասնության սկզբունքը մեկնաբանիր ըստ Ղ.Աղայանի, ավելացրու քո տեսակետը:
Ըստ Աղայանի խոսքերի ինչպես կենդանի արարած և բույս, նույնպես էլ մարդն է ապրում օդի, ջրի, լույսի և կերակուրի շնորհիվ: Առանց այդ 4 կարևորության մարդու ուժը կսպառի և նա էլ չի ապրի: Մարդու ուժը կախված է մարդու մկանային աշխատանքից, որոնց մեջ մտնում են մարմնամարզությունը և ֆիզիկական աշխատանքները: Հին ժամանակներում, երբ գիր ու գրկնություն և դպրոց չի եղել, մարդիկ զբաղվել են մարմնակրթությամբ, որպեսզի իրենց պաշտպանեին: Երբ կրթությունը մտավ մարդկանց կյանք, մարմնամարզությունը մեկ է շարունակում էր մնալ: Այդ թվում են Ա. Մակեդոնացին, Նապոլեոնը և այլ մարդիկ:
Ըստ իմ տեսակետից <<Մարմին-միտք-հոգի>> եռամիասնության սկզբունքում կա և <<հոգի>> բառը: Դաստիրակության մեջ է և մտնում ոչ միայն մարմնամարզությունը և խելքը այլ նաև բարոյախոսությունը, մարդկանց հետ լավ վարվելը: Կան մարդիկ, ովքեր չգիտեն ինչպես շբվել ուրիշների հետ: Դա էլ է պետք մարդուն: Երբ հաճոյախոսում ես, կամ մեկին առողջություն ես մաղթում, կամ էլ մեկին բարևում, դա շատ կարևոր բան է և շատ հաճելի:
Եթե այդ երեք ուղղություններից մեկը պակասում է, ի՞նչ տեսակի մարդ է «ստանում» հասարակությունը (դիտարկել յուրաքանչյուրն առանձին-առանձին):
Եթե պակասի, խելքը, ապա մարդ ոչինչ չիմանալով, չի կարող մի բանի հասնել: Մարդ առանց խելքի կարող է հասնել միայն տնից դեպի խանութ: Խելքը պետք չե միայն Էնշտեյնի մակարդակին հասնելւ համար, այլ ուղղակի ունենալ լավ մասնագիտությունև ստանալ լավ աշխատավարձ ապագայում:
Եթե պակասի <<Մարմին>> ուղությունը, ապա մարդ կարող է ունենալ առողջական խնդիրներ: Բացի խելքից պետք է նաև շարժվել, որպեսզի մկանները չժանգոտեն:
Իսկ եթե պակասում է <<Հոգի>> ուղղությունը, ապա այդ մարդը չի կարող շբվել ուրիշների հետ: Այդպիսինները սառնասիրտ են, չեն հոգում ուրիշների մասին, չեն սիրում խոսել և մարդկային շբվել: Նրանք փակի մեջ են լինում, իսկ մի ուրիշ մասը այդպիսի մարդկանց շբվում են ուրիշների հետ, բայց չեն գիտակցում, որ նրանք չեն ուզում խոսել իրենց հետ:
Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածը:
Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
Աղայանը այս հոդվածում խոսում է մարդու մտավոր հոգնածության և ներվոտության մասին: Այս երկուսը ազդում են մարդու ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Սրանց պատճառով կարող է վատ հետևանքներ լինել:
Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
Ֆրանսոիական հեղափոխությունը, նապոլենյան պատերազմները, տեխնիկական գիտությունների զարգացումը, կրոնի կռիվը, կապիտալիզմի զարգացումը և այլն առաջ բերեցին այս երկու չարիքները:
Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
Աղղայանը առաջարկում է Նոր դպրոցը և սոցիալական կյանքի արդարությունը որպես հզոր դարման ներվոտության և մտավոր հոգնածության դեմ:
Չարենցյան օրեր
Չարենցի հետ
Երեկ մի խումբ Սեբաստացիներով ճամփորդեցինք դեպի Եղիշե Չարենցի ծննդյան օրվա արթիվ նրա թանգարան և նրա արձանի մոտ արտասանեցինք նրա բանաստեղծությունները, քայլեցինք դեպի Մաշտոցի պողոտա: Իրոք շատ հետաքրքիր անցավ, այսպիսի նախագծերը կուզեի շարունակվեր, որովհետև այս նախագծերով հեշտ է ուսումնասիրել Եղիշե Չարենցի կամ այլ ուրիշ բանաստեղծի արվեստը:
Հանս Քրիստիան Անդերսեն
Մի տղայի ծննդյան օրը նվիրում են անագե 25 զինվորիկներ, որոնցից մեկը մի ոտք ուներ․ ամենավերջում նրան էին ձուլել, երկրորդ ոտքի համար անագը չէր բավականացրել։ Գիշերը խաղալիքները կենդանանում են և սկսում ապրել իրենց կյանքով։ Զինվորիկը սիրահարվում է գեղեցկուհի պարուհուն։ Հանկարծ ծխախոտատուփից դուրս է գալիս դևիկը և ասում․ «Է՛յ, անագե զինվորիկ, բավական է այդպես չռես աչքերդ»։ Տեսնելով, որ զինվորիկն իրեն արհամարհում է, դևիկը սպառնում է, որ նրա հետ հաշվեհարդար կտեսնի։ Առավոտյան երեխաներից մեկը զինվորիկին դնում է լուսամուտին, այն հանկարծակի բացվում է, և զինվորիկը ցած է ընկնում։
Անձրև է սկսվում։ Զինվորիկին գտնում են երկու տղա։ Տղաները նրան դնում են լրագրի թղթից պատրաստած նավակի մեջ և գցում առվակի մեջ։ Ճանապարհին զինվորիկը հանդիպում է ջրամկանը, որը նրանից անցագիր է պահանջում։ Երբ նավակը հասնում է այն տեղին, որտեղ առվակի ջուրը լցվում էր ջրանցքը, նավակը լցվում է ջրով և պատռվում, իսկ զինվորիկին կուլ է տալիս մի մեծ ձուկ։ Այդ ձուկը հայտնվում է խաղալիքի տիրոջ խոհանոցում։ Ձուկը կտրատում են և գտնում անագե զինվորիկին։ Նրան նորից տանում են մանկական սենյակ։ Ինչ-որ տղա խեղճին նետում է վառարանի մեջ։ Քամին պարուհուն նետում է այնտեղ՝ ուղիղ անագե զինվորիկի մոտ։ Պարուհին այրվում է, իսկ զինվորիկը՝ հալվում։
Սյուժետային հետաքրքիր հնար․ ամբողջ ընթացքում գլխավոր հերոսները՝ զինվորիկը և պարուհին, չեն արտաբերում ոչ մի բառ և ինքնուրույն ոչ մի շարժում չեն կատարում։
Հեքիաթը պատմում է մի թիթեռնիկի մասին, որը ցանկանում էր ամուսնանալ ամենալավ ծաղկի հետ: Սակայն նա չէր կարողանում կողմնորոշվել, այդ իսկ պատճառով գնում է և հարցնում դաշտային երիցուկին, որը գուշակություններ էր անում: Բայց պատասխան չստանալով` հեռանում է նրանից: Թիթեռնիկն ամեն ծաղկի մեջ մի թերություն տեսնում էր, վախենում էր, որ նրանք շատ շուտ կթոշնեն: Արդեն աշուն էր, և թիթեռնիկը որոշում է ամուսնանալ անանուխի հետ, սակայն նրանից մերժում է ստանում: Շուտով եղանակները վատանում են և հենց այդ օրերին էլ նա ընկնում է մի տաք սենյակ: Այնտեղ նրան տեսնում են և գնդասեղը մարմինը խրելով` ամրացնում մի արկղի մեջ ուրիշ հազվագյուտ թիթեռների շարքում: Նա իրեն մխիթարում էր` ասելով, որ հիմա նա ծաղկի նման է, և որ սա էլ ամուսնության նման է: Սակայն սենյակի ծաղիկները ասում էին, թե դա վատ մխիթարություն է: Իսկ թիթեռնիկը չէր ցանկանում նրանց հավատալ:
Հեքիաթը պատմում է երկու հախճապակե արձանների` հովվուհու և ծխնելույզ մաքրողի մասին, որոնք իրար կողքի էին քանդակված, այդ պատճառով էլ նշանված էին իրար հետ: Հեքիաթի հերոսներից են նաև օբեր-ունտեր-գեներալ-ադմիրալ-սերժանտ Այծոտնը և ծեր չինացին: Օբեր-ունտեր-գեներալ-ադմիրալ-սերժանտ Այծոտնն սիրահարված էր հովվուհուն և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ: Հովվուհին, սակայն, չէր ցանկանում ամուսնանալ նրա հետ և առաջարկում է ծխնելույզ մաքրողին իրար հետ փախչել:
«Քո ցանկությունը ի՛մ ցանկությունն է,- ասում է ծխնելույզ մաքրողը հովվուհուն:- Գնա՛նք թեկուզ և հիմա: Ես հավատում եմ, որ իմ արհեստով կարող եմ քեզ կերակրել»: Նրանք միասին փախչում են, և մյուս տիկնիկները նկատում են նրանց փախուստը:
Փախչելու ճանապարհին նրանք հանդիպում են մի տիկնիկային թատրոնի, որտեղ այդ պահին ներկայացում էր գնում: Բոլոր տիկնիկները թափահարում էին իրենց ձեռքի վարդակակաչները: Նրանց հետևում կանգնած էին վալետները, որոնք երկուական գլուխ ունեին: Պիեսը երկու սիրահարի մասին էր, որը հովվուհուն հիշեցնում էր իր և ծխնելույզ մաքրողի պատմությունը: Հովվուհին խնդրում է հեռանալ այդտեղից և դուրս գալ մեծ աշխարհ: Տղան առաջարկում է նրան փախչել ծխնելույզով և աղջիկը համաձայնում է: Հովվուհին վախենում է մեծ աշ՛խարհից և խնդրում է հետ վերադառնալ: Նրանք վերադառնում են իրենց սենյակ և շարունակում են ապրել կողք կողքի:
Իտալական գրականություն
Գրվածքն իրոք, որ շատ պարզ էր, բայց միեւնույն ժամանակ բարդ: Կարդում ես ու ասում՝ դե առնետի, տան հանգստի ու ամառանոցի մասին է էլի, բայց երբ մի փոքր սկսում ես խորանալ գրվածքի ասելիքի մեջ, պատկերացումներդ փոխվում են: Հասկանում ես, որ պատմվածքը վախի, անգործության, տագնապի մասին է: Այն վախի, որոնք առաջացնում էին առնետները, բայց դրանք սովորական առնետներ չէին, դրանք վախի առնետներն էին, որոնք ստիպում էին մարդուն համակերպվել եւ վախենալ կորցնելուց հենց իրենց՝ առնետներին:
Առնետներին կարելի է համարել նաեւ թշնամի՝ մարդու թշնամի: Առաջին հերթին նրա համար, որ կա մարդկանց մի խումբ, որոնք պատկանում են առնետների դասին (քիչ հետո կխեսեմ նաեւ այդպիսի մարդկանց ամսին), եւ իրոք, դրանք էլ են թշնամի այնպիսի թշնամի, որոնց վախենում ես կորցնել, քանի որ հենց նրանց հետ մրցակցությունից ես կարողանում հասնել ավելիին, լինել ավելի ուժեղ, եւ հենց այդ առնետներն են քեզ օգնում ապրել, եթե դու հրաժարվես նրանցից, ապա կհրաժարվես նաեւ հեղինակությունից, ինքնավստահությունից: Իսկ մյուս կողմից առնետները կրծող են, առաջացնում են զզվանք, աշխարհիս երեսին չեմ ճանաչում այնպիսի մեկին, որ առնետին համարի սիրելի արարած:
Ի վերջո վերադառնամ բուն թեմային: Ինչպես հասկացանք, գրվածքը առնետների, թշնամանքի, վախի մասին էր: Այս երեւույթները համախբելով՝ հեղինակը ցանկանում էր ասել, որ պետք չէ վախենալ կորցնելուց… Հիմա կզարմանաք եւ կասեք ընդամնեը այդ մեկ տողը՞, խորհուրդ կտամ կարդալ եւ դուք էլ համաձայն կլինեք ինձ հետ, համենայն դեպս ես՝ միգուցե սխալ, միգուցե ճիշտ, ենտատեքստը հասկացա այդպես:
Խոսեցի պատմվածքում տեղ գտած երեք երեւույթներից միայն մեկի (այսինքն՝ երկուսի, քանի-որ առնետին ես ինքս համարեցի թշնամի, ստացվում է, որ խեսել եմ նաեւ թշնամանքի մասին), առնետի՝ թշնամանք,իսկ վախի մասին, կփորձեմ հիմա ներկայացնել:
Վախը մարդկային հոգեբանության մեջ մի երեւույթ է, ոմանք վախենում են միջատներից, ոմանք առնետներից, բարձրությունից, ոմանք էլ՝ կորցնելուց (սրա մասին արդեն խոսել եմ): Վախը մի երեւույթ է, որը սահմանափակում է մարդու ազատությունը, չի թողնում օգտվել ու ապրել ազատ, որովհետեւ ամեն պահ հոգումդ առաջանում է վախի զգացումը: Չեմ ցանկանում հոգեբանական վերլուծություն անել եւ ավելի խորանալ «վախ» հասկացության մեջ, ուղղակի պետք է կարողանալ հաղթահարել այդ երեւույթը եվ հետեւել տվյալ խոսքերին՝ «Վախի պատճառն անհայտությունն է»՝ սրանով ամեն ինչ ասված է:
Այսքան գրեցի, եւ ինձ թվում է, որ կառաջացնի հետաքրքրություն Դինո Բուցատիի՝
« Առնետները» պատմվածքի նկատմամբ եւ հոսով եմ, որ կկարդաք, համոզված եմ, որ այն ձեզ դուր կգա:
Զինվորները չէին կարող ուրախ երգ երգել, քանի որ նրանք պատերազմում էին գտնվում, նրանց հոգիները տխուր և թախծոտ են: Մարդ երբեք չի կարող պատերազմի ընթացքում իրեն ուրախ զգալ, կապ չունի նա հաղթում է, հագուստ ունի, թե ամեն ինչով ապահովված է: Նա իր ընտանիքից հեռու է գտնվում, և ամեն պահին կարող է մի ընկեր կորցնել, կամ էլ իր ընկերները իրեն կորցնի: Եվ չես կարող ուրախ լինել թշնամուդ սպանելով, քանի որ նա էլ ունի ընտանիք: Երբ տեսնում ես մեկը աչքիդ առաջ մահանում է:
Վերջը կարող է գալ հենց այն պահին, երբ թվում է, թե ամենի ինչ նոր է սկսվում: Ստեղծագործություններն ինձ դուր չեկան, չնայած ինքս հաճախ եմ մտածում «Ճագարները լուսնի տակ» ստեղծագործության թեմայի շուրջը: Վերջին ժամանակներում ինձ շարունակ հետապնդում մի միտք:Մարդու կյանքը պատկերացնում եմ այսպես՝ մարդիկ աչքերը փակ քայլում են անդունդի եզրով ու պատահականություն է միայն, որ որևէ մեկը շարունակում է քայլել, երբ աջ ու ձախ անդունդն են ընկնում: Մահն ինքնին սարսափելի չէ, բայց զգալ դրա դարանակալ ներկայությունն ամենուր, զզվելի
Այս պատմվածքի ասելիքը այն է, որ ինչ էլ լինի, միշտ պետք է հիշել հարազատներին, ընտանիքին։ Որովհետև այս կյանքում իրենցից թանկ ոչինչ չկա։ Ընկերներին դու կարող ես կորցնել և նորից գտնել, բայց հարազատներին ոչ։
Հերոսը մինչև վերջինը չհանձնվեց և բուժվեց: Երկրորդը, որ նա ավելի զարգացավ, քանզի պատմվածքի վերջում նա այդքան էլ նյութապաշտ չէր: Իսկ վերջինը և երրորդը ընթերցողին կարող է տարօրինակ թվալ, որ ազնվականը վերջում վերադառնում է բորոտների մոտ: Բայց դա միայն այն պատճառով է, որ նա զգում էր, թե ինչպիսի մարդիկ են բորոտները և իրեն միայն այդ շրջապատում էր պատկերացնում: Երբ մարդը իր մարմնի վրա զգում է ցավը և իր համար հայտնաբերում նոր աշխարհ, նա վերափոխվում է և վերափոխման հետ մեկտեղ նա սկսում է հասկանալ հիմնարար արժեքները: Դա կախված է ոչ միայն տարիքից, այլ նաև մտավոր զարգացումից: Այս թեմայի շուրջ խոսելիս, ես հիշեցի Աբրահամ Մասլոուի պահանջմունքների բուրգը: Ճիշտ է, այն այնքան էլ ճիշտ կազմված չէ, բայց բավականին լավ ցույց է տալիս, որ մարդը կարող է հասնել զարգացման նոր փուլի, միայն ավելի ցածր պահանջմունքները լրացնելով և գիտակցելով, թե ինչքան ցածր է նախորդ փուլը նորից:
Թումանյանական օրեր
բերանացի իմանալ
Ախ, ես երանի… — ստեղծագործական աշխատանք՝ Երանի ես … լինեի
«Լեռներն ուժեղ են, նրանք չեն վախենում մանրիկ«քարիկներից», նրանց էդ քարիկներով չես խոցի, չես վախեցնի, ու որ հաստատ է, չես սպանի։ Լեռներն անառիկ են։ Նրանց քամին ու փոթորիկը չեն սասանում, չեն վախեցնում, Լեռներն անսասան են։
Լեռներն անջուր չեն, նրանց միջով աղբյուրներն ես հոսում, նրանց գրկում՝ լճերն են։ Լեռներն իմաստուն են, տեսնում ու «տանում» են ամեն ինչ, հիշում ու պահում են ամեն բան, բայց նույն ամրակուռ Լեռն են մնում, քանզի Խաղաղ են Լեռները, ՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԼԵՌՆԵՐԸ։
Ամառային երեկո — ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին. ստեղծագործիր
Երկինքը իր ամեն եղանակի միջոցով պատմում է երկրին իր տրամադրության մասին։ Երբ անձրև է գալիս նշանկում է երկինքը տխուր է և լացում է, բայց երբ անձրևի ժամանակ ծիածան է լինում ուրեմն ուրախության առցունքներ են։ Եթե անձրև է լինում ու կայծակ ուրեմն երկինքը բարկացել է։ Եթե արև է լինում ուրեմն երկինքը ուրախ տրամադրություն է ունենում։ Երբ երկնքից ձյուն է գալիս նա փորձում է ուրախեցնել երկրի բնակիչներին։ Իսկ երբ կարկուտ է լինում ուրեմն երկինքը հիասթափվել է երկրի բնակիչներից։
Վայրէջք — որևէ տող առանձնացրու՝ որպես վերնագիր, ստեղծագործիր
Գընում եմ ես վեր—
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։
«Փարվանա» — առաջին և վերջին երկու հատվածները
Ահմադը
Պատմվացքը ուզում էր ասել, որ կրոնը կապ չունի մարդը հոգում մնում է նույնը Հովհաննես Թումանյանը ուզում էր ապացուցել, որ մարդուն կրոնով չեն գնահատում նրա հետ պետք է շփվել, կիսվել նոր տեսնել թե նա ինչպիսի մարդ է:
............
Բարեկենդանի տոնի մասին
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնինն և ավարտվելով Մեծ Պասով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոս: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:
Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Պատրաստում էին փաթիլա, սըռոն, բխբխիկ: Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ: Որոշ տեղերում ձուն խաշելու փոխարեն ձվածեղ էին պատրաստում: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Չնայած ամենուր դեռ ձյուն էր, ցուրտ, սակայն դա չէր խանգարում, որ մարդիկ անձնատուր լինեն զվարճություններին:
Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիներն առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում: Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը: Թաղի երիտասարդությունը սովորաբար խաղատեղ էր ընտրում բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմը: Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին հաճախ աղջիկ ու տղա էին կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` թե ով ավելի մեծ կորագծով կճոճվի: Լոռիում, փոքրերի մի փոքր ճոճվելուց հետո տան նանեին բերում, նստեցնում էին ճլորթուն, որ «եղ աներ»: Նանի նստելուց հետո հարսները նրա գոգը մի քար էին դնում և, փոխանակ ճոճելու՝ պտտեցնում էին, թոկը ոլորում, որը հետո բաց թողնելիս հակառակ կողմի վրա էր պտույտ գալիս: Այդ միջոցին պառավը քարը գոգից վայր էր գցում` ասելով. «Էսքան եղ ինձ»: Հարսներից մեկը քարն իսկույն վերցնում և կրկին դնում էր նանեի գիրկը, որ պառավը, վերստին պտույտ գործելուց հետո, քարը նորից գցելով` ասեր. «Էսքան եղ էս հարսիս», և այսպես շարունակ՝ բոլոր հարսների համար, որպեսզի շատ յուղ ունենային: Տարոնում բարեկենդանյան խաղերից վերջինը «կշռեցուկ»-ն էր: Առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ նստելով` կշռվում էին ընկերներն ու ընկերուհիները` մյուս տարվա Բարեկենդանին իմանալու, թե «իրենց կյանքից անցնող տարին, որը պատված էր հոգսերով, որքա՞ն էր հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել իրենց անձը»:
Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Այդ օրվա խնջույքը շատ տեղերում ջնջում էր բոլոր տարբերությունները. «Իրար հետ սեղան էին նստած ծերունի սկեսրարը ու մանկամարդ հարսը, տղամարդ, կնիկմարդ, բոլորը միասին վայելում էին գաթա, հալվա, լոխում, հավկիթ, հասութա, սեր, կարագ, մատակի մածուն, նոր ծնած կովի դալ, հավ, սագ, գառ, ոչխարի կամ կովի ղավուրմա, քյուֆթա, տոլմա, փլավ, յախնի...»,- այսպես էր ավարտվում Բարեկենդանը Ջավախքի պահպանողական հայերի մոտ:
Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի ուրախությանը: Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով: Հատկապես վերջին շաբաթ – կիրակի օրերը դրանք դառնում էին համընդհանուր, համագյուղական, համաթաղական: Պարում էին ինչպես զուռնա - դհոլի նվագի տակ, այնպես էլ պարերգերի, որ բազմաթիվ էին:
Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին (առհասարակ, դեռ հնագույն ժամանակներում, տոնախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորություն ունեին): Ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություն: Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էինծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե («Բեկ ու գզիր», «Պարոն գզիր», «Գող և փաշա» և այլն):
Բարեկենդանի օրերին եկեղեցին նշում էր Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան զորավարի տոնը: Այդ օրերին հայոց տարբեր ազգագավառներում հաճախ էին ներկայացնում Ավարայրի ճակատամարտի որևէ դրվագ:
Շատ էին կատարվում կենցաղային թեմաներով թատերախաղեր: Օրինակ, «խնամախոս» գնալու ներկայացումը. դերակատարները կանացի զգեստով տղամարդիկ են` անճանաչելի կերպով դիմակավորված: Խմբում մեկն առանձնանում է հումորով, ճարտարախոսությամբ: Խումբը գալիս է մի տուն, որտեղ հարսնացու աղջիկ չկա, սակայն կան երիտասարդ տղաներ կամ երիտասարդ կանայք: «Խնամախոսները» սկսում են բանակցությունները, խաղի մեջ ներքաշվում են տան անդամները: Խնամախոսները խնդրում են իրենց ներկայացնել «հարսնացուին»: Հարսնացուի փոխարեն դերակատարներին ներկայացնում են տան տղային կամ նույնիսկ տանտիրուհուն: Զավեշտացույցի ժամանակ նյութը ծավալվում է, դուրս գալիս խնամախոսության շրջանակներից, միմյանց հումորով լուրեր են հաղորդում, չարախոսում ուրիշներից: Խաղի պայմանն այն է, որ ներկայացման ընթացքում հնարավորին չափ շատ զվարճախոսեն իրական կյանքից, սակայն դերակատարները պիտի չճանաչվեն տանտերերից: Զանգեզուրում այդ խաղի տարբերակներից մեկն էր «Հարս»-ը: Բոլոր դերերը այս դեպքում կատարում էին տղաները: Նրանցից մեկը հագնում էր կնոջ ու տղամարդու խառը հագուստ և կատարում փեսայի դերը: Մյուսը հարսի հագուստով էր: Հարս ու փեսային ուղեկցում են նվագածուները: Նվագում են հիմնականում շվի: Ծափերի, աղմուկ-աղաղակի տակ հարսն ու փեսան պարելով շրջում են փողոցներով, ապա մոտենում են որևէ մեկի տանը: Աղմուկից տնեցիները դուրս են գալիս:
Որոշ ժամանակ պարելուց հետո ուղեկցողներից մեկը փայտի թրով խփում-«սպանում» է հարսին կամ փեսային:«Սպանվածը հարություն է առնում» միայն այն ժամանակ, երբ տանտերերը նրանց համապատասխան մթերք են տալիս` ձու, ալյուր, պանիր, կաթի սեր, միս և այլն: Խումբը շարունակում է իր այցերը` հաճախ ստվարանալով յուրաքանչյուր հանդիպումից: Բարեկենդանին խաղացվող թատերական զվարճախաղերից մեկը, սակայն, խիստ ընդհանրացած էր Հայաստանի բոլոր գավառներում: Դա «Փաշա», «Քյոխվա», «Շահ-շահ», «Խան», «Ղադի»(դատավոր) և այլ անուններով հայտնի ներկայացումն էր, որի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն օտար բռնակալի ու կոնկրետ հայկական համայնքի հանդիպման ծաղրապատկերն էր:
Մարաշի հայերի սիրված ներկայացումներից էր «Թլխաղիր»-ը: Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ, բայց հատկապես նորահարսի հագուստ, գլուխը հարդարում զանազան քողերով ու ծածկոցներով. այս մարդ-տիկնիկը կոչվում էր «թլխաղիր»: «Թլխաղիրին» այնուհետև հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերով պտտվում գյուղի թաղերում` տնետուն: Այդ օրն ամեն թաղում կարող էր լինել մի քանի «թլխաղիր»: Զբոսապտույտից հետո «թլխաղիրը» տնկում էին մի բակում և մինչև երեկո շուրջը պարում: Ենթադրվում է, որ ծեսը «թլխաղիր» կոչվում է «թլոհ», «թլահիլ» բայից, որ «ծաղրել» բայի արմատն է: Երեկոները, ուրախության թունդ պահին, հանկարծ լսվում են կենդանական անճոռնի ձայներ: Դուռը բացվում է, ներս է ընկնում այլանդակ մեկը` երեսը ալյուրի կամ մրի մեջ կորած, այծի մորթուց մեծ մորուք շինած, խայտառակ ձևով մորթիներից շորեր հագած, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած, զանազան թռիչքներ անելով՝ հարձակում է գործում ուրախացողների վրա: Բոլորը թե ծիծաղում են, թե` վախենում այդ այլանդակ մեյմունից: Երեխաները, սաստիկ երկյուղից սրտաճաք լինելով, լալիս են, ամուր կպչում մայրերի կրծքին և գլուխները թաքցնում նրանց թևերի տակ: Բոլորը տեղերից վեր են թռչում, իրար են խառնվում: Եվ վերջապես մեյմունը, տանտիրոջից իր նվերն առնելով, իր բազմաթիվ ընկերների հետ գնում է ուրիշ տեղ: Մեյմունները (մեկ այլ տեղ նրանց անվանում են «Նոզայ») ներկայացնում են կամ պառավ սատանա, կամ անճոռնի հրեշ, կամ տգեղ ուղտ, կամ սարսափեցնող շվոտ, կամ դև, կամ մի ուրիշ բան: Կատակով խաղում էին գոմշակռիվ, աքլորակռիվ՝ նմանակելով իսկական գոմշակռիվներին ու աքլորակռիվներին: Բայց շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»:
Երկու ուժեղ մարդ, մեկը` առջևում, մյուսը` ետևում, ուսերի վրա էին առնում երկու հաստլիկ ձողեր և ամբողջովին փալասով ծածկվում: Քրջերից շինված, կարկատված ուղտի գլուխ էին ձևում և ամրացնում մի բարակ ձողի վրա, որը առջևի մարդը հեշտությամբ կարող էր կրել իր ձեռքին: Սրանց վրա հեծած ուղտապանը, որի երեսը խատուտիկ ներկվում էր, հագնում էր ցնցոտիներ, գլխին դնում քրջե փաթթոց և ձեռքը երկար, բարակ ու ցեխապատ մի ձող էր առնում: Առջևից ուղտի սանձը քաշող մի պատանի էր լինում` նույնպես սև ներկված երեսով ու ցնցոտիներով փաթաթված: Սրանց առջևից գնում էին նվագածուները: Փողոցներով անցնելիս ուղտը և հետևող թափորը կանգ էր առնում մսագործի ու նպարավաճառների խանութների առջև: Ուղտապանը երկարում էր իր ցախոտ ձողը դեպի միսը, դեպի ցուցադրված ապրանքները և պահանջում` առնելով իր ուզածները: Ճանապարհին ուղտին և ուղտամարդկանց գինի էլ էին հրամցնում: Ուշագրավ էր ուղտապարը, որը կատարվում էր հաճախակի քացիներ տալով:
Ախալքալակի Փ, Խանչալի գյուղում երկու կամ երեք երիտասարդ տղաներ, ուղտ ձևանալու նպատակով, իրար կոնքից բռնում, կռանում էին: Սապատը ձևացնելու համար նրանց մեջքին մի փոքրիկ կողով էին դնում ու հին վերմակով ծածկում: Ապա այդ բոլորի վրա, բուրդը դեպի դուրսն արած, գցում էին ուղտագույն մուշտակներ: Կռացողներից առաջինը վերցնում էր երկարաթաթ մի կացին և մտցնում մուշտակի թևերից մեկի մեջ: Կացնի պոչով ձևացվում էր ուղտի պարանոցը, իսկ թաթով` գլուխը: Մուշտակի թևաբերանը մի փոքր կախ էին թողնում, որը ներկայացնում էր ուղտի կախ ընկած շուրթը: Այնուհետև զանգը կախում էին ուղտի պարանոցից, որպեսզի այն հեռվից հեռու ահազանգեր նրա գալուստը: Ուղտը տեր էր ունենում, ով պարանով սանձում էր և առաջնորդում տնից տուն: Այս ձևով նա մուտք էր գործում գյուղի հատկապես այն տները, որտեղ գիշերային խնջույք և տնային խաղեր կազմակերպած ունևոր ընտանիքները, համախմբված մի տեղ, «բարեկենդան-փոորեկենդան» էին անում:
Տիրոջ կողմից առաջնորդվելով գոմի օդաները, ուղտը (առջևի դերակատարը) ուղտանման կառանչում էր և, գլուխն ու պարանոցը զանգով ճոճելով աջ ու ձախ, ահազդեցիկ ձևեր էր անում: Նրա մուտքը իսկույն շեղում էր տվյալ ընտանիքի ժամանցի եղանակը: Երեխաները սարսափահար ընկնում էին մեծերի գիրկը: Կանայք ճչում էին, երբ ուղտը փորձում էր իրենց կծել կամ երեխա «կուլ տալ»: Պատանիները երգեցիկ ձայնով ասում էին.
Մուկն անկաջ ունի,
ուղտը չունի՜,
Մուկն անկաջ ունի,ուղտը չունի՜...
Եվ, որովհետև ուղտը «հասկանում» էր նրանց այդ արհամարհական խոսքերը, կառանչում, հարձակվում էր նրանց վրա ու ահաբեկում էր: Ուրախ ծիծաղը և ահաբեկման աղաղակները խառնվում էին իրար: Ուղտը տիրոջ հետևյալ երգով ուղտապար էր խաղում` ճոճվում էր, զանգ էր զնգացնում, առաջ էր գալիս ու ետ գնում:
Դավալի՜ ջան, դավալի՜,
Էրկուս քնա, մեկ` արի՜.
Դավալի՜ ջան, դավալի՜,
Էրկուս քնա, մեկ` արի՜:
Ուղտախաղը տևում էր 10–15 րոպե, որի համար ուղտատերը, նախապես պայմանավորված լինելով, տանտիրոջից որևէ նվեր էր ստանում: Երբ ուղտախաղը գյուղում ավարտվում էր, դերակատարները հավաքած միջոցներով խնջույք էին կազմակերպում: Տարոնում Բարեկենդանին փայտե ձի էին պատրաստում և, համապատասխան զարդարանք տալուց հետո, խմբով շրջեցնում էին գյուղի մեջ: Բարեկենդանյան ներկայացումների ժամանակ «փակ» թեմաներ, անձեռնմխելի անձեր չկային: Հոգևորականները նույնքան, որքան աշխարհականները, ենթարկվում էին բարեկենդանյան ընդհանուր տրամադրությանը: Վանքերում այդ օրերը կոչվում էին Աբեղաթողի օրեր: Ստ. Մալխասյանցի ստուգաբանությամբ` բառը կազմված է «աբեղա» և «թողուլ» (թողնել, արձակել) բառերից և նշանակում է աբեղաների թողություն, արձակում վանական խիստ կյանքի կանոններից: Ազգային հինավուրց տոնը այդպես է կոչվել քրիստոնեության հաստատումից հետո, որով հայ եկեղեցին խստակենցաղ հոգևորականների համար սահմանել է որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:
Բարեկենդանի օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը: Բոլորը ջանում են ուտել, վերջացնել բոլոր մսեղեն–յուղեղեն–կաթնեղեն կերակրատեսակները: Աղջիկները ճլորթու վերջին ճոճերն են անում, տղաներն էլ հրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին» վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը», որը Բարեկենդանի օրերին կերած–խմած տեսքով բոլորին ուտել–խմելու էր հրավիրում, այժմ արդեն գզգզված, քրքրված տիկնիկ է: Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, Ուտիս տատը հանդիսավոր գլորվում է սարի գլխից` այստեղ երիտասարդների բարեկենդանյան վերջին խնջույքը հովանվորելուց հետո: Նրան գալիս է փոխարինելու Պաս պապին կամ Ակլատիզը (Ախելուծ, Ախալոճ, Ախըլոջ, Ախացել, Աքլատիզ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպապ, Պապի պուլուլ, Որոջբեկ, Ֆռիկ): Սա իրենից ներկայացնում է մի սոխ կամ կլոր խնձորաչափ կարտոֆիլ` վրան յոթ փետուր խրած և թելով առաստաղից կախ տված: Այն առաստաղից կախելիս երգում էին.
- Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին:
Կարնո հայերի մոտ այդ տիկնիկը ծերունու տեսքով էր: Այն պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ-մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը` յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախվում: Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ-մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում: Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.
- Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս:
Յոթ փետուրները, որ Մեծ պասի յոթ շաբաթներին էր համապատասխանում, յուրատեսակ օրացույցի դեր էին կատարում, յուրաքանչյուր շաբաթվա վերջում մեկ փետուրը հանվում էր: Շատերն ամեն շաբաթվա փետուրը հանելն ուղեկցում էին բնորոշ երգերով: Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին «ճիճու, ճիճվարանքը` դուրս, ցորեն, գարին` ներս» և ջարդում ու մի կողմ էին նետում փետուրը: Ամենուր Ակլատիզ-Պաս պապին հատկացվում էր պասը հսկող դեր: Նա շարունակ ճոճվում էր կրակի, ծխի և օդափոխության շնորհիվ: Թելը պտտվում էր մեկ`մի, մեկ` մյուս ուղղությամբ, այդ պատճառով էլ Սասունում այն կոչվում էր «ֆռռիկ»: Նրանով վախեցնում էին երեխաներին, որ հանկարծ սրանք Ուտիսի կերակուրներ չուտեն: Զանազան պատմություններ էին պատմում Ուտիս տատի և Պաս պապի հակադրությունների մասին, որն արտահայտվում էր նրանց մշտական վեճով: Ըստ լոռեցիների Պաս պապը լոբոճաշի մեծ շերեփով խփում էր տատի (Ուտիսի) գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի մսեղեն կերակուրներով է կերակրում և հոգին տկարացնում գեր մարմնի մեջ: Իսկ պասի վերջում ուրախ և առույգ տատն էր գալիս ու, մածնի յուղոտ շերեփով խփելով Պաս պապի գլխին՝ դուրս անում նիհար, չորացած պապին: Այնթապցիները, ովներք փետրազարդ սոխը կոչում էին Խուճուճիկ, Մեծ պասի վերջին օրն այն թաթախում էին մածնի մեջ և նետում տանիքը: Ըստ նրանց պատկերացումների սոխը դառնում էր մկաններ, խռիվը` թևեր, ինքը` Խուլուճիկն ամբողջովին` թռչուն, որ թռչում-գնում էր` հաջորդ տարին վերադառնալու պայմանով: Մեծ Պասի հենց առաջին օրն ամեն տուն թխում էր յոթ անալի բաղարջ` ի նշան պասի յոթ շաբաթվա: Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում է, և այսպես շարունակվում է քառասնօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Մեծ Պահքի (պաս) ամեն կիրակին ուներ իր առանձին տոնատերը: Առաջին կիրակին նվիրված էր Արտաքսմանը, երկրորդը` Անառակին, երրորդը` Տնտեսին, չորրորդը` Դատավորին, հինգերորդը` Գալստյանը, վեցերորդը` Ծաղկազարդին և յոթերորդը` Քրիստոսի հարությանը: Պասի ընթացքում կենդանական ծագում ունեցող սնունդ չէին ուտում, այլ միայն բուսական:
7-րդ դասարան
Վահան Տերյանի
Ամեն օր բերանացի ներկայացնել մեկ բանաստեղծություն:
Առանձնացնել հինգական քառատող, որոնք կառաջարկվեն անցորդներին կարդալ իրենց զույգի համար (պուրակային թափառումներ):
Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չըկա՜ր, և այն, որ չըկա՜ր…
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է անհաս
Տերյանական բացիկներ պատրաստելու համար համագործակցել Անի Հովհաննիսյանի հետ:
Մտորումներ-հետազոտական աշխատանք՝ սիրահարներն իրար Տերյան նվիրու՞մ են. ինչու: Ո՞ր բանաստեղծությամբ սիրո խոստովանություն կանեիք (կամ կցանկանայիք՝ ուղղված լիներ ձեզ), հիմնավորեք ընտրությունը:
Գլուխ տասնմեկերորդ, առաջադրանքներ.
· Ես գնահատում եմ իմ ծեր, պարզամիտ, հիմար, բարի աչքերը, շատ ավելի, քան աշխարհի բոլոր հարստությունները: — Ինչը չես փոխի քո մեջ աշխարհի բոլոր հարստություններով:
Ես չէի փոխի իմ եսը այդ եսը որի շնորհիվ ես ավելի մեծ բարձրունքների կհասնեմ քան թե այդ գումարով:
Գլուխ տասներկուերորդ, տասներեքերորդ, առաջադրանքներ.
· — Փորձիր քնել, Թիմ, անկողնում մտածելը — դատարկ գործ է: — Համաձա՞յն ես:
Այո այդ պահին դու չես կարող որոշես ճիշտ որոշում որովհետև քո մտքերը ամբողջովին խառնված են լինում:
· Բարոնից չվախենալու ճի՞շտ ձև ընտրեց Թիմը. բացատրիր:
Այո:
Գլուխ տասնչորսերորդ. առաջադրանքներ
· Նա, ով չի կարող ծիծաղել, չի կարող և երգել: — Մեկնաբանիր այս միտքը:
Համաձայն չեմ երգելը դա արտասանել չե նաև դու պիտի զգաս երգը իսկ տխուր երգի համար պետք չե ծիծաղալ:
· Երբ արև ճառագայթներն ընկնում են դեմքիդ, ի՞նչ անուրջներ (պատկերներ, մտքեր, զգացողություններ) են քեզ համակում:
Գլուխ տասնհինգերորդ, տասնվեցերորդ. առաջադրանքներ
· Այժմ, նույնիսկ պարտություն կրելով, ես մնում եմ հաղթող՝ ես ծիծաղում եմ: — Այդպե՞ս է. ինչու՞:
Հախթողը այն մարդն է որը իր մեջ վստահություն է գտնում և մասնակցում և թեկուզ պարտված նա չի հազնվում և ավելի ավելի ջանք է գործադրում իր վրա:
«Տխուր մարդիկ» ժողովածուից
Մայթերի վրա
Առաջադրանքներ
Բառային աշխատանք — զառամ, խռիվ, ճիտք, կաղապար, անախորժ, արևառ, ճռվողել, բանուկ, քրթմնջալ, կռան տակ, կարծր:
Զառամ-խիստ ծեր
Խռիվ-խճճված
Ճիտք-ճիտ
Կաղապար-նմուշ
Անախորժ-տհաճ
Արևառ-արև առած
Ճռվողել-եռգել, ծլվլալ
Բանուկ-շատ երթևեկություն
Քրթմնջալ-փնթփնթալ
Կռան տակ
Կարծր-պինդ
Երբև հետևե՞լ ես մուրացկանների վարքագծին. ի՞նչ ես նկատել:
Նրանք սովորական մարդիկ են մեր նման ովգեր գումար չունեն ես տեսել եմ այդիպսի մարդկանց բայց չեմ հետևել որովհետև նրանք կառուցել են այդպիս կյանք իսկ ինձ այդպիսի կյանքը դուր չի գալիս:
Ով էր այս պատմվածքում տխուր մարդը (կամ գուցե մարդիկ):
Այս պատմվածքում չկար այդպիսի տխուր մարդ որ իր տխրությունը ցույց տար:
«Ջերմաչափը»
Առաջադրանքներ
Բառային աշխատանք- միակերպ, վտիտ, եղյամ, հետզհետե, ամուրի, դիցուք, հեգնել, գավիթ, վերակացու, վրիպել, դավադիր, հարկավ, պրպտող, ավար, հանդուգն, այլայլված, խզել, ողորմելի, սեպաձև:
միակերպ-Միատեսակ, միօրինակ
վտիտ-Թուլակազմ, տկար՝ թույլ կազմվածքով
եղյամ-ցող,շաղ
հետզհետե-հաջորդաբար
ամուրի-ազապ, անամուսին
դիցուք-ենթադրենք
հեգնել-ծաղրել
գավիթ-բակ, շրջափակ
վերակացու-վերահասու
վրիպել-նշանը լավ չբռնել
դավադիր-դավաճան, մատնիչ
հարկավ-իհարկե
պրպտող-գտնող, փնտրող
ավար-թալան, կողոպուտ
հանդուգն-համարձակ, անվեհեր
այլայլված-
խզել-կտրել,հատել
ողորմելի-խեղճ, թշվառ
սեպաձև-սեպանման, բևեռաձև
Բացատրիր հետևյալդարձվածքների իմաստը — սուր աչք, դարձել էր միս ու արյուն, ականջի կողքով անցկացնել, երես տալ: Սուր, ականջ, երես բառերով ուրիշ դարծվածքներ գտեք՝ բացատրելով դրանց իմաստը:
Սուր աչք-ամեն ինչը նկատել, տեսնել
դարձել էր միս ու արյուն-կարծես իմ հարազատ լինել
ականջի կողքով անցկացնել-անտարբեության մատնել
երես տալ-սանձարձակ դարձնել
«Կարգ ու կանոն» ասելով՝ ի՞նչ էր հասկանում ծեր խոհարարը: Իսկ դու՞ ինչ ես պատկերացնում «կարգ ու կանոն» ասելով:
Յուրաքանչյուրի կյանքում գալիս է մի պահ, երբ թվում է, որ ամեն ինչ այնպես չէ։ Ամենակարևորը խուճապի չմատնվել՝ այդպիսով թակարդը գցելով ինքներդ Ձեզ։
Ով էր այս պատմվածքում տխուր մարդը (կամ գուցե մարդիկ):
Այս պատմվածքում չկար այդպիսի տխուր մարդ որ իր տխրությունը ցույց տար:
Ձմռան գիշեր
Առաջադրանքներ
Բառային աշխատանք -հատ-ընդհատ, տնքալ, անդիմադրելի, խռնվել, ճրրալ, երերալ, խաղացկուն, դժկամ, հերու, տայաղ տալ, արխ, թոնթորալ:
Տնքալ-հառաչել
Անդիմադրելի-անդիմադարձ
խռնվել-վխտալ, կուտակվել
ճրրալ-տնքալ
երերալ-տատանվել
խաղացկուն-խաղացող
դժկամ-դժգոհ
հերու-անցյալ տարի
արխ-առու
թոնթորալ-դժգոհել
Ի՞նչ կարող ես ասել վերնագրի մասին.ինչպե՞ս է այն լրացնում հեղինակի ասելիքը:
Այս պատմվածքի հերոսի բնութագիրը շատ պարզ էր իսկ այս վերնագրի ասելիքը դժվար բայց իմ կարծիքով այս պատմվածքի վերնագիրը ուզում էր մեջ բերել հանգստությունը
Ինչու է պատմվածքի հերոսին հեղինակը համարում «տխուր» մարդ:
Որովհետև նա ամբողջ մարդկանց հոգսերը վերձնում էր իր ուսերի վրա:
«Ցանկապատը» ժողովածուից
Ցանկապատը
Առաջադրանքներ.
Բառային աշխատանք — շևակալել, անձնապաստան, ճգնել, փթթել, պճնած, մացառ, աղշպանք, արևկա, վետվետել, արեգընդդեմ, չուխա, մաճ, կանթել, չափար, մույկ, ժամհար, գզիր, վեգ, քոթուկ:
շևակալել-շիվակալել
անձնապաստան-ինքնահավան
ճգնել-ջանալ,աշխատել
փթթել-ծլել, ծաղկել
պճնել-զարդարել, զուգել
մացառ-մացառուտ, թուփ
աղշպանք-բանգ
արևկա-արևի տակ գտնվող
վետվետել-թեթևակիորեն ծփալ՝ ալիքավորվել, թեթև՝ աննկատելի ալիքներով ծփալ
արեգընդդեմ-արեգակնահայաց
չուխա-ասվեղեն
մաճ-գուճան
կանթել-հենել
չափար-ցանկապատ
մույկ-ոտնանման
ժամհար-ժամահար
գզիր-կատարածու
վեգ-կոճ
քոթուկ-կոճղ
Բնութագրիր Մինասին և Թևոսին:
Թևոսը հանգիստ ոչ գոռոզ իրեն տիրապետող մարդ էր
Մինասը ամբողջովին հակառակն էր Թևոսի նրա մեջ կարծես անհագչող կրակ էր վառում:
Ցանկապատը ի՞նչ կարևոր դեր խաղաց այս պատմվածքում:
Ցանկապատի տեղի մի ուրիշ բան կարող էր լինել ցանկապատը խորդանշում էր մի գիծ որ նրանց մեջ խանգարում էր:
Չեխական գրականություն
Թռչունների հեքիաթը
Իմ կարծիքով այս պատմվածքը իր առումով չեր ներկայացնում թռչունների մասին, այլ դա ուղակի համեմատություն էր:Այս պատմվածքը կարծես ուզում էր ասել պետք է հարգել սիրել ձեր միջավայրի և ամեն տեղ չբողաք էլ:
Այս պատմվածքը ցույց էր տալիս որ մենակ պետք չէ խոսքով ապացուցել այլ նաև գործով,պատմվածքը նաև ուզում էր ասել պետության չափսերը այն քան էլ կարևոր չե քան պետության միտքը և խելքը:
Այս պատմությունը ժողովրդի և վերնախավի մասին էր , Պրոմեթեոսը ճիշտ արեց բայց դատավորը սխալ որոշում կատարեց:
Պատգամ
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։
Բռնակալ և փիլիսոփաներ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։
Իմպերիալիստ
Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։
Դիվանագետ
Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։
Գայլ
Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։
Այս պատվածքի ասելքիը այն է ասելիքը այն է եթե պետք է օգնես ինչ որ մեկին դա արա իսրտանց այլ ոչ թե քո շահի համար:
Կարդալ «Ես» պատմվածքը և կատարել առաջադրանքները:
Գրիր հետևյալ բառերի բացատրությունը. սկեպտիկ, նորաբողբոջ, կենսաթրթիռ, կարեվեր, լակոնիկ,անարգել, անհագուրդ, կայծակնահար:
սկեպտիկ-կասկածամիտ մարդ
նորաբողբոջ-նոր, թարմ
կենսաթրթիռ-կենսուրախ
կարեվեր-ուժգին, սաստիկ
լակոնիկ-կրճատ
անարգել-արհամարհել
անհագուրդ-անհագ
կայծակնահար-շանթահար
Բնութագրիր տղային, արդարացրու, հետո մեղադրիր:
Տղան լավ մարդ էր մի քիչ միամիտ վստահող բոլորին խճով թույլ մարդ:
Բնութագրիր աղջկան, արդարացրու, հետո մեղադրիր:
Աղջիկը խորամանկ էր և մարդկանց բարիությունից օգտվում էր:
Ինչ կպատասխանես պատմվածքի վերջում տրված հարցին:
· բացատրել բառարանի օգնությամբ — քիվ, սայթաքել, գուրգուրանք, գողունի, նիրհ, ակ(ակունք), տիղմ, կլանչոց, կածան, խաշամ
սայթաքել-ընկնել, ոտքը սահել
գուրգուրանք-փայփայել, գրկել, խրախուսել
գողունի-գողացված, գողությամբ ձեռք բերված
նիրհ- քուն, մրափ, նինջ, նիրհում, ննջյուն
ակ (ակունք)-անցք, որից բխում Է ջուրը, ջրի ակ
կլանչոց-կաղկանձ, կաղկանձյուն, հաչոց, վնգստոց, ոռնոց
կածան-ճանապարհ, ա ր ահետ, նրրբուղի, նրբակածան, շավիղ
խաշամ- ծառից ընկած չոր տեևներ
· երեք բառով բնութագրեք հերոսին՝ հիմնավորելով տեքստից դուրս բերած կտորներով
միամիտ,խելացի և վախկոտ :
· գտիր կերպար-պատկեր հակադրություններ կարդացածդ հատվածում
· նկարագրիր անտառի շնչառությունը
խշխշոց էր գալիս
Երկրորդ հատված —
· Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց եսուտում էի: …Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, բայց շատէի ծարավ, կռացա ջուր խմելու: — Այս տողերից կարելի եզրակացնել, որ տղան՝(ընտրիր մեկ կամ ավելի տարբերակ, հիմնավորիր)
ա) միամիտ էր
բ) եսասեր էր
գ) թուլամորթ էր
դ) անկուշտ էր
ե) անպատասխանատու էր
զ) վախկոտ էր
է) խելացի էր
· — Դու գիրքդ կարդա — այս արտահայտությունը օգտակա՞ր խոսք է, թե վնասակար.ինչու՞:
Դա օգտակար խոսք է ,որովհետև ինչքան գիրք կարդաս այնքան իմաստունկդարնաս
· Ինչու՞ է պատմվածքի վերնագիրը «Հացը»:
Ով աշխատի նա կուտի:
· Ստեղծագործական աշխատանք. թեմա՝ Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ինձ
Ծառերը
Առաջադրանքներ.
… լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: — Մեկնաբանիր:
Մարդը ավելի պետք է լինի սառնասիրտ այլ ոչ թե մեջդ վրեժ լինի:
Ավելացրու քո առանձնացրած միտքը, առաջարկիր քննարկել:
Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: ( Իմ համար այս միտքը սխալ է)
Ինչպիսին են քեզ տեսնում ծնողներդ (պատում, ռադիոնյութ կամ տեսանյութ):
Ամերիկյան պատմվածքներ
Մարկ Տվեն
Պատմվածքը հետաքրքիր էր մի քիչ սխալ, այսինքն դու չէիր կարող այս պատմվածքից բան սովորել: Ընդհանուր առմամբ այտեղ նույն բանը կրկնվում էր բայց հետաքրքիր էր թե այս անգամ մայրը ինչ կպատսխանի:
Ինձ համար այս պատմածքը յուրահատուկ էր, առաջին հերթին այդ լավ տղան հեչ էլ լավ տղա չեր, Մարկ Տվենը դա կարծես կեղծելով ասեց, բայց ամեն բան հետաքրքիր էր և հաճույքով լինում էր կարդալ:
Օ Հենրի
Իմ համար այս պատմվածք վատն էր կամ ուղակի անհասկանլի,այնտեղ ամենբան իրար հետ չեր համնկնում:
Իմ դուրը եկավ այս պատմվածքը մանավանդ պապիկի խիզաղությունը ,իր բարի գործը և նրանց համեմատությունը:
Սա շատ հետաքրքիր պատմվածք էր և ուսուցանող,դա մի ճանապար էր որ տղան ացավ են էլ հոյակապ:
Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Օրն ավետյաց» պատմվածքը:
Առաջադրանք — Մանուկ Սողոմոնի նկարագիրը (կերպարի առանձնահատկությունները) «Օրն ավետյաց» պատմվածքում:
Մանուկ Սողոմոնը բարի ուրախ խելոք ազատ չամաչկոտ տղա էր:
Նա շատ բարի, խելացի, հմուտ, մարդկաին էր , նա երգում է էր և չեր ամաչում դրանում է յուրահատկությունը:
Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Մաղթանք» պատմվածքը:
Առաջադրանք — Առանձնացրու կարոտի նկարագրության հատվածը. փորձիր դու էլ նկարագրել կարոտի զգացումը:
Սողոմոնը կարոտում էր մայրիկին և տատիկին, բայց կարծում եմ ավելի շատ իր տատիկին: Նա հիշում էր ամեն պահ, որը անցկացրել էր իր տատիկի հետ, ամեն բառը հիշում էր նրանց խոսակցության դա նշանակում էր, որ նա շատ է կարոտում իր տատիկին:
Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Դարուղի» պատմվածքը:
Առաջադրանքներ.
Ինչպե՞ս էր Կոմիտասը իրար կապում մարդուն և երգը. համամի՞տ ես նրա հետ, ինչու՞:
Ես համաիտ եմ նրան կարծես իրար հոմանիշ լինեն:
Մեկնաբանիր վերնագիրը:
Կոմիտասը այս ամենի մասին խոսում էր Դարուղիում
Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Աղբրանց արուն մեջ քարերուն» պատմվածքը:
Առաջադրանքներ.
Տխրությունն ինչպիսին պիտի լինի — ըստ իռլանդուհու, ըստ Վարդապետի, ըստ քեզ:
Ըստ ինձ տխրությունը դա հակառակ կողմնե բարիության, նա քո մեջ իջեցնում է բարի լինելը:
Երաժշտությունն ինչ ազդեցություն է ունենում քեզ վրա:
Մեծ կարծես քո մեջ մի ուրիշ մարդ ավելանա:
Երաժշտության ունկնդրում-մեկնաբանում
Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Սպասում» պատմվածքը:
Առաջադրանքներ.
Բացատրիր — վնգստում էր ցուրտը, արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր, անքեն ժպտաց, շալակել ուրիշի սապատը, մտքից ծրարված զգացմունքներ:
Վնգստում էր ցուրտը-շատ ցուրտ էր
արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր-արևը չէր երևում
անքեն ժպտաց-անշահախնդիր ժպտաց
շալակել ուրիշի սապատը-ուրիշի ծանրությունը վերցնել քեզ վրա
Պատմվածքից դուրս բեր Կոմիտասի մտորումները՝
ժողովրդի, նրա անցնելիք ճանապարհի մասին
օրվա ապրուստի և հագուստի մասին
Արտահայտիր քո կարծիքը այդ մտքերի վերաբերյալ:
Ամեն մարդ, իր օրն ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերվ:
Եվ հաց ու թացի, հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս:
… մարմնոք ապրելու փոխարեն ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում… — ստեղծագործական աշխատանք՝ ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում (6-8 նախադասությամբ):
Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Ձայնիկդ ի հոգիս» պատմվածքը:
Առաջադրանքներ.
Բացատրիր հետևյալ բառերը բառարանի օգնությամբ. չարխ, ոգեշունչ, բարձրալուր, երփնազարդ, հարդ, ներբողել, դեգերել, սևեռել, ակնապիշ, ահյակ, դուրալի, դադրել, դյութանք, մորմոք:
Չարխ- Իր առանցքի շուրջը պտտվող անիվ
Ոգեշունչ-Ոգևորող, ոգևորիչ
Բարձրալուր-
Երփնազարդ-Զանազան գույներով զարդարված, գունազարդ
Հարդ-Ցորենի գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրուքը
ներբողել-Ներբողով գովերգել, ներբողական ստեղծագործությամբ երգել
դեգերել-մի բանով զբաղվել, ժամանակ անց կացնել, դնդնալ
սևեռել-Ուշադրությունը՝ միտքը որևէ բանի վրա կետրոնացնել, միտքը՝ ուշադրությունը բևեռել մի բանի վրա
ակնապիշ-Պշած աչքերով, աչքերը հառած՝ սևեռած
ահյակ-ձախ
դուրալի-Դուրեկան, հաճելի
դադրել-դադարել
դյութանք-կախարդություն
մորմոք-կսկիծ, մրմուռ
Առանձնացրու այն հատվածը, որտեղ Կոմիտասը մտորում է ծովերի և առուների ջրերի մասին. ինչպես է դա արտացոլվում մարդու կյանքում:
«Նոր ծնված ջրեր են թափվել ծով,- մտածեց Կոմիտասը։ – Առուները խաբել են սարերի նորածին
ջրերին,- ավելացրեց,- առուները իրենց ոլոք գնացքի ու կանաչ ափունքի մեջ սարերի ջրերին մոլորել են՝ բերել-նետել են գետերը։ – Եվ կարոտեց նրանց՝ սարերում ծնված ջրերին, և ցավեց,- ու գետերը կալել են նոցա, քշել ու թափել ծովը»։ Ալիքների մեջ նա որոնեց նորեկները և այդ փորձի համար ժպտաց․ «Ծովերի ալիքները խառնածին են, ջրերը՝ ծեր․․․ մի օրվա կյանք ունեցող սարերի ջրերը ծով հասնելուն պես ծերանում են․․․ լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում»։
Վարդապետի վերջին խոսքը ինչպե՞ս կմեկնաբանես: Համեմատիր այսօրվա հայի հետ:
– Ափսոս, որ ձեր հոգվո ականջները տակավին օտարոտի կանչերով ձեզ կոգևորեն․․․
Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Ձայն ամենայն հայոց» պատմվածքը:
Առաջադրանքներ — ամփոփում.
Համեմատիր Կոմիտաս Վարդապետի կերպարը առաջին և վերջին գլուխներում:
Կոմիտաս նույն էր մնացել:
Գրքի ընթերցումից հետո կարո՞ղ ես տալ Կոմիտաս-մարդու, Կոմիտաս-քաղաքացու և Կոմիտաս-երաժիշտի նկարագիրը:
Կոմիտասը շատ բարի խելցի քաղաքացի էր նա ուներ մի յուրահատկություն նա առաջին իմաստուն էր եկրորդնել նա կյանքը նայում էր իր հայացքով այս դեպքում երաժշտի հայացքով , նրա համար ամեն մի նոտան կարծես մարդ լիներ:
— Տի տանե՞ս ինձ հասցնես Դավթի կռվին… — Երգը՝ զենք (ստեղծագործական աշխատանք՝ առնվազն 6-8 նախադասություն):
Երգի լեզուն ողջ աշխարհում նույնն է և հասկանալի բոլորին:Հայկական երգը, երաժշտությունը, անկասկած, աշխարհի ցանկացած ծայրում հայի մեջ արթուն է պահում հայի ու Հայաստանի գաղափարը և, այո՜, կարո՜ղ է մեծ դեր խաղալ, այն հոգևոր հզոր զենք է, կամուրջ:
Իմ կարծիքով նրա ասելիքը ինչ-որ չափով ճիշտ էր: Որովհետև պետք է ավելի շատ նմանվել Գավրոշին, իսկ սխալ էր, որ նա ընդամենը չէր հասկանում Գիքորին և նա չէր մտնում Գիքորի իրավիճակի մեջ: Նաև նա մեկ բան էլ էր ճիշտ ասում, որ պետք չէ ամեն տեղ հիշեցնել Գիքորին և նրան մեղկ գալ: Գիքորին պետք է կարդալ և հիշել փոքրիկ լեգենդ իսկ Գավրոշին պետք է հիշել մեծ-փոքր տղա որին պետք է նմանվել և իհարկ է հիշել:
Սեպտեմբերի 18-22
7-րդ դասարան
Կարդալ 1-4-րդ գլուխները. (Առաջին մաս)
Բառային, տեքստային առաջադրանքներ.
Բացատրել բառերը բառարանի օգնությամբ.
անօթևան- Անտուն, տնազուրկ
գթասեր-Գութ սիրող, սիրով գթացող, գթասիրտ
կարեկցանք-կարեկցություն
հորձանուտ-Հորձանքոտ, հորձանաշատ
արվարձան- Մատույց, ծայրամաս
խարխուլ-Խախուտ
ձեղնահարկ-վերնահարկ
հեգնական-Ծաղրական, այպանական, հեգնիչ
խեթ- Կասկած, Տարակույս
ստահակ-Ըմբոյտ, անկարգ, ստամբակ, չար, չարաճճի
աղերսալի-Աղերսանքով լի, աղերսանքով տոգորված, աղաչական
կափկափել- Կրճտացնել, կրճտել, չխչխկացնել
ածելի-շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը
Ի՞նչ է նշանակում փափուկ սիրտ, սառը օջախ, կտրել ճանապարհը: Այս դարձվածքների մեկական բաղադրիչով կազմել (կամ գտնել) այլ դարձվածքներ:
փափուկ սիրտ-Ամեն բանից հուզվվոխ, շուտ հավատացող բարի սիրտ:
սառը օջախ-Անհյուրընկալ ,անսիրտ օջախ:
կտրել ճանապարհը-
Ինչպես կմեկնաբանես հետևյալ մտքերը.
Նա ոչ օթևան ուներ, ոչ հաց, ոչ կրակ, ոչ սեր, սակայն ուրախ էր, որովհետև ազատ էր:
Նա չեր դժգոհում և ինչվոր մեկից պակաս չեր ըզգում իրեն:
Եվ ցավալին այն էր, որ այդ տանը ոչ ոք չէր ժպտում:
Դա անհյուրընկալ օջախ էր իսկ ցավալին այն էր որ Գովրոշը նրանց հակառակն էր
Ի՞նչ հատկանիշներով աչքի ընկավ տղայի կերպարը այս հատվածում:
Նա չեր դժգոհում, նա ազատ էր, բարի զվարթ կարծես բան էլ չեր եղել, նա իր ճարը կգնտեր բայց նրա մեջ ապրող սիրտը ուզում էր բարի կյանք նա և արկածային տղա էր:
Կարդալ 5-7-րդ գլուխները (վերջ առաջին մասի)
Բառային, տեքստային առաջադրանքներ.
Գրել հետևյալ բառերի երկուական հոմանիշ բառարանի օգնությամբ. արտասովոր, մռայլ, խորհրդավոր, ընդարձակ, ավերվել, հիվանդ, խարխուլ, ապաստան, սողոսկել, քաջալերել, կկոցել, նշույլ, խսիր, մրմնջալ, վխտալ, մոլեգնել:
արտասովոր-բացառիկ
մռայլ-մութ գույնի, գորշ
խորհրդավոր-գաղտնախորհուրդ, թաքնախորհուրդ
ընդարձակ-լայնածավալ
ավերել-կործանել
հիվանդ-տկար, վատառողջ
խարխուլ-խախուտ
ապաստան- օթևան
սողոսկել-խցկվել
քաջալերել-ոգևորել, խրախուսել
կկոցել-կոպերը կուչ ածել
նշույլ-նիշ
խսիր- պրտվեղեն
մրմնջալ-Շշնջալ, փսփսալ
վխտալ- թռվռալ, շարժվել
մոլեգնել-կատաղել, զայրանալ
Կարո՞ղ ես բացատրել՝ ինչու՞ երեխաներն անմիջապես վստահեցին անծանոթին ու գնացին նրա հետևից:
Նրանք կարծում էին որ, Գավրոշը բարի մարդ էր և նրանց չէր վնասի,բայց միուս հայացքով նայելիս, կարող ես մտածել որ նրան ուղակի փոքր էին և բան չէին հասկանում թէ ով է բարի,թէ ով է չար:
Մեկնաբանիր Գավրոշի արարքը՝ դիտարկելով և դրական, և բացասական կողմից: Հիմնավորիր պատասխանդ:
Գավրոշը բարի բան արեց,բայց իմ կարծիքով սխալ արեց նա իր վրա շատ մեծ պատասխանատվություն դրեց:Եթե երեխեքի հետ մեկ բան լիներ ուրեմն նա էր մեղավոր:
Կարդալ 1-4 գլուխները .(Երկրորդ մաս)
Բառային, տեքստային առաջադրանքներ.
Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ. խռովություն, բարիկադ, կրկնափեղկ, ամայի, պարեկ, խուզարկել, հնոտի, թափոր, մահակ, սվին, փակուղի, ներխուժել, պատնեշ, ապստամբ, քաջալերել, խոչընդոտ, թոթվել:
խռովություն-Աղմուկ
բարիկադ-Անցկալ, արգելափակոց
կրկնափեղկ-Երկփեղկ
ամայի-Անբնակ
պարեկ-Պահակ, պահսսկապան
խուզարկել-Զննել, պրպտեի քրքրել
հնոտի-Ցնցոտի,
թափոր- Երթ, շքերթ
մահակ-Գավազան, բիր
սվին-Խշտիկ, խիշտ
փակուղի-Կուրափողոց,
ներխուժել-Բռնությամբ՝ զենքի ուժով հարձակվելով մտնել՝ թափանցել՝ վրա տալ
պատնեշ-Ամբարտակ, պատվար
ապսատմբ-Ըմբոստ, Խռովարար
քաջալերել-Ոգևորել, խրախուսել
խոչընդոտ-Արգելք
թոթվել-Շարժել
Միաժամանակ ամեն տեղ լինելով՝ նա լցնում էր օդը: — Ինչպե՞ս կբացատրես այս նախադասությունը:
Նա շատ ազատ էր ամեն տեղ լցնում էր իր ազատության օդը
Անդադար շարժում կար նրա փոքրիկ բազուկներում և անվերջ շարժում՝ նրա փոքրիկ թոքերում: — Տուր Գավրոշի հոգեվիճակի նկարագիրը:
Նա շարժվում էր որ մոռանար նա տեսնում երկիրը լիքը գույներով նա ամենինչին նայում էր պայծառ աչքով:
Մեծեր-փոքրերի ի՞նչ վեճ ուներ Գավրոշը. իսկ դու ի՞նչ հարցերում ես ընդվզում մեծերի դեմ:
Ես մեծերի հետ շատ քիչ եմ վիճում, եթե վիճում եմ դա իմ կյանքի ճանապարհի առաջ գնալու համար է:
Կարդալ 5-8-րդ գլուխները (Երկրորդ մաս)
Բառային, տեքստային առաջադրանքներ.
Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ. անխռով, ջանալ, կոկարդ, զարհուրելի, որոտ, ամեհի, երերալ, վեհ, ճաղատ, սոսկում, խանդավառ,
Գավրոշն այս աշխարհի գործերի մասին ունեցած իր փորձից հասկացավ, որ Օվերնցին հարբած է: — Ի՞նչ կյանքի փորձ ուներ Գավրոշը:
Գավրոշը իր փոքր տարիքի համար ուներ շատ մեծ փորձ որովհետև նա ապրում էր մի ուրիշ կյանքով:
Ահա թե ծերությունից դողացողները ինչ են սովորեցնում նրանց, ովքեր վախից դողում են: — Ի՞նչ են սովորեցնում:
Այս երկխոսությունը Գավրոշի բնավորության ի՞նչ գիծ է ի դերև հանում.
— Տամ քեզ իմ զենքը:
— Չէ, մեծ հրացանը տուր:
Ուղակի նա մեծերին նմանվել, իսկ փոքր հրացանը նրան խանգարում էր:
Առաջադրանքներ.
նկարագրիր՝ ի՞նչ տրամադրություն է գերիշխում բանաստեղծությունում.
Գերիշխում է ավելի շատ, տխրությունը, մթյունյուն և դա հիշողություն է:
յուրաքանչյուր քառատողից առանձնացրու տրամադրություն փոխանցող պատկերը.
Շղարշ-ամպերն երկինքն առած,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:
Արագիլը` մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե` խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:
Մռայլ ափին մենակ նստած`
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված`
Քունն աչերիս կհանգչի…
մարդ-բնություն փոխհարաբերությունն ինչպիսին է բանաստեղծությունում.
Դրանք մոլորակի ամենկարևոր մասերն էն:
բանաստեղծությունը սովորիր անգիր
Լեռները դալար
Առաջադրանքներ.
Աստղերն են երգում սրտիս խորքերում — ինչպե՞ս կբացատրես այս պատկերը
Աստղերը կարծես նրա սիրտը լինի փայլուն:
Հոգիս լցվում է գարնան բույրերով — ի՞նչ հոգեվիճակ է նկարագրված
Բարի հանգիս բուրավետ հոգեվիճակ է:
Ընտրիր բանաստեղծությունից մի երկտող, փորձիր բառերն այնպես փոխարինել հոմանիշներով, որ գեղագիտական արժեքը պահպանվի:
բանաստեղծությունը սովորիր անգիր
Դու անցորդի պես
Առաջադրանքներ.
ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.
Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին…
Սիրտըդ սրբազան վըշտով թաթախի՛ր…
Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի…
Եվ մեռի՛ր աստղե – ոլորտների մեջ…
ես կարծում եմ, որ հեղինակի միտքն այն է, որ չտեսնենք վատը
Ո՞ր պատգամը կառանձնացնեիր՝ որպես կարգախոս. հիմնավորիր ընտրությունդ:
Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին,
Եվ անվերջ քայլիր քո անհայտ ուղին:
Վիլյամ Սարոյան
Պատմվածքներ
Պատերազմը
Մեկնաբանիր վերնագիրը:
Վերնագիրը շատ ճիշտ է ասված որովհետև ամեն բան համնկնում պատերազմ բառին
Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին:
պատերազմը հիշեցնում համ լավ համ վատ բաներ իմ համար հիշեցնում է տատիկի պապիկի խոսքրը մեր հախթանակները և պարտությունը և հազարավոր տխուր դեմքեր.
Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):
Պատերազմում ատելի է այն, որ մարդիկ իրար սպանում են և շատ ընտանիքներ սուգի մեջ են լինում։ Եթե Թուրքը գա Հայաստան, ապա դա չի նշանակում, որ պետք է նրան ձեռք առնել կամ սպառնալ, որ գնա իր հին երկիրը։ Ոչ այդպես սխալ է, չե որ նա նույնպես մարդ է մեզ նման։ Չե որ նա մեզ նման ցավ է զգում։ Պատերազմը շատ վատ բան է, որովհետև մեր զինվորները և Թուրքերը չեն հասկանում, որ պատերազմելով մարդու կյանք են խլում։
Գողացած հեծանիվը
Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:
Եվ քանի որ նա արդեն ուրիշ էր և իր արարքն ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասված բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի առաջ նստեց ու սլացավ։
Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:
Եվ քանի որ նա արդեն ուրիշ էր և իր արարքն սխալ չէր հասկացվի։
Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:
Կար, որովհետև Այքը դա արեց որպես միամիտ տղա իսկ նրանց արված գողությունը հեչ միամիտ չէր:
Հինգ հասուն տանձեր
Վերլուծիր երեխայի հետևյալ դատողությունները.
… ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:
Իմ կարծիքով, տղան այդքան էլ ճիշտ չէ բայց նա այնուհետև ուզումեր ապացուցել որ կարող էր:
Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարողություն պիտի լիներ:
Իմ կարծիքով, ուզում էր ապացուցել պարոնին այլ ոչ թէ ուտել:
Սա գողություն չի… Արկածախնդրություն էր սա:
Իհարկե դա գողություն չի սա ընամենը փոքրիկ դեպք է որն կարող էս տարբեր ձևերով ծուծել:
Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում:
Տղան շատ էր երևակայում դա լավ է համ վատ այդ վատի պաճաոռով այս օրին եկավ
Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր:
Դա կապ չունի ողջամտության հետ:
Ի վերջո, դա գողությու՞ն էր, թե՝ ոչ:
Իհարկե ոչ, դա գողություն չէր դա փոքրիկ հիմար դեպք էր:
Դաշնամուր
Ինչպիսի՞ն էր Բենի կերպարը. «իսկ ես չգիտեի… որ դու այդպիսին ես …» — ի՞նչ էր բացահայտել Էմմին տղայի մասին:
Բենը շատ խելացի լուրջ տղա էր Էմմին տղայի մեջ բացահայտեց նր համեստությունը, որի մեջ թագնվումեմ էր հիանալի նվագող Բենը;
Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է: — Մեկնաբանիր այս միտքը:
… Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն: — Այդ ժպիտը դարձրեք խոսք:
Էննան նրան հույս տվեց ժպտալով:
Համաձա՞յն ես աղջկա վերջին մտորումների հետ. հիմնավորիր:
Այո բայց այդ հույսը պետք է դառնա արդեն մի գործ:
Ուսումնական պլանի պարզաբանումներ
Իմ կարծիքով դա սխալ է որովհետև , բա սեպտեմբերը ինչի համար է որ գնաս ծանոթանաս ճիշտ է այդպես ավելի դժվար է բայց հետաքրքրությունը չի կորում համ էլ ասենք որ դու որոշել ես գնաս այս ամառ մի տեղ բայց ընդունվել այս դպրոցը այս պահին դու շատ դժվար վիճակում ես ընկնում բայց դա իմ ընդամենը իմ կարծիքն է:
Իմ կարծիքով տասերորդ կետը ճիշտ է: Այդպես ավել հեշտացնում է քեզ և ուժ տալիս ավելի և ավելի խելացի դառնաս:
11. 2017թ. սեպտեմբերի 4-8-ը, նոյեմբերի 6-10-ը, 2018թ. ապրիլի 2-6-ը, մայիսի 14-18-ը կրթական ծրագիրը կազմակերպվում է նախագծային ուսուցման ստուգատեսով։
12. 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը, 2017թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը, հունիսի18-ից օգոստոսի 29-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով:
Իմ կարծիքով դա շատ ճիշտ է եվ լավ այդ ժամանակ դու համ հանգստանում համ էլ վեր հիշում անցածներդ որովհետև դա քեզ ապագայում պետք կգա:
13. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
Հենց այս բանովել մեր դպրոցը տարբերվում է այլ դպրոցներից ես չեմ կարող հստակ պատասխանել այս հարցին որովհետև եթե երեխան եկել է այս դպրոց ես չի բերե համակարգիչ պետք չե նրան ստիպեն այդ երեխան ինքը գիտի պետք է բերել ասենք կա ինչվոր մի խնդիր և հնարավոր չի բերել դրա համար պետք է մարդկություն և համփերություն մարդկություն որովհետ պետք է հասկանալ և մտնել մարդու իրավիճակի մեջ:
14. Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողի բլոգը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
Իմ կարծիքով դա ճիշտ է որովհետև եթե երեխան ունի համակարգիչ բլոգ դա նրա համար շատ հեշտ հնարավոր է խնդիրներ առաջանան բայց դա շատ քիչ է հանդիպվում:
իմ կարծիքով դա ճիշտ է ես այս բոլոր բաներից չեմ օգտվում բայց այնուհետև դա հեշտացնում է ուսուցումը
Իմ կարծիքով դա ճիշտ է բայց ասենք եթե երեխան չունի բլոգ պետք է նրան շանս տալ այնուհետև պետք է որովհետև դա ազդում է գնահատականի վրա
Դա պարտադիր չէ առաջինը դա երկար ժամանակ է տանում բայց բան չի սովորացնում ճիշտ է պետք է մտնել և տեսնե ուրիշների աշխատանքը գնահատել բայց դա պարտականություն չէ
Իմ կարծիքով ոչ պարտադիր չէ դա լիարժեք ուսում չէ այլ ավել շատ թեթև մի բան:
Ես համաձայն եմ պետք է իմանաք մեր նախկին լեզուն ինչպես ասվում է ինչքան մարդը լեզու իմանա այնքան մարդ է լինում:
Իմ կարծիքով ճիշտ է դա քեզ ավելի մեծ գիտելիք հետաքրքրություն է տալիս:
Ես համաձայն չեմ որովհետև ասենք եթե առաջին խումբում մեկ լավ սովորող կա իսկ միուսում շատ այդ պես չես հասկանա լավագույնին:30 Իմ կարծիքով դա ճիշտ է տեխնոլոգիան շատ հետքրքիր դաս է այնտեղ չես հոգնում և շատ բաներ ես սովորում:
33 Իմ կարծիքով դա ճիշտ և լավ ֆիզկուլտուրան շատ լավ դասաժամ է ամեն մարդ կարող է ընտրել իր ճաշակով սպորտ և լավ անցկացնի:
34 Իմ կարծիքով դա ճիշտ է դա մարդուն լրացուցիչ ուսում է տալիս ինչպես ասվում է մարդը ինչկան բան իմանա իրա ավելի լավ:
37 Իմ կարծիքով դա ճիշտ է դա հեշտացնում է սովորողին և սովորողը չի մտածում թէ ոնց անի թե ինչ անի:
38.Իմ կարծիքով դա ճիշտ է համ հարմար պետքակար հարմար որովհետև դրոցում է գտնվում:
40 Իմ կարծիքով ճիշտ է այդպես ավելի քան դժվարանում է բայց հենց այդ էլ ստիպում է քեզ ավելի լավ սովորել:
42 Իհարկե ճիշտ է այդ օրը դու տեսնում ես քո իննը տարվա աշխատանքը:
Դ.Դեմիրճյան
1 Նկարագրիր ,,Աշխատանքը,, պատումի հերոսին
այդ հերոսը կլիներ մի հասուն մարդ բեղերով քրթնաց հոգնած բայց մի կողմիծ հզոր ուժեղ:
2 Բնութագրիր ,,Աշխատանքը,, պատումի հերոսին
հերոսը ուժեղ էր հզոր էր մարտիկ էր և դիմացկուն:
3 Փորձիր տեքստից կռահել՝ ինչպիսի վերաբերմունք ունի հեղինակը հերոսի նկատմամբ
նա նրան գովում էր և հպարտանում նրանով և իր ցավն էր տեսնում և մեղմեցնում::
4 Ինչպես կբացատրես — կռվենք, որ վերցնենք արտահայտությունը
ես հասկանում եմ որ օրինակ մեր Հայաստանի մի կտոր վերձրեց չասեմ այլ երկիր իս մենք պիտի կռվենք որ վերձնենք:
Մրջյունները,, ստեղծագործությունից գտիր
խլվլալ-Այս ու այն կողմ շարժվել, զեռալ, վխտալ
ճամփորդ-ճանապարհորդ, ուղևոր, ուղեգնաց, ճանապարհագնաց
տրորել-Շփել, մաժել, մարսել, մերսել, մարձել, շփշփել
սնունդ-Կերակուր, ուտելիք
դատարկել-Պարպել, բեռնաթափել դուրս թափել
քրտնաջան-Տքնաջան, ջանասեր, բազմաջան
մտածել-Դատել, կշռադատել, խորհել, խորհրդածել, խոկալ
բառերի հոմանիշները և փոխարինիր տրվածներով:
Քո կարծիքով ինչու՞ մրջյունները չեն հեռանում:
ես խիստ ուղիղ և ճիշտ կդատեմ առաջին հերթին մրջուներեի մոտ խելք չկա այդքան եկորդնել ասենք լինի նրանք կհասկան որ ուրիշի ոտիտակն են ընկնելու ու ոցն էլ լինի ավելիքան ուշ սատկել քան շուտ:
Ստեղծագործական աշխատանքի ի՞նչ վերնագիր հուշեց այս պատումը…
ինձ ճիշտն ասաց ոչ մի բան չհուշեց:
Ինչ լեզվով խոսեցին ,,Լեզու,, մանրապատումի հերոսները: Էլ ինչի լեզու կարող է լինել. թվարկիր ու նկարագրիր, թե այդ լեզվով ինչ կարելի է արտահայտել:
նրանք խոսեցին հը հմ լեզվով բայց կա այլ լիքը լեզու առաջին լեզուն դա ինքնա լեզուն է կա նաև երաժտության լեզու,խաղային լեզու,կենդանաբանական լեզու,մաթեմաթիկական լեզու բայց սրանց ընդամենը կեսն են:
Բառարանից օգտվելով՝ ,,լեզու,, բառի տարբեր իմաստներով կազմիր նախադասություններ:
Խոսարան-լինումեր մի տղա նա կառուցում էր մի վայր նա չգիտեր թէ ինչ կոչեր այն տեղ լիքը մարդիկ էին գալիս ու խոսում հենց այդ պաճառով որոշեց կոչել Խոսարան:
ներկայացրու մի տեսարան քո ընտրած լեզվով (խմբային աշխատանք):
… լեզուն — կետերի փոխարեն դիր քո նախընտրած բառը և ստեղծագործիր:
«Հակառակորդը»
Ինչպես ես վերաբերվում քեզնից տաղանդավոր մարդկանց:
ես նրանց չեմ թերագնահատում այլ ինչվոր մի պտուղ եմ վերձնում և դառնում նրանից ավելի տաղանդավոր բայց ես չեմ կարծում որ ուժեղ խելացի հմուտ մարդիկ կարող են լինել ոձ տաղանդավոր որովհետև նրանց կարող է սկզբում լինել շատ թույլ բայց հետո ուժ հավաքել եթե այդպիսի մարդկանց են համարվում տաղանդավոր ես կհամաձայվեմ
Լա՞վ է հակառակորդ ունենալ, թե՝ ոչ. ինչու (ստեղծագործական):
ունենալ բայց կողք կողքի իրար ուս ուս տված լինել և հանկարծակի նրանց ճանապարնեհը փոխվեն և այնպես լինի որ մեկը պաշտպանի իր երկիրը իսկ միուսը իր երկիրը իսկ դու այդ կռի ժամանակ ունենաս մի հիմք ու այդ պահիս նա
քեզ կխանգարի կռվես մեկի համար ու քո եսի և հենց այս ամեն ինչի մեջով անցնես և հաղթես դու չես մնա նույնը այլ տասը անգամ կուժեղանաս և կպնդանաս.
Հայ ընթերցողը Հրանտ Մաթեւոսյան կարդալ չի սիրում։ «Բարձր» ընթերցողը կարդալ սկսեց ռուս֊սովետական գրական շրջանակներում Մաթեւոսյանի ընդունված լինելու պարտադրանքով, «ցածր» ընթերցողը Հրանտին գիտի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մակարդակով։ Այս էլ պարտադրեց Հենրիկ Մալյանը։
Ասում են՝ գյուղի մասին է գրում։
Հայ ընթերցողը պահանջում է քաղաքի մասին գրականություն, բայց Հայաստանի ունեցած քաղաքի կյանքով ներծծված «Երկիր Նաիրի» չի կարդում։
Որովհետեւ հայ մարդը ճշմարտություն չի սիրում։
Հայը չի սիրում իր պատմությունը։ Չի սիրում՝ հոգու խորքում համոզմունք ունենալով, որ իր պատմությունը մինչ այսօր կերտել են ուրիշները, եւ որ ինքն իր սեփական պատմությունը կերտելու հնարավորությունը դեռ չի ստացել, բայց կստանա։
Եւ սպասում է նպաստավոր այդ պահին։
Եւ ետ նայել, բնականաբար, չի սիրում։ Քանզի կկորցնի նպաստավոր պահը։ Ետ չի նայում եւ չի սիրում Խորենացու «Պատմությունը»։ Պատմիչներից սիրում է Եղիշե, որովհետեւ Եղիշեն գրում է վերամբարձ ու վերացած…պատմությունից։
Եւ, առհասարակ, հայը սթափ շարադրանքից դիվոտում է։
Մեր ժողովուրդն իր գիտակցական կյանքի երկու հազարամյակում երկու մեծ գիրք է տվել՝ Խորենացու «Պատմությունն» ու Չարենցի «Երկիր Նաիրին» ու երկուսն էլ կարդալ չի սիրում, սիրում է այդ երկուսի միջեւ ընկած 1500 տարվա ։ժամանակամիջոցում ստեղծված ամենայն բանաստեղծական, թախծոտ, սիրուն, լալահառաչ բան։
Հայ մարդը պատմությունը կամ սիրում, կամ ատում է, այնինչ պիտի ընդուներ ի գիտություն։
Եւ հետեւաբար մեր սիրած գրականությունը կանացի գրականությունն է, մի ծայրում՝ հայրենիք, մյուս ծայրում՝ «Մատյան ողբերգության»։
Տղամարդկային սկիզբը վտարված է մեր գրականությունից, պատմության մեր ընկալումից, հետեւաբար՝ եւ քաղաքականությունից, եւ գաղափարաբանությունից։
Եւ մեր հոգիներում թնդում է գեղեցիկ, հիստերիկ սեր առ կորուսյալ Հայրենի
իմ դուրը շատ եկավ այս պատմությունը դա շատ իրական էր ես չեի սպասի որ Չարենցը չեր սիրի կարդալ այս պատմության մեջ նեռարվում էր հետաքրքությունը իրականություն համը հոտը այդ բոլորը իրար խառնաց ստացվեց լավ պատմություն այդ պատմունթյունը ես մեկ շնչի վրա եմ կարդացել:
մեկը կար որ ձանձրացավ
չափված ձեևած կարգով պարտադիր
փորձեց փաղչել պատնեշիծ բայց պատենական երազի նման հալվեց
օգոստոսի մի լուռ գիշեր էր և հանկարծ մի նոր ասուպ ընկավ
բառը ձանձրացավ
միշտ նույնամաս է ապրել
իր տարիները մոռացավ
փորձեց նույն իմաստ
նա ասեց մարդիկ չհասկացան
նրան վերձրին դրին մի կողմ
որ մի որ հարմար գործեն
Բառը հետաքրքրասեր մտախառ տղա էր և մի քիչ միամիտ
ՈՒնեցիր լիքը մտքեր բայց գտիր հզորը որով դու կարող ես կյանքդ կլցնես
մի լացիր լույս մի լացիր
երկնքից ընկնողը չի լացի
Մի լացիր եթե աղքատի տուն ընկնես
գլուխիդ վրա մի ընկիր
Մի լացիր լույս
Գետին չնկնող լույսերը թող լացեն
գլխի վրա տեղ ունենալ դա նշանակում է մի մարդու խելքի վրա հիշվել
այն լույսն է լալիս որի շողերը չեն սավառնում մարդու գլխին նաև հակառակը
եթե ես լինեի լույս ինձ ոչ մի բան չեր տխրեցնի իսկ մութը ինձ ավելի շատ հակառակորդաընկեր կլիներ իսկ կուրախանաի երբ որ իմ լույսով մեկի ցավը հանեի
Հայերենն իր երկու ճյուղերով՝արևելահայերեն և արևմտահայերեն
արևելահայերեն
Արևելահայերեն կամ Արևելյան աշխարհաբար, ժամանակակից հայերենի երկու ճյուղերից մեկն է, որով խոսում է Անդրկովկասի (մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի) և Իրանի հայությունը։ Ձևավորվել է 19-րդ դարի սկզբներին՝ Պարսկաստանի հայության բարբառի հիման վրա։
արևմտահայերեն
Արևմտահայերենը (դասական ուղղագրությամբ Արեւմտահայերէն) ժամանակակից հայերենի երկու ճյուղերից մեկն է, որով խոսում է սփյուռքահայության մեծ մասը (գլխավորապես Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայությունը՝ բացառությամբ իրանահայերի)։ Ձևավորվել է 19-րդ դարի սկզբներին՝ Թուրքահայաստանի հայության (պոլսահայության) բարբառի հիման վրա։
Ճապոնացի մեծ ռազմիկ Նոբունագան որոշեց գրոհել հակառակորդին, թեև թշնամիները տասն անգամ շատ էին: Նա գիտեր, որ կհաղթի, բայց նրա զինվորները կասկածում էին:
Ճանապարհին նա կանգ առավ սինտոիստական սրատեղի մոտ և ասաց մարդկանց.
-Սրատեղին մտնելուց հետո ես մետաղադրամով վիճակ կգցեմ: Եթե արծիվ ընկնի, մենք կհաղթենք, եթե գիր` կպարտվենք: Ճակատագիրը մեզ իր ձեռքում է պահում:
Նոբունագան մտավ սրատեղին և լուռ աղոթեց: Դուրս գալով` նա մետաղադրամը վեր նետեց: Արծիվ ընկավ: Նրա զինվորներն այնպես էին նետվում մարտի, որ հեշտությամբ հաղթեցին ճակատամարտում:
-Ոչ ոք չի կարող փոխել ճակատագիրը, — ասաց նրան ծառան ճակատամարտից հետո:
— Իհարկե չի կարող, — պատասխանեց Նոբունագան` ցույց տալով մետաղադրամը… և կրկին ասաց
-Բաղտից չես կարող փախնել:
Լրացրու բաց թողած տառերը:
Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
գրոհել-Հարձակվել
թեև թշնամիները-հակառակորդներ
կասկածում էին-Տարակուսել
կպարտվենք-պարտություն կրել
լուռ-Անձայն
մարտի-պատերազմ
հեշտությամբ-Դյուր
Իհարկե-Անշուշտ
Մետաղադրամի անունից պատմիր առակը:
Այս անգամ թող իմ վրա հույսը դնեն և հաղթեն որ միուս անգամ չվաղենան:
Գտնել գազել-բանաստեղծության առանձնահատկությունները:
Բացատրությունն՝այստեղ.
Գազել բանաստեղծության առանձնահատկությունն այն է, որ իր մեջ առաջին տան զույգը և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ Նաև մի առանձնահատկություն է այն, որ տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում:
Եղիշե Չարենցի գազելները կարդալ, գտնել այդ ստեղծագործությունների մեջ ընդհանուր գիծ (գծեր), ցույց տալ մեջբերված մի քանի տողերով:
Այս բանաստեղծությունների ընդհանուր գծերն այն է, որ բոլոր գազել բանաստեղծություններում քնարակ հերոսը խորհում է իր իրիկնային քրոջ մասին, և երազում է երեկոյի աստղերի մասին:
Առանձնացնել հինգ դուր եկած գազել և վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին:
Առաջին գազել.
Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞ս — չգիտեմ:
Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ:
Գուցե ե՜ս եմ` քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ…
Այս գազելում քնարական հերոսը մոլորված է և երազկոտ, որովհետև երազում է այն մարդու մասին ում սիրում է և մոլորված է, քանի որ չի կողմնորոշվում, թե ում է երգում:
Երկրորդ գազել.
Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ:
Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ —
Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ…
Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ…
Այս բանաստեղծության քնարական հերոսը շատ խաղաղ է և մտածկոտ:
Երրորդ գազել.
Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —
Հմայված ու հեզ — ճախրել ու գնալ…
Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՛լ…
Դեպի Ամենտի եզերքը կապույտ —
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ…
Այս բանաստեղծության քնարակ հերոսը շատ սիրով է լցված, և խոսում է կարծես լուսնի հետ:
Չորրորդ գազել.
Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՜ր,
Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՜ր:
Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակիր:
Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՛ր…
Այս բանաստեղծության քնարական հերոսը բնութագրում է լուսնին, խոսումէ լուսնի հետ և խորհում:
Հինգերորդ գազել.
Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, —
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր…
Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր…
Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով,
Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր…
Այս բանաստեղծության քնարական հերոսը երազում է: Կարծես, թե ճամփա է ընկել մութ գիշերով և լուսինը՝ իր երկնային քույրը ուղեկցում է իրեն:
Գտնել տրամադրությունը, գույնը, գույնի խորհուրդը, ստեղծագործության ասելիքը:
Նայած, թե ինչ բանաստեղծություն է: Բայց այս գազել բանաստեղծություններում տիրում է խաղաղ, լուռ և երազկոտ տրամադրություն, իսկ գունային առումով այս բանաստեղծությունները ինձ մոտ առաջացնում են տարբեր գունային խաղեր, սակայն երանգների մեջ կան մոխրագույն, կապույտ և մանուշակագույն գույները:
Մեկը սովորել անգիր:
Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՜ր,
Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՜ր:
Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակիր:
Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՛ր…
Մեկը վազելով գալիս է իմաստուն Սոկրատեսի մոտ և ասում.
— Լսի՛ր, Սոկրատե՛ս, այս պատմությունը ես քեզ անպայման պետք է պատմեմ:
— Սպասի՛ր,- ընհադտում է նրան իմաստունը,- այն, ինչ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք անցկացրե՞լ ես երեք մաղերի միջով:
— Երեք մաղերի՞, – հարցնում է մյուսը զարմացած:
— Այո՛, իմ լա՛վ բարեկամ, արի տեսնենք, թե այն, ինչ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք երեք մաղերի միջով կանցնի՞:
— Առաջինը ճշմարտության մաղն է: Արդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք ճշմարիտ՞ է:
— Ո՛չ, ես լսել եմ այդ պատմությունը և …:
— Այդպես, այդպես: Բայց վստահաբար դու այն երկրորդ մաղի միջով անց ես կացրել: Դա բարության մաղն է: Արդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք բարի՞ է:
Մյուսը վարանած ասում է.
— Ո՛չ, հակառակը …:
— Ահա …,- ընդհատում է նրան իմաստունը,- արի երրորդ մաղն էլ գործածենք: Այն, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք անհրաժե՞շտ է:
— Անհրաժե՞շտ, ոչ անպայման …:
— Այդ դեպքում,- ժպտալով ասում է իմաստուն Սոկրատեսը,- եթե դա ո՛չ ճշմարիտ է, ո՛չ բարի և ո՛չ էլ անհրաժեշտ, ուրեմն արի այն թաղենք հողի տակ և դրանով ինձ ու քեզ չծանրաբեռնենք:
Թարգմանությունը՝ Մուշեղ Ժոռոյանի
Առաջադրանքներ.
Լրացրու բաց թողած տառերը:
Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
Մեկը-առաջինը
անպայման-Անպատճառ
ընդհատում-Ընդմիջում
վստահաբար-ապահովաբար
վարանած - Երկմտության
գործածենք-օգտագործենք
Առակը վերաշարադրիր երեք նախադասությամբ:
Առակը մի իմաստուն մարդու մասին էր որին մոտեցավ մի տղա և անցավ երեք մաղերի միջով բայց շատ անհաջող այդ մարդը չհասցրեց իր ուզածը ասել բայց շատ կարեվոր իմաստուն նախադասություն լսեց իմաստունից:
Գրիր վերջաբան:
բայց այդ մարդը կատաղած ասաց ումին են պետք քո հիմար բաներ դա շուտվանից էլ ոչ ոք չի հետևում իսկ իմաստունը ասում է բայց դու ինչ հիմարիկն ես:
Առակն այն մասին է, որ … որ պետք է խոսքդ անիմաստ չլինի և ունենա իր մեջ երեք մաղ հատկությունը:
Մի իմաստուն ելույթի ժամանակ մարդկանց հումորային պատմությունէ պատմում: Լսարանն սկսում է բարձր ծիծաղել։
Մի քանի րոպե անց նա նորից է պատմում նույն պատմությունը։Սակայն այս անգամ միայն մի քանիսն են ժպտում։
Իմաստունը երորդ անգամ է պատմում հումորը, բայց ոչ ոք չի ծիծաղում։
Նա ժպտում է ու շարունակում. Բայց, նույն հումորը կրկին ասվում է այս անգամ բոլորը բացի չխնդալուց արդեն հեռանում են նա փորձում էր մարդկանց:
Լրացրու բաց թողած տառերը:
Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
Լսարան- Ունկնդրավայր, ատյան, ատենաբան
Հումորային-ծիծախասեր
Ծիծաղել-խնդալ
Նորից-կրկին
Միայն- մենակ
ոչ ոք- Ոչ մեկը
ժպտում-ուրախանում
Ավարտիր երկու նախադասությամբ:
Ինչի՞ մասին է առակը:
Մի իմաստունի մասին է որ երեք անգամ կրկնեց նույն հումորը Առաջին անգամ բոլորը խնդացին:
Երկրորդ անգամ մի քանի հոգի ծիծաղեցին:
Իսկ երրորդ անգամ ոչ ոքի չծիծաղաց:
Ինձ թվում է որ սա իմաստունի փորձն է:
Վերնագրիր առակը: <<Իմաստունի փորձը>>
Աշակերտը հարցնում է ՎԱՐՊԵՏԻՆ, թե ինչպես կարձագանքեր, եթե իմանար իր անկման, <վայր ընկնելու> մասին….
-Վեր կաց…
-Իսկ հաջորդ անգա՞մ:
-Կրկին ՎԵՐ ԿԱՑ…
-Եվ որքա՜ն է շարունակվելու ընկնելն ու բարձրանալը,- զարմացած հարցրեց աշակերտը :
-ընկիր ու բարձրացիր, քանի դեռ ողջ ես, որոհետև նա, ով ընկավ ու չբարձրացավ, մեռած է արդեն…
Լրացրու բաց թողնված տառերը:
Ավարտիր առակը. ի՞նչ պատասխանեց ՎԱՐՊԵՏԸ:
Պատմիր առակը՝ ուրիշի ուղղակի խոսքը հանելով տեքստից:
Վերնագրիր առակը:
<<Վեր կաց>>
Գրիր մարդկային երեք հատկանիշ, որոնց մասին խոսվում է առակում: Հիմնավորիր:
անհաջող,հմուտ,միամիտ,չհանձնվել:
Ապրիլի 18-21 6-րդ դասարան 18.04.2017 Լուսաբաց Լույսը առավ սարին, Սարսռում է սարը. Սարերը վեր թռան: Հավքն արթնացավ ծառին, Սարսռում է ծառը. Ծառերը վեր թռան: Քարայծն ելավ քարին, Սարսռում է քարը. Քարերը վեր թռան… Եվ ինձ մի պահ թվաց` Քարերի տակ քնած Դարերը վեր թռան: Լույսն ու սարը… հավքն ու ծառը… քարայծն ու քարը… շարունակեք: Անձրևն ու խոտը…Ջրվեժն ու քարը…Սևանն ու բնությունը… Լուսաբացին բնության սարսուռը ի՞նչ կարող է խորհրդանշել: Բնությունը կարող է փշաքաղվել գետի քչքչոցից, ժայռերի արձագանքից և Սևանի պարզությունից: Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը: Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագներից պատմիր — ստեղծագործական աշխատանք: <<Լուսաբաց>> 19.04.2017 Ջրի պես Կռիվ տայի անդադար Ու փրփրեի ջրի պես: Թափառեի քարե-քար, Քար փշրեի ջրի պես: Լվանայի քեզ, աշխարհ, Ու մաքրեի ջրի պես: Քչքչայի սարն ի վար, Մարգ ջրեի ջրի պես: Միայն ջրելու համար Վիզ ծռեի ջրի պես: Շողեր, շողեր հագնեի, Ցող ցրեի ջրի պես: Թող գեթ մի օր ապրեի, Բայց ապրեի ջրի պես: Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր: Հեղինակը ջրին սարքել էր մարդ, ով օգնում էր բոլորին: Նա օգնում էր ջրում ծառերը, մարգեր…Ես համաձայն եմ բոլոր հատկանիշների հետ, որով հեղինակը անձնավորեց ջրին, քանի որ ջուրն իրոք օգնում է մարդկանց շատ հարցերում: Առանձնացրու մի երկտող՝ որպես վերնագիր, և ստեղծագործիր: Լվանայի քեզ աշխարհ ու մաքրեի ջրի պես… 20.04.2017 ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը մեր գլխավերևում Իրար կանչում են ավելի սրտով. Ամպրոպից հետո Բարի է լինում արևն ավելի, Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի… Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ: Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ինձ համար այս կտորը ամենապարզ կտորն է, քանի որ սարերը, ձորերը տափաստանները ամենապարզն են լինում ամպրոպից հետո: Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով: Ամպրոպը ուշքի է բերում բնությանը: Թարմացնում է և ամեն ինչ բնության մեջ փոխվում է, թարմանում, պարզանում: Մարդու կյանքում ի՞նչը կարող է դառնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ: Մարդու կյանքում կարող է ամպրոպ դառնալ մեծ հարվածը, մեծ ցավը, քանի որ դա նրան ուշքի կբերի, կթարմացնի և մարդ կսկսի ավելի սառը դատել:
Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա: Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար: – Դու ետ գնա, որ ես անց կենամ, – ասաց մեկը: – Ինչու դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, – պատասխանեց մյուսը: – Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա: – Ներողություն կանես: Գիտես ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես: Այծերը ճակատ – ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին: 10.04.2017 Հիշողություն Ծիծեռնակը բույն էր հյուսում, Ե՛վ հյուսում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Մեկ անգամ էր նա բույն հյուսել Եվ շատ անգամ կարկատել, Բայց այս անգամ վերադարձին Բույնն ավերակ էր գտել: Այժմ նորից բույն էր հյուսում, Ե՛վ հյուսում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Որոնց ճամփին հափշտակեց Արյունարբու թշնամին: Բայց նա կրկին բույն էր հյուսում, Ե՛վ հյուսում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Բնութագրիր ծիծեռնակին: Բարի, աշխատասեր, խելացի, եռանդուն… Համեմատիր քեզ նրա հետ: Ես նրան նման եմ բարությամբ և նաև նրա պես եռանդուն եմ: Իսկ տարբերությունն այն է, որ ես հնարավոր է նրա նման բարի չեմ և երբեմն հիշաչար եմ: Գրիր՝ ինչի մասին է բանաստեղծությունը՝ մի քանի նախադասությամբ, մեկ բառով: Բանաստեղծությունը մի ծիծեռնակի մասին է, ով միշտ իր երեխաների համար բույն է հյուսում, իսկ բառով ես կնկարագրեմ այս բառով՝ աշխատասիրություն և անսահման սեր դեպի երեխաները: Նշածդ մեկ բառը դարձրու վերնագիր և ստեղծագործիր: Չափազանց բարությունը միամտություն չէ… Մարդիկ կան, ովքեր չափազանց բարի են, սակայն մարդիկ մտածում են, թե նա միամիտ է և օգտվում են առիթից: Չնայած մարդիկ ամեն դեպքում նույնիսկ, եթե գիտեն, որ մարդիկ չափազանց բարի են նրանք միևնույն է օգտվում են առիթից և շահագործում են մարդկանց: Միամտությունն ու բարությունը ամբողջովին տարբեր բաներ են: Միամիտ է նա, ով ուշադիր չէ ինչ է կատարվում իր շուրջը, անուշադիր է, շշմած, բարի, անմեղ, իսկ բարի է նա, ով բարի գործեր է կատարում և ոչ ոքի չարը չի կամենում: Երկու բնութագրերն էլ, որոնցով բնութագրում ենք մարդկանց նման են, սակայն բարությունը և միամտությունը մարդու մեջ տարբեր են: Մարդ կարող է լինել չափազանց բարի, անել ամեն ինչ մարդկանց, ընկերների, մտերիմների համար, որպեսզի նրանց համար լինի լավ, սակայն հաճախ մարդիկ շփոթում են դա միամտության հետ, թե մարդ միամիտ է նրան ինչ ասում են նա դա է անում, սակայն դա այդպես չէ: Կարծում եմ, եթե օգտվես մարդու անսահման բարությունից, մարդ կարող է չարանալ, քանի որ դու նրա բարությունը կոտրում ես և մտածում ես, թե նա դա անում է շահի կամ էլ ուրիշ ինչ-որ բանի համար: Միամտությունը՝ խորամանկություն է, իսկ բարությունը՝ անկեղծություն: Ես այդպես եմ կարծում և երբեք չեմ օգտվում մարդկանց անսահման բարությունից կամ էլ միամտությունից: Բոլորս էլ քիչ, թե շատ միամիտ ենք: Մի շահագործեք մարդկանց բարությունը, այն կարող է մի ակնթարթում դառնալ չարություն, երբ այն շահագործում են: 11.04.2017 Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը: Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը: Այո, ես նույնպես այդպես եմ կարծում: Եթե մարդ անխիղճ է տեսնում է, որ մարդ տանջվում է, լացում է և դա առանց էմոցիաների հանդուրժում էկամ էլ նույնիսկ անտեսում դա իրոք մեռածի հաշիվ է: Ինչպես կարելի է անտեսել այն փաստը, երբ թեկուզ փողոցով անցնում ես և մարդկանց վիրավորում են, ծեծում, իսկ դու քեզ համար անցնում ես առանց էմոցիաների և ուշադրություն դարձնելու նույնիսկ՝ չես օգնում: Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին: Խիղճը մի բարի, նուրբ բան է: Այն ապրում է քո մեջ և արթնանում է, երբ ինչ-որ բան է կատարվում և քո օգնության կարիքը կա: Այն քեզ հուշում է, որ պետք է գնաս օգնես կամ էլ փրկես ինչ-որ մեկին ով դժվարության մեջ է: Այն քեզ ստիպում է այնքան, քեզ տանջում է մինչև գնում ես: Դա է խիղճը և այն մարդիկ, ովքեր չունեն խիղճ նրանք մեռածի հաշիվ են, սակայն անխղճությունն ու անտարբերությունը այս կյանքում ինձ համար ամենատհաճ, ամենավատ բանն է: 12.04.2017 Հատվածները Ղազարոս Աղայանի «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից են: Կարդացեք ծնողների կամ տատիկ-պապիկների համար, զրուցեք այս թեմայի շուրջ: Զրույցը կամ ձայնագրեք, կամ պատումով ներկայացրեք բլոգում: 1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։ Զրուցում ենք, խորհում-պատում… Հնարավորինս մանրամասն ներկայացրեք ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը: 2. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։ Իմ աշխարհի մութ և լույս կողմերը… Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել: 3. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»: Ես կարծում եմ մարդիկ կրկին պետք է փորձեն լինեն արդար, ինչքան որ առաջ էր: Կարծում եմ այդ սանդուղքն աներևութացել է այն պատճառով, որ այն մարդիկ, ովքեր անդադար, աջ ու ձախ ստում են նրանք նույնպես անցելե ն այդ սանդուղքի վարյով և սանդուղքը չդիմանալով այդ չափ ստին և կեղծիքին աներևութացել է: 13.04.2017 Կարդալ Ղ.Աղայանի մանկական պատմվածքները և նշել դրանց առանձնահատկությունները: Կարծումե մ դրանց առանջնահատկությունն այն է, որ այս պատմվածքները ավելի մանկական են, հեքիաթային: Այնտեղ ամեն ինչ երևակայական է և այնպես է գրված, որ բոլոր փոքրիկներին (երեքից-յոթ) դուր գա, հետաքրքրի, որպեսզի նրանք շահագռգռված լսեն կամ էլ կարդան: Ընտրել պատմվածքներից մեկը, բեմադրել՝ «մեկ քայլի վրա»:
Կարդալ առակը — Ութոտնուկն ու վարդը Համեմատիր ծովի բնակիչներին քո շրջապատի հետ. նմանություններ, տարբերություններ: Իմ շրջապատն են իմ ընկերները, ընտանիքը…Թերևս ես ցանկանում եմ ծովի բնակիչներին համեմատել իմ ընկերների հետ: Նմանությունն այն է, որ նրանք էլ սիրում են զվարճանալ ձկների նման, ձկների նման շատերը չեն հասկանում ինչ է հիացմունքը: Տարբերությունն այն է, որ իմ ընկերներից ճիշտ է քչերը, բայց սիրում են հիանալ ինչ-որ բանով նայել և հիանալ: Ուտե՞լ, թե հիանալ … ստեղծագործական աշխատանք: Ուտե՞լ, թե հիանալ… 26.04.2017 Կարդա առակը — Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին — համեմատիր քեզ հետ: Ես նման եմ փղին իր ներքին տեսակով: Ես երբ փոքր էի, փորձում էի մի բան անել և ինձ մոտ դա չստացվեց, մինչև վեց տարեկան այդ վախը կար իմ մեջ, որ ինձ մոտ ոչինչ էլ չի ստացվի, սակայն իմ դպրոցը ինձ սովորեցրեց, որ պետք չէ ընկճվել և պետք է կրկին փորձել, այնքան մինչև ստացվի: Միակ ձևը փորձ անելն է — գրեք ձեր մտքերը այս խոսքերի շուրջ: Միակ ձևը փորձ անելն է… 27.04.2017 Կարդա առակը — Ալիքը և ժայռը Եթե ալիքը մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ. իսկ ժա՞յռը: Կարծում եմ, եթե ալիքը մարդ լիներ նա շատ լավը կլիներ, նա կսիրեր մարդկանց, իսկ եթե ժայռը մարդ լիներ նա կշարժվեր և կկարողանար գնալ ալիքի մոտ: Այս առակը նաև նրա մասին է, որ ժայռը չէր կարողանում շարժվել, չէր կարողանում գնալ ալիքի մոտ, բայց երբ նա գնաց դարձավ քարի մի բեկոր: Մեկնաբանիր «շարժվել» բառը: Շարժվել նշանակում է վազել, քայլել, գնալ, շարժել ձեռքերը տանել ու բերել: Շարժվելու իրավունք ունենալ՝ չլինել ժայռի և ալիքի նման՝ անշարժ, տեղում կանգնած: Շարժվել է պետք … ստեղծագոծական աշխատանք: Շարժվել է պետք… 28.04.2017 Կարդա առակը — Նավակը Ի՞նչ է սովորեցնում առակը: Առակը սովորեցնում է այն, որ մարդ պետք է ապերախտ չլինի: Պետք է շնորհակալություն հայտնի լավ արարքի համար, որը իրեն են արել: Նա պետք է միշտ շնորհակալ լինի և, եթե շնորհակալ չլինի և մի բան էլ դժգոհի ապա նա ուտող-ուրացող մի ապերախտ մարդ է: Փրկե՞լ, թե չփրկել… ստեղծագործական աշխատանք: Փրկե՞լ, թե չփրկել… 29.04-01.05.2017 Այս կայքից թարգմանեք առակներ և առցանց քննարկում կազմակերպեք ձեր բլոգներում
6-րդ դասարան
Թումանյանը՝ բանաստեղծ
Համերգ
Երկու սև ամպ
Կանանչ ախպեր
Իմ երգը
Պատրանք
Թումանյանը՝ հեքիաթագիր
Ընթերցել Թումանյանի հեքիաթներից առնվազն հինգը, դուրս բերել այնտեղից բանալիներ՝ ուղղված մարդուն: Դրանցից
Անխելք մարդ
Անխելք մարդ հեքիաթ հիմար մարդու մասին էր:Նրա դիմաց բախտն էր թափում իսկ նա չեր օգտվում Հովհաննես Թումանյանի այս հեքիթում էլ ինչ որ բան սովորացրեց իմ կարծիքով հզոր խելքը ձեռքբերովի չէ բայց դու կարող էս քեզ հիմար վիճակից հանել դա կարող է մարդու ուղղված բանալի լինել այս կյանքում հիմարությունից օգտվում են դա ոչմեկի կոպիտ ասված դարդը չի դու հիմար ես թէ ոչ մարդը իր շահերի մասին է մտածում:
Ճամփորդները
այս հեքիաթը ընկերության մասին էր երկու ճամփորդ ընկերներ էին ,նրանք ուզում էին տեսնել աշխարհը ,ինձ թվում է հեղինակը դեմ էր առել ընկության և չարության կամ խորամնկության հակամարտությունը պարզ է թե ով հաղթեց կամ էլ ուզում էր ապացուց էր որ իսկական ընկերությունը ավելի լավ է շահերով ընկերությունը:
Պարտադիր ընթերցում` «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Սասունցի Դավիթ» պոեմը (մի հատված անգիրը՝ ցանկալի):
Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
ննդյան անուն | Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան |
---|---|
Ծնվել է | հունվարի 28 (փետրվարի 9), 1885 |
Ծննդավայր | Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 7, 1920[1](34 տարեկանում) |
Վախճանի վայր | Օրենբուրգ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | հայերեն[2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարան |
Ուշագրավ աշխատանքներ | Մթնշաղի անուրջներ, Գիշեր և հուշեր, Ոսկի հեքիաթ, Երկիր Նաիրի և Կատվի դրախտ |
Ամուսին | Սուսաննա Տերյան |
Հավաքել տեղեկություններ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մասին:
Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թ․ Թիֆլիսում։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել թե՛ ընթերցողների, թե՛
քննադատների կողմից
Հեղինակ | Վահան Տերյան |
---|---|
Ժանր | բանաստեղծությունների ժողովածու |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման վայր | Թիֆլիս |
Հրատարակման տարեթիվ | 1908 |
Վիքիքաղվածք |
|
ամենահուզիչ բանաստեղծությունները
ինձ թվում է սա, որովհետև ամենհուզիչներ հուզիչներից նա անկեղծ պատում էր իր զգացմունքի մասին և նրան հաջողվում էր:
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
ամենապայծառ բանաստեղծությունները
որովհետև մաքուր երևում է մարդը պայծառ է ու ուզել է իր պայծառ մտքերը արտահայտել նա շատ լավ խոսքեր էր ասում որ մարդի չի
կարող անտարբեր լինել:
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
ամենաձանձրալի բանաստեղծությունները
ուղակի ձանձրալի էր ու հոգնում էիր կարդալուց նույն բանը կրկնվում էր իմ համար
ու իմաստ չկար կամ ես իմաստը չհասկացա:
Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կըմարի երեկոն աղոտ,
Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։
Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ,
Կզգամ համբույրը ուրիշ օրերի,
Լույս երազների գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ վայելք կբերի...
Հեռավոր մարղոց ցավերը կզգամ,
Կարկաչող ջրի լացը կըլսեմ.
Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ,
Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։
Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց,
Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ,
Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց
Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ..
ամենաթեթև բանաստեղծությունները
շատ թեթև հեշտ բայց գեղեցիկ էր շատ սահուն անցնում էր կարդալուց ու չէր դժվարացնում դրա համար սա ընտրեցի:
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...
ամենամռայլ բանաստեղծությունները
շատ մռայլ էր բայց իմաստաբան ու կարդացողի համար օգուտ ամենամռայլ սա էր:
Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն...
Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։
Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ...
ամենաքնքուշ բանաստեղծությունները
նա շատ լավ մեղմ է մոտեցել դրա համար շատ քնքուշ բանաստեղծություն է եղել:
Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։
Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ւնձ համար չկա այսօր ու երեկ։
Կես գիշերն անցավ... Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։
ամենալացկան բանաստեղծությունը
նա կարծես լացում էր ու իր տանջանքի մասին պատմում էր սա իմ համար ամենալացկան բանաստեղծություն էր
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
ամենախաղաղ բանաստեղծությունը
ոչ պայծառ ոչ տխուր շատ հանգիստ մեղեդի էր լսվում դրա համար սա:
Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ...
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու...
ամենաերազկոտ բանաստեղծությունները
նա կարծես երազում էր ու կարծես երազ տեսներ նաև միքիչ մտնում էր նրա մեջ մռայլ ու պայծառ հնչուներ:
Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։
Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պե<ս հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում...
ամենակրակոտ բանաստեղծությունները
նրա հոգին մարմանդ կրակի տակ վառում էի ու կարծես նա այդ կրակից ազատվում էր դրա համար սա:
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
անենաանհույս բանաստեղծությունները
շատ հույս էր տալիս որովհետև անկեղծ ու ճիշտ էր արտահայտում:
Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ...
Ես ընկած էի օտար աշխարհում,
Անարև երկնի կամարների տակ,
Մեկը փայում էր իմ սիրտը մենակ
Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։
Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ
Օտար կողմերում, լայն ճամփի վրա,
Ես լսում էի խոսքերը նրա
Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից...
Կարդալ
Լուծել այս թեսթը:
Թեսթի ընթացքում հավաքվել է 8 միավոր:
Ձեղնահարկում, Դպրոց
Բառային աշխատանք — ձեղնահարկ, վտիտ, բումազե, վարանել, մղել, քսակ, ջանալ, ողորմելի, խորհել, տափաստան, հովիտ, հեղեղատ:
ձեղնահարկ-վերնահարկ
վտիտ-թուլակազմ
բումազե-Մի երեսը մազեղեն խավով պատված բամբակյա գործվածք:
վարանել- Երկմտության մեջ ընկնել,
մղել-քշել
քսակ-տոպրակ
ջանալ-շատ աշխատել
ողորմելի-խղճալի
խորհել-մտորել
տափաստան-խոտքվ ծածկված
հովիտ-դաշտավայր
հեղեղատ-ձորակ
Այդ երեխայի մեկ օրվա աշխատանքը ավելի արժե, քան քո ամբողջ տարվա աշխատանքը: — Ի՞նչ ի նկատի ուներ մայրը, և արդյո՞ք համաձայն ես նրա հետ. ինչու՞:
Համաձայն եմ ես մայրիկի հետ:
Պատկերացրու հսկայական շարժումը, որի մի մասը հանդիսանամ ես նաև դու: — ստեղծագործական աշխատանք՝ 6-8 նախադասությամբ:
աշխարում ամեն մարդ եկել է ապրելու իր հիմքը դնելու իր արարքը ապացուցելու ու դրանից մեկը ես եմ:
Ազնիվ արարք
կճեպ, քրքջալ, սարսափահար, կարեկցանք, սսկվել, քրթմնջալ, ողորմելի, կզակ, հարկադրել, կցկտուր:
կճեպ-կեղև, պատյան
քրքջալ-անզուսպ
սարսափահար-ահաբեկ
կարեկցանք-
սսկվել-պապանձվել
քրթմնջալ-քթի տակ փնթփնթալ
ողորմելի-խղճալի
կզակ-ծնոտ, դունչ
հարկադրել-պարտադրել
կցկտուր-Անավարտ մասերից՝ կտորներից կազմված՝ բաղկացած, միասնական ամբողջություն չկազմող:
— Ես ձեզ ներում եմ։ — Համաձա՞յն ես ուսուցչի խոսքերի հետ, դու ի՞նչ կանեիր նրա փոխարեն:
իմ կարծիքով այստեղ պետք էր ընդամենը ծնող կանչել և ամենինչի մասին տեղկացնել:
Իմ ընկերները
Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը. թուլակազմ, որմնադիր, վտիտ, սոսկալի, աքացի տալ:
թուլակազմ-Թույլ կազմվածք ունեցող
որմնադիր-Պատ շարող վարպետ
վտիտ-Տկար, թույլ
սոսկալի-զզվելի, նոխկալի
աքացի տալ-տքով խփել
Կալաբրիացի տղան
Բացատրիր բառերը՝ բառարանի օգնությամբ. թուխ, թավ, նորեկ, բարձրաբերձ, անվեհեր, փառապանծ, հանդգնել, վիճակվել:
Թուխ-թխագունդ
Թավ-թունդ
նորեկ-եկվոր
բարձրաբերձ-շատ բարձր
անվեհեր-անվախ
փառապանծ-մեծՊանծ
հանդգնել-հակառակե, ընդիմանալ
վիճակվել-հանդիպել
Դժբախտ դեպք
Գտիր տրված բառերի հոմանիշներ՝ օգտվելով բառարանից. ամբոխ, զուր, սաղավարտ, ճաղատ, հեկեկալ, կառեթ, հեծկլտոց, գունատ:
Ամբոխ-բազմություն, ժողովուրդ
զուր-իզուր, անիմաստ
սաղավարտ-գլխանոց
ճաղատ-հերատ
հեկեկալ-արտասվել
կառեթ-ծածկակառք
հեծկլտոց-հեծկլտալու ձայնը
գունատ-գունաթափ
Քո կարծիքով ինչու՞ է այս պատմությունը ընդգրկված «Սիրտը» վիպակի մեջ:
որովհետև այստեղ շատ հուզիչ բաներ են կատարվում
Կարո՞ղ ես հիշել դեպք, երբ դու վտանգի ես ենթարկել քո կյանքը կամ քեզ համար են ենթարկվել վտանգի՝ դժբախտությունից հեռու պահելու համար:
այդպիսի դեպք չի եղել և չի լինելու:
Բնութագրիր ուսուցչին՝ հիմնավորելով պատասխանդ տեքստից բերած մեջբերումներով:
ուսուցիչը շատ առեղվային կերպար էր մի հայացքից երևում էր որ նա բարի է միուս հայացքից երևում է ջղայն ամենաճիշտը
նա դժբաղտ
Քո կարծիքով ուսուցչի խոսքը ի՞նչ ազդեցություն ունեցավ սովորողների վրա. առանձնացրու նրա խոսքերից ամենակարևորը՝ հիմնավորելով:
.
Աշխատենք լինել համերաշխ։ Ես մենակ եմ։ Եղեք իմ ընտանիքը։
Ուսուցիչներիցդ ո՞վ է այդպես ազդեցիկ քեզ համար. Ինչու՞:
դա եղել է տիկին նունուֆարը նա ել այս ընդանուր դպրոցից չէ բայց նրան ես կյանքում չեմ մոռանա նա առաջի հայացկից ազդեցիկ էր գանդուռ կարճ մազեր հետքրիք մտածելակերպ:Հետո այքան բաներ պարզվեց ու այդպես մենք դարցանք ընկերներ:բայց դեռ միջին դպրում էլ ազդեցիկ կերպարներ կան բայց դա չեմ ասի որովհետև կուզեի շետեի տիկին նունուֆարի վրա բայց նրանքել են շատ ազդեցիկ կերպար բայց նրան դեռ լավ չեմ ուսումնասիրել:
Բացատրիր բառերը՝ բառարանի օգնությամբ. դժկամություն, խռնվել, շքամուտք, տրտմել, աղախին, վշտահար, անձուկ, խռիվ մազեր, անմորուս, ալեխառն, ուղղաձիգ, ջանք:
դժկամություն-կամքին հակառակ
խռնվել-վխտալ
շքամուտք-շքեղ մուտք
տրտմել-տխրել
աղախին-ծառա
վշտահար-վշտով լցված
անձուկ-նեղ
խռիվ մազեր-խառնված մազեր
անմորուս-գոշ
ալեխառն-սպիտակի հետ խառը
ուղղաձիգ-ուղղահայաց
ջանք-ճիգ, փույթ
Պատմիր, թե ինչը կամ ում ես կարոտում կրտսեր դպրոցից, ինչը կամ ում քեզ հետ կբերեիր Միջին դպրոց, ինչպե՞ս ես հարմարվել նոր միջավայրին:
դեռ ոչմեկին ու ոչմեկին չէի ուզի որ գա այստեղ որովհետև ես սիրում եմ նոր ամենինչ նոր:
Առաջադրանքներ.
Բացատրիր հետևյալ փոխաբերությունները.
ա/ ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին:
բ/ Ամեն աստղե ցող կայլակի
Ու ամեն հասկ ձուլե ոսկի
գ/ Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին
դ/ Ծաղկի մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն
Առանձնացրու մաղթանքները. դրանցից ո՞րն ես համարում ամենակարևորը. պա
տճառաբանիր ընտրությունդ:
ա/ ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին:
Ծաղկի մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն
Տրված կապակցությունները դարձրու հայերեն. – քեզի,կտանիմ, կերթաս, հյուղակներուն խավարին, դույլերուն մեջարծաթի:
Քեզի- քեզ
Կտանիմ- կտանեմ
Կերթաս- կգնաս
Հյուղակներուն խավարին- խրճիթներում մութ է
Դույլերուն մեջ արծաթի- արծաթը դույլերի մեջ
Դուրս գրիր լուսնին բնորոշող բառերը: Այդ բառերը կարելի՞է տեղափոխել մյուս քառատողեր, թե՞ յուրաքանչյուրն իրդերն ունի տվյալ քառատողում. հիմնավորիր պատասխանդ:
Յուրաքանչյուրն իր դերը ունի քառատողում որովհետև ամեն բառ իր բնութագիրը ունի թե ևս նրանք նման են: Եթե խարնենք տողերը դա սովորական բնութագրություն է լինում, իսկ այսպես շատ հետաքրքրություն է առաջացնում:
Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բառի մեջ է խտացածհերոսի տրամադրությունը:
Լուսի՛ն, լուսի՛ն, զուր կերթաս:
Պատմիր բանաստեղծության հերոսի մասին:
Հերոսը հույսը կորցրած մարդ էր և ներ կարող իրեն հույս տալ անտրամադիր էր և մտախառը
Վիկտորինա — Գտեք ,,Մխիթարյան միաբանության,, զինանշանը, կարդացեք վրայի տառերը, տվեք տառերի մեկնաբանությունը, գտեք այն անունը, որ կապ ունի զինանշանի հետ, և այդ կապի ապացույցները:
Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։ 1701 թ. սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին,Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն: Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում: Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել Մորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։ 1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էրսուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ֆաբրիոնիինուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թ. սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։
,,Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը,,
Այս հոդվածից տեղեկացա, որ նա իր կարդացածը հասկանում էր ու զզվելով չեր կարդում:
Այս հոդվածից տեղեկացա որ Մխիթար Սեբաստացին աշակերտները ընտրում էր այնպիսի տղաներին որ համարձակ ուժեղ
և իր գործին խիստ դատող
,,Սեբաստացու իմացական կարողությունների մասին,,
Առաջադրանքներ.
Ես այս հոդվածից տեղեկացա, որ Մխիթար Սեբաստացին որ նա հիմք ուներ ու իր հիմքից չեր վաղենում
,,Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ,,
Առաջադրանքներ.
Այս հոդվածից տեղեկացա, որ …
Այս հոդվածից տեղեկացա, որ Մխիթար Սեբաստացին ներողամիտ էր: ուսուցիչ էր ուժեղ հնարամիտ լուրջ անկեղծ մարդ էր նա չեր վաղենում իր մտքրը բաց նողնել:
Առաջադրանքներ.
Համեմատիր արագիլներին մարդկանց հետ:
մարդը արագիլը դա նույն բանն է մի քիչ դեմքը ուրիշ և բնազդները:
Պատմվածքից ի՞նչ սովորեցիր:
հոգեբանություն և խելքից դուրս բաներ:
Երբևէ ունեցե՞լ ես առիթ շփվելու որևէ կենդանու հետ, որը թեկուզ մեկ օրով փոխել է քո առօրյան: Պատմիր այդ մասին:
Առաջադրանքներ.
Բառային աշխատանք —
ցայտել-ցողել
ընդերք-աղիք
գաճաճ-թզուկ
ջլատված-
երաշտ-չորություն
պապակ-ծարավ
հայթայթել-ձեռք բերել
պատել-բոլոր կողմերից ծածկված
կիզիչ-այրող
պատյան-կեղև
Պատմվածքի հերոսի բացատրությունը համոզե՞ց քեզ. ինչպե՞ս:
համուզեց բայց միքիչ որովհետև նրա մեչ համ սխալներ կան համ ճշտություն:
Կարո՞ղ ենք նույն բանն ասել մարդու դեպքում. ահը մարդուն դարձնում է ավելի լավը: Դիտարկիր այս միտքը մի քանի տեսանկյունից:
ահը մարդուն ուղուցյուն է ցույստ տալ այլ ոչ թէ մարդուն դարձնում է ավելի լավը:
Եղնիկի ձագը
Առաջադրանքներ.
Բառային աշխատանք
զով-պաղուկ
հետզհետե-Աստիճանաբար
նոսրանալ-բարականալ
թավիշ կանաչ-մախմուր կանաչ
չնաշխարհիկ-Անզուգական
աղմկարար-աղմկոտ
ապառաժ- Ժայռ
որսառատ-Որսաշատ
ծմակ-Անտառ
մացառ-թուփ
ճարճատյուն-շառաչյուն
աղեկտուր-գութ շարժող
կաշկանդող-Կաշկանդանք
ողորկ-հարթ հավասար
խուզարկել-պրպտեի քրքրել
փոմփոխ-Փոմփուխ
սրտաճմլիկ-Սիրտը ճմլող
սնահավատություն-Սնոտիապաշտություն
անդրդվելի-անկոտրում
դարդ-Վիշտ
մելամաղձոտ-Մելամաղձիկ
թավուտ-Խիտ
ծերպ-ճեղք
կածան-ճանապարհ
եթիմ-Որբ
թվանք-Հրացան
ջիգյար-Սիրտ
փարվել-Փաթաթվել
կայտառ-Աշխույժ
կցկտուր-անկապ
շաղակրատել-Շատախոսել
դեպո-Շոգեքարշերի և վագոնների նորոգման կայան երկաթուղիներում
կառամատույց-Ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում
կխտար-Եղնիկ
սրտակտուր-Սրտաճմլիկ
սիրասուն-Սիրելի
անառիկ-Ամուր
Մայր և ձագուկ եղնիկների պահվածքը համեմատիր մարդկային պահվածքի հետ. ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան:
նմանություն կան ամեն մարդու կամ կենդանու մոտ կան բնազդներ մայրական կարոտ խիղճ և հոգի:
Ինչու՞ էր ձագուկը միայն փոքր տղայի հետ խաղում:
որովհետև կարծես նրա հասակակիցը ընկերը լիներ
Հավատու՞մ ես, որ մայր-երեխա կապը այդքան ուժեղ է. ինչու՞: Է՞լ ինչը կարող է այդքան զորեղ լինել:
երու մարդիկ կարծես մեկ մարդը լինեն ես հավատում եմ որովհետև նրանց երկուսի մեջ հարյուր տոկոս ջերմություն կա, հայրուր տոկոս ուրոաղություն կա և այլ բաներ: Է՞լ ինչը կարող է այդքան զորեղ լինել ամեն մարդ իրար հետ չեն կարա լինեն բայց եթե նրանց զորեղ ուժը հարյուր տոկոս լինի ուրեմն կարող է այդպիս բան պատահել:
<<Արևի մոտ>>
Այս լեգենդը շատ հանճար իմաստուն օրգաններ ուներ: Ես կարող եմ այս լեգենդին ամեն կերպ ասել օրինակ ամեն իր իրական գործողություն է և այլ բաներ:լեգենդում ասվում է ամեն մարդ պետք է ուշադիր լինի կարող է դու տեսնում ես այս երեխուն բայց այն պես էս անցնում որ ոնցվոր չես տես ելում պետքն էր որ դու տեսել բայց չես ոգնում, դա խղճի հարցն է,առաջին հայացքից կարծես սա սովորակ լեգենդ է բայց սա սովորականությունը յուրահատուկ կերպով սարքած ինչ որ մի բան է:
Այն մասին, թե ինչու եմ սիրում որսորդությունը և թե ինչու որսորդ դարձա
Առաջադրանքներ.
Բառային աշխատանք — վճիտ, սաղարթախիտ, պանորամա, բեհեզ, քոչ, ծմակ, անձկություն, կենարար, գողտրիկ, ոստոստալ, ապառաժ, լուսնկա, որոճալ, չնաշխարհիկ, թավուտ, սուրալ, բարձրաբերձ, անողորմ, հևիհև, հակինթ, շեղջ, ճարճատել, ոստ, անդորր, կորով, խայտաբղետ, զեփյուռ, լազուր, ջինջ, վսեմություն, ամբարել, ավյուն, ցասում:
վճիտ-Պարզ, մաքուր, հստակ
սաղարթախիտ-Խիտ սաղարթ ունեցող
պանորամա-Համացույց
բեհեզ-Վուշի բարակ թել
քոչ-գաղթ
ծմակ-անտառ
անձկություն-նեղություն
կենարար-կենսաբեր
գողտրիկ-հաճելի, դուրեկան
ոստոստալ-անընդհատ ոստնել
ապառաժ-ժայռ, վեմ
լուսնկա-լուսնյակ
որոճալ-մանրացնել ու կուլ տալ
չնաշխարհիկ-գեղեցիկ
թավուտ-բուսականությամբ պատված տեղ
սուրալ-սլանալ
բարձրաբերձ-չափազանց բարձր
անողորմ-անխիղճ
հևիհև-շնչասպառ
հակինթ-սուտակ
շեղջ-կույտ
ճարճատել-ՉԹՉԹԱԼ
ոստ-շյուղ
անդորր-հանգստություն
կորով-ուժ
խայտաբղետ-գույզգույւն
զեփյուռ-քամի
լազուր-լազվարթ
ջինջ-մաքուր
վսեմություն-վեհություն
ամբարել-մթերել
ավյուն-եռանդ
ցասում-զայրույթ
· Համացանցի օգնությամբ տեղեկացիր՝ ինչ է կատակերգությունը:
Կատակերգություն, կոմեդիա (հին հուն․՝ κωμῳδία), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերզականությամբ։ Կատակերգությունը Արիստոտելի սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում։ Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում...» («Պոետիկա», գլուխ 5)։ Առաջացել է Հին Հունաստանում, ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումներից և կոչվել է կոմեդիա։ Իբրև գրական ժանր կատակերգությունը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, «կոմեդիայի հայր» Արիստոֆանեսի, ապա նաև Մենանդրոսի ստեղծագործության մեջ։ Հին Հռոմում կատակերգության ժանրը կիրառել ենՊլավտուսը, Տերենցիուսը և ուրիշներ։ Միջին դարերում այն մեծ մասամբ հանդես է եկել ֆարսի կամ ինտերմեդիայի ձեով։Վերածննդի դարաշրջանում և հետագայում կատակերգություններ են գրել Իտալիայում՝ Լոդովիկո Արիոստոն, Նիկոլո Մաքիավելին, Պիետրո Արետինոն, Կառլո Գոլդոնին, Անգլիայում՝ Ուիլյամ Շեքսպիրը, Բ. Ջոնսոնը, Ռիչարդ Շերիդանը, Ուիլյամ Կոնգրիվը, Օսկար Ուայլդը, Բերնարդ Շոուն, Իսպանիայում՝ Լոպե դե Վեգան, Ֆրանսիայում՝ Ժան Բատիստ Մոլիերը, Պիեռ Օգյուստեն Բոմարշեն, Ռուսաստանում՝ Դենիս Ֆոնվիզինը, Ալեքսանդր Գրիբոյեդովը, Նիկոլայ Գոգոլը, Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը, Ալեքսանդր Օստրովսկին, Անտոն Չեխովը, խորհրդային շրջանում՝ Վլադիմիր Մայակովսկին, Եվգենի Շվարցը, Ալեքսանդր Կոռնեյչուկը, Ա. Սաֆրոնովը և ուրիշներ։ Կատակերգությունը կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից՝ հաճախ հիմք ընդունելով որեէ բացառիկ վիճակ կամ թյուրիմացություն։ Կատակերգության համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը։ Վիճակների և բնավորությունների չափազանցումը, սրումը, գրոտեսկային միջոցները առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթների էությունը։ Կատակերգության բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են կոմպոզիցիոն-սյուժետային կառուցվածքով, պատկերների կազմությամբ, բնավորությունների կոմիկական բնույթով։ Միջնադարյան հայ թատրոնում նույնպես ներկայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ։ Հայ միջնադարյան բնագրերում կատակերգություն բառը գործածվել է որպես հունարեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյա-գեղագիտական ստորոգության իմաստ և միաժամանակ նշանակել գրական տեսակ (առակ, աշխարհիկ զրույց, աշխարհիկ վիպական երգ), ժողովրդական բանահյուսություն, նաև՝ թատրոն («զկատականաց նուագել խօսս»)։ Թատրոնի պատմության նոր շրջանում կատակերգության հասկացությունը համապատասխանեցվել է իտալերեն «commedia»-ին և ընդունվել որպես դրամատուրգիական-թատերական տեսակի անվանում։ 19-րդ դարի հայ իրականության մեջ կատակերգությունը որպես գրական-թատերական ժանր զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուղինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը։ Գրվել են վոդևիլներ՝ փոքր ծավալի պիեսներ, որոնց մեջ խճճված կենցաղային պատմությունը, ի վերջո, բարեհաջող լուծում էր ստանում։ Վոդևիլներ է գրել նաև Գաբրիել Սունդուկյանը, հետագայում անցել լիարժեք կատակերգության, որի մեջ կյանքի կոմիկական գծերը հաճախ միանում են դրամատիկորեն լարված իրավիճակների և հոգեկան ապրումների հետ («Պեպո», «Խաթաբալա», «էլի մեկ զոհ» և այլն)։ Հայկական կատակերգության ուշագրավ արտահայտություններից ենՀակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը և մյուս պիեսները։ Սովետական գրականության և թատրոնի սկզբնավորման շրջանում կատակերգությունը, կարևոր տեղ է գրավել (Եղիշե Չարենցի, «Կապկազ-թամաշա», Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»)։ Հետագայում ևս կատակերգությունը շարունակել է մնալ սովետահայ թատրոնի տարածված ժանրերից մեկը, հայտնի են Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Արամաշոտ Պապայանի, Գրիգոր Տեր-Գրիգորյանի և ուրիշների սոցիալական ու կենցաղային կատակերգությունները։
·
Մեկնաբանիր վերնագիրը:
Վերնագիր համուզիչ է հետաքրքիր իմաստուն:
· Մաքոլիների ընտանիքի առանձնահատկությունը ո՞րն էր. համեմատիր քո ընտանիքի հետ:
Ես չեմ սիրում համեմատել որովհետև անմեն բան իր բնույթը ունի բայց ես չեմ կարող այս հարցից հեշտ դուրս գամ դրա համար ես մի փոքր կհամեմատ եմ այս ընտանիքը շատ վարկածային էր կտրուկ փոփոխական էր հետաքրքրասեր էր ջերմ և հզոր իսկ իմ ընտանիքում այս բոլոր բնութագրություները չկան:
· — Եթե իմ եղբայրը սպանվի այս հիմար պատերազմում,— ասաց նա,— ես կթքեմ աշխարհի վրա։ Առհավետ կատեմ։ Բարի չեմ լինի, բոլորից չարը կլինեմ, ամենաչար մարդը, որ երբևէ ծնվել է։ — Փորձիր նրան հետ համոզել:
Շատ դաժան է կյանքը նա իր մեչ պարունակում է շատ դժվաուրթյուներ որը պետք է հաղթահարես կյանը կարծես թատրոն լինի կյանքը խաղի է նման օրինակ եթե դու չես կարողանում մի լիվլ անցնել ուրեմն այդտեդ կմնաս գոյություն ունի չիտ որ կարող ես բոլոր լիվլները ացնես իսկ մեր կյանքում էլ կան շատ և շատ պառազիտներ որը ոգտագործում էն կյանքի չիտ:Ինձ չի թվում որ նա կփոխվի նա եթե զկզբից էլ բարի է եղել այդպեսել կմնա իսկ եթե չարանա այս ամենին հեչ դնի թող չարանա որովհետև հեչ դնողը սկզբիցել վատն էր եղել:
07.10.2016.
Առաջադրանքներ
ընդարձակ-լայնարձակ, լայնածավալ
պատեֆոն-երաժշտական գործիք
կայտառ-աշխույժ, շարժվող
տարօրինակ-անսովոր, արտասովոր
անկյունադարձ-շրջադարձ
շքեղ- փառահեղ
փարթամ-ճոխ, պերճ
Այդ երկու կանանց ընդհանրությունն այն էր, որ երկուսի մեջ մի հետաքրքիր բնույթ կար ինչպես նաև մեքսիկացի կնոջ մեջ
Գլուխ քսանիններորդ. ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ
Առաջադրանքներ.
Իմ կարծիքով Հոմերի համար վիրավորական էր, որովհետև նա չեր սիրում առանց ինչվոր բանից ինչոր բան ըստանալ
Հոմերը այդ արծաթ դրամը տվեց այդ մարդուն որը ավելի կարիք ուներ:
Նա թեթև սխալ էր գործել բայց նա իր սխալը ուղեց:
Երբ ես սխալվում եմ ճիշտ է դա իմ մոտ քիչ է ըստացվում բաց այդ պահին ես չեմ նեղվում հարցը դպրոցական հարցերի մեջ չե այլ կյանքի ճանապարհի սխալը հեշտացնում է քո ուղին սխալը ստեղծվա նրա համար որ սխալը ուղես
Գլուխ քսանութերորդ. ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Առաջադրանքներ.
Երիցական-Երիցականության հետևորդ
հուղարկավոր- Գերեզմանավոր, ուղարկավոր
թափոր- Երթ, շքերթ
աղեկտուր-Աղիքները կոտորող, գութ շարժող
արարիչ-Ստեղծող, արտադրող, ստեղծագործող
հեկեկալ- Հեծկլտալ, լալ, արտասվել
հավիտենական-Հավերժական, մշտական
անպատշաճ-Անբարեվայելուչ, անհարմար
ընդմիշտ-Մշտապես, առմիշտ, առհավետ
համեստ-Պարկեշտ, առաքինի
երկյուղ-Վախ, սարսափ,
պապանձվել-Պապանձել, լռել, համրանալ,
կլանել-Կուլ տալ, ուտել, լափել
բովանդակ- Բոլոր, ամբողջ, ամեն
պրպտել- Փնտրել, որոնել, կրկտել,
ոլորտ-Շրջան, շրջանակ, բոլորտիք
ակնածանք-Ակնածություն, պատկառանք, պատիվ
Լռությունը ընկեր է իմաստության որովհետև իմաստուն մարդը լուռ է լուռ խոր մատծող մարդը իմաստուն է
Կարդալը իմաստության մի նիշ է բայց ամեն մարդու վրա այլձև է ազդում դրա համար ես համաձայն եմ:
Իմ կարծիքով Յուլիսիսը ուրախ ցատկոտում էր, որովհետև նա առաջին անգամ եղավ գրադարանում և իմացավ բազմաժանր գրքեր:
Գլուխ քսանյոթերորդ. ԲՈԼՈՐ ՀՐԱՇԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԸ
Առաջադրանքներ.
Բարեկամը պետք չէ դավաճան լինի պետք չէ նաղանձի պետք է լինի խելացի հոգատար բարեկամասեր:
Մեծերի մեջ մի ուրիշ խելք է իսկ փոքրների մեջ լռիվ ուրիշ խելք դրա համար երկու խելքերը տեսնում են ամեն մեկի մեջ մի միտք մենք նրանցից նրանք մեզանից:
Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, մի վախեցիր գործած սխալներիդ համար կամ նորերը գործելուց։
Ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասությամբ) — Երբևէ լսե՞լ ես քո սրտի ձայնը. ի՞նչ է այն քեզ ասում:
Շատ հետաքրքիր բան է սրտի ձայնը նա ոգնում է մեկ մեկ էլ սխալվում նա հուշում քան ասում օրինակ իմ սրտի ձայնը շատ եքստրիմիստ է ուրիշների մոտ կորող է լինել որ սրտի ձայնը վաղկոտ է հիմար է և այլն բայց մեկ վատ բան կա նա հեռացնում է քեզ իրականությունից:
26. Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը։ Իսկ հիմարը այդ նույնիսկ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա։ Իսկ չար մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը։
Իմ կարծիքով սա ճիշտ է որովհետև ամեն բառ խորուրդ է և ասելիք
Փոքրիկ քաղաքում նեղ նրբանցքներ են: Այստեղ է ապրել այդ փոքրիկ տղան: Քանի~ անգամ է տխուր թափառել` երազելով ընտանիքի, սիրո և ջերմության մասին: Քանի~ անգամ է թափառել այստեղ` թաքցնելով արցունքները, թաքցնելով հիասթափությունը… Հենց այստեղ է վաստակել իր առաջին թղթադրամները, և հենց այստեղ է վաճառել իր ծիծաղը…
Կուզեի փակել աչքերս ու հայտնվել այնտեղ` այն նեղ նրբանցքում, որտեղ նա առաջին անգամ հասկացավ, որ առանց ծիծաղ` այս կյանքը գորշ է: Կուզեի խոսել նրա հետ ու պատմել այն ամենը, ինչ կատարվել է հոգումս` նրա պատմությունը կարդալիս:
<<Սիրելի Թիմ, ես գրեթե քո տարիքին եմ.. Գուցե չեմ տեսել այնպիսի դժվարություններ իմ կյանքում, ինչպիսին որ դու ես ապրել: Բայց զգացել եմ այն, ինչ զգացել ես դու. Կորուստ… Կյանքում կորուստները շատ են լինում. Մեկը կորցնում է ծնող, մյուսը` փող, մեկ ուրիշը` սեր: Բայց իմ և քո կորուստը երևի ավելի մեծ է. մենք կորցրել ենք ծիծաղ: Դու վաճառեցիր այն` փոխարենը ստանալով գրազը շահելու կարողություն, իսկ ես… ես ինքս էլ չգիտեմ, թե ուր է կորել իմ ծիծաղը, այն վաղուց չկա… Գուցե նրանից է, որ վաղուց չկա իմ կյանքում ուրախություն, որ վաղուց մարել է իմ մեջ ապրելու ցանկությունը: Ուղղակի սկսեցի ճանաչել կյանքը, ուղղակի տեսա այն գորշ գույները, որոնք թաքնված են կյանքի խորքերում: Ուղղակի հիասթափությունը այնքան մեծ է, որ այլևս ուժ չունեմ ծիծաղելու, նույնիսկ` ժպտալու…
Ես գիտեմ, որ կյանքում միշտ էլ սևից հետո գալիս է սպիտակը, որ խավարին միշտ էլ հետևում է լույսը, բայց… երբ պատռվում են մարդկանց դիմակները, երբ բարության փոխարեն ես կեղծավորություն եմ տեսնում, ինձ թվում է, թե այս ամբողջ կյանքը ընդամենը մի մեծ ներկայացում է: Ինձ թվում է, թե այս կյանքը մի մեծ օձ է, որ գալարվելով հիպնոսացնում ու խաբում է մարդկանց իր գեղեցկությամբ… Հուսահատությունը գրկում է ինձ ու… ծիծաղ չկա:
Իսկ գիտե՞ս, որ ես արտասվեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ ուզում ես ծիծաղել, բայց չես կարողանում… երբ հասկացար, որ ծիծաղելու փոխարեն քո դեմքը ծամածռվում է ու դառնում ինչ-որ անճոռնի հայացք, որ վախեցնում է մարդկանց…
Հիմա ես նույնն եմ զգում: Երբ ուզում եմ ուղղակի ծիծաղել` առանց պատճառ, չեմ կարողանում, որովհետև թախիծն այնքան շատ է սրտումս, որ թույլ չի տալիս տրվել ուրախությանը: Մինչև ե՞րբ…
Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք… մենք չգիտենք, որ այն, ինչ ունենք, մեր հարստությունն է… Մենք չենք հասկանում, որ նույնիսկ ծիծաղը մի թանկարժեք իր է, ուղղակի նրան հնարավոր չէ շոշափել: Եթե մարդիկ կարողանային գնահատել, նրանք երջանիկ կլինեին, որովհետև կհասկանային, որ հարուստ են…
Հարո՞ւստ… Սիրելի Թիմ, մենք աղքատ ենք… այո, այն բոլոր փողերը, որ դու ստացել ես վաճառված ծիծաղիդ դիմաց, ուղղակի ոչինչ են, լսո՞ւմ ես` ոչինչ… Դու գիտես դա ու փորձում ես վերադարձնել այն` իմանալով, որ ծիծաղդ վաճառել ես անդարձ: Դու արդեն հասկացել ես, որ կան կյանքում անգին բաներ… բաներ, որ տալիս է Աստված, որ չենք գնում փողով: Դու զղջացել ես, գիտեմ…
Միշտ էլ հարվածից հետո` երբ ընկնում ենք, երբ զգում ենք կյանքի դառնությունն ու ապրելու գինը, երբ այլևս չենք հավատում ոչնչի, երբ կորցնում ենք ծիծաղելու կարողությունը… մենք միևնույնն է, նորից վերադառնում ենք հին տեղը, հին փողոցները, ու այնտեղ թափառելով` փնտրում ենք մանկությունը… այդ մանկության մեջ մենք ամենաշատը մեր ծիծաղն ենք կարոտած լինում` բարձր ու վարակիչ…
Սիրելի Թիմ, ուզում եմ, որ գտնենք այն, ինչ կորցրել ենք: Գիտեմ, որ կան կյանքում բաներ, որոնք կորչում են անվերադարձ… ու գիտեմ, որ ինքներս ենք մեղավոր: Բայց ես դեռ երեխայի պես հավատում եմ, որ կգա մի օր, երբ ցավը կմնա անցյալում, ու մենք նորից կկարողանանք ծիծաղել` բարձր ու վարակիչ…
Երբեմն մտնում եմ հին սենյակս, ու տխրությունը նորից գրկում է ինձ: Նայում եմ հին տիկնիկներիս ու հիշում, թե ինչպես էի խաղում դրանցով, ինչպես էի ծիծաղում: Իսկ հիմա… հիմա ինձ թվում է, որ ես ինքս մի տիկնիկ եմ կյանքի ձեռքում. Մի խամաճիկ, որի հետ նա խաղում է այնպես, ինչպես ցանկանում է:
Սիրելի Թիմ, հիմա երևի դու նույնպես գլուխդ առել ես ափերիդ մեջ` թաքցնելու համար հուսահատության արցունքները: Ոչ, մի արտասվիր, հարազատս… Գիտե՞ս, թե որն է իմ և քո տարբերությունը. Դու վաճառեցիր ծիծաղդ, որպեսզի շահես բոլոր գրազները… և դու հասկացար, որ կյանքում ոչինչ չի կարող փոխարինել ծիծաղին. Չէ՞ որ այն հոգուցդ է գալիս, չէ՞ որ այն հուշում է, որ դեռ մարդ ես մնացել, որ դեռ ուրախանալու ուժ ունես… որ չի մեռել քո մեջ այն փոքրիկ երեխան, ով ապրում է քո մանկության նեղ նրբանցքներում… Դու դեռ կարող ես վերադարձնել այդ փոքրիկին, որովհետև դու գրքում ես ապրում… իսկ գրքի վերջում միշտ էլ հաղթում է բարին, ուղղակի պայքարել է պետք… որպեսզի վերջին էջը հաղթանակի էջ լինի: Դու իրավունք չունես հիասթափվելու: Իսկ ես… ես չգիտեմ` արդյոք կկարողանա՞մ երբևէ վերադարձնել ծիծաղս… չէ՞ որ կյանքում ամեն ինչ այլ է: Այստեղ միշտ չէ, որ բարին է հաղթում. Երբեմն բարին տրորվում է, երբեմն չարն է ժպտում վերջում… Բայց… չեմ ուզում թույլ տալ, որ կյանքը հաղթի ինձ, չեմ ուզում, որ դեմքս տանջանքներից այլայլվի: Պիտի ծիծաղեմ… չէ՞ որ կարող է հանկարծակի այնպես լինել, որ կտրվեն խամաճիկի ձեռքերի թելերը, և խամաճիկը կշարժվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում…
Այո, հարազատս, տեսնո՞ւմ ես` հուսահատությունը կամաց-կամաց լքում է ինձ: Գիրքը քո մասին ինձ ուժ տվեց պայքարելու: Ես հասկացա, որ նույնիսկ ճահճի միջից մարդը կարող է դուրս գալ, ուղղակի հավատալ է պետք: Գրքի վերջում դու կվերադարձնես ծիծաղդ, իսկ ես… փակելով գիրքը` գուցե կարողանամ ժպտալ… Ժպիտը ծիծաղի սկիզբն է>>…
Փոքրիկ քաղաքում նեղ նրբանցքներ են… այստեղ է ապրել այդ փոքրիկ տղան: Այստեղ է վաճառել իր ծիծաղը, և հենց այստեղ էլ վերադարձրել է այն` հասկանալով, որ երբ շուրթերդ ծիծաղում են` հոգիդ երգում է…
Ես ժպտում եմ… կարծես թե վերադարձնում եմ ծիծաղս…
Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. նրբանցք- Նեղ (և սովորաբար՝ կարճ) փողոց, լղարն-նիհար, կարծեցյալ-կարծված, սալարկված-գետինը սալերով պատվսծ, անպատկառ-անամոթ, տաշեղ- Փայտը տաշելիս առաջացած մանը շերտեր, տանուլ տալ-պարտվել, հանդուգն -Համարձակ, ստահակ-խարդախ, պոռթկում – Որևէ բանի հանկարծական ու բուռն դրսևորում: Եռանդի՝ ոգևորության պոռթկում: Խանդի պոռթկում:, միտում- Դիտավորություն`, շշպռել- Խիստ կերպով նախատել՝ հանդիմանել:, գժտվել- կռվել, սողոսկել Սողալով ներս մտնել, մղձավանջ- տանջալից երազ, սրտաճմլի`կ- Սիրտը ճմլող՝ ճնշող, լալկան – Շարունակ լացող, համակել – Ամբողջապես պատել, պճնված-զարդարված:
Նրանք, ովքեր մեծ և հարուստ քաղաքում քիչ փող ունեն, հաճախ դառնում են մռայլ և նախանձ: — Համաձայն ես այս մտքի հետ. ինչու-ես համաձայնեմ այդ մտքի հետ որովհետև նրանք տեսնելով ուրիշի հարստությեւն և լավ կյանքը չեն կարողանում չնախանձել: Եվ պատճառն այստեղ մարդիկ չեն, այլ՝ նրբանցքները: — Ինչ կապ ունեն նրբանցքները մարդու հոգեվիճակի հետ-քանի որ այդ նրբանցքները ախքատնեն դրա համար:Բայց քանի որ, բարեբախտաբար, այնուամենայնիվ կիրակիներ կան, նա մնաց սովորական տղա: — Կիրակիներն ինչո՞վ էին բախտավորություն, և որն է սովորական տղա լինելու երջանկությունը -կիրակիներին նա իր հոր հետ գնումեր ձիարշավարան :Թիմը դարձել էր ինքնամփոփ և հպարտ, չափազանց հպարտ: Միայն այդ կերպ նա կարող էր պաշտպանվել խորթ մոր հարձակումներից: — Ինչպե՞ս է հպարտությունը պաշտպանում մարդուն հարձակոaւմներից-որ հպարտ է այլ այտքան չի զբաղվի ինչ որ բանով և հեռու կմնա հարցակումներից :
Երկրորդ գլուխ, առաջադրանքներ.
Գրել տրված բառերի հոմանիշներ. ցնծալ-, մտախոհ, վճիռ-Դատավճիռ, գաղտնաբար-ծածկաբար, խցկել-լցնել, թուխ-սևահեր, կարկամել- ձայնը կտրել, տատանվել-տարուբերվել հեկեկալ-արտասվել,խռպոտ-Կերկեր, լողլող-Երկայնահասակ, ճաղատ-քաչալ, փարթամ-հարուստ, քրքջալ-ծիծաղել, հազվագյուտ-Սակավագյուտ, ծլկել-Փախչել, ընկճվել-վհատվել, տաղտկալի-Ձանձրալի:
Թիմն ինքն էլ չգիտեր, թե ինչու՞ ծիծաղեց, բայց այդ մասին նա չէր էլ մտածում: Նա դեռ այն հասակում չէր, երբ մարդիկ շատ են մտածում իրենց անձի ու իրենց արարքների մասին: — Իսկ քո կարծիքով ինչու՞ նա ծիծաղեց-իմ կարծիքով նա ծիծաղեց որովհետև նա իր հոր հետ միշտ գալիս եր և սովորեր այնտեղ ծիծաղել և դրա համարել նա ծիծաղեց:
Ուրախությունն ու վիշտը միշտ կողք-կողքի են ապրում: — Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ հերքելով այն-ես համաձայն եմ այս մտքի հետ որովհետև մարդ չի կարող ընթնրապես մարդ չուրախանալ կամ չտխրել:
Երրորդ գլուխ, առաջադրանքներ.
Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. սողոսկել-խցկվել, սլանալ-խոյանալ, նպաստել-օգնել, սևեռուն-անթարթ, հեգնաբար-հեգնակի, կկոցել-Կոպերը կուչ ածել, խարդախ-Խաբեբա, խոժոռել-խոլորել, չարախնդալ-Ուրիշի դժբախտությունից ուրախանալ, վհատվել-Հուսահատվել, հույսը կորցնել,, պատկառելի-Մեծ հեղինակություն՝ հարգանք վայելող, անախորժություն-Անախորժ լինելը, համակրելի-Համակրանքի արժանի, նվաճել-Ռազմական ուժով տիրել, ջանք-Աշխատանքի համար գործադրված եռանդ, ստանձնել-Հանձն առնել, ժլատ-Ագահաբար խնայող, չարաբաստիկ-Վատաբախտ:Նեղ նրբանցքներում, որտեղ մեծահասակները ստիպված են կամա թե ակամա հաշվել յուրաքանչյուր կոպեկը, երեխաները վաղ են սկսում լուրջ վերաբերվել դրամին: — Մեծերի պահվածքը քե՞ զ ինչին է ստիպում լուրջ վերաբերվել-դասին: Պատմիր այդ մասին:Այդպես չի լինում, որ մարդու բախտը միշտ բերի: — Բոլորս էլ գիտենք այդ մասին, իսկ ժողովրդական իմաստությունը ասացվածքներ ունի այս մտքի վերաբերյալ. գտիր դրանք և հավաքիր- Դուն քուն, բախտդ արթուն։ Նա նորից սկսեց հաճախ ծիծաղել իր նախկին մանկական ծիծաղով … — Ինչպե՞ս էր փոխում ծիծաղը Թիմի կյանքը: Ընդունու՞մ ես ծիծաղի զորությունը. ինչու՞մ է այն կայանում:
Չորրորդ գլուխ, առաջադրանքներ.
ծլկել-Աննկատելիորեն՝ սուսիկ-փուսիկ փախչել, առարկություն-Առարկել, հանդուրժել-Դիմանալ, ջրհան կայան-ջուր հանող կայան, բեկբեկուն-Բեկբեկվող, հապաղել-Ուշանալ, մտախոհ-Մտածմունքների մեջ սուզված, անփութություն-Անփույթ լինելը:
Քո կարծիքով գործարքը հավասարապես փոխշահավե՞տ էր, թե՝ ոչ. ինչու-փողշահավետ չէր որովհետև ծիծաղը ամենա թանկ բանե :Մեղադրիր կամ արդարացրու տղային՝ պայմանագիրը ստորագրելու համար-ես մեղադրում եմ թիմին որովհետև ծիծաղը ամնա թանկ բան է ծիծաղը միշտ քեզ կարող է օգնել ,բայց ոչ փող:
Հինգերորդ և վեցերորդ գլուխները կարդալ հանգստյան օրերին:
Յոթերորդ գլուխ, առաջադրանքներ.
Աշխատանք բառարանով — քոնձրոտած, վարգաձի-Վարգով ընթացող ձի, մթագնել խավարել, կաթնահունց-Կաթով հունցած խմորեղեն, փնովել-Վատաբանել, իսպառ- մինչև վերջ, ներբան-Ոտքի տակի մասը՝ կաշին, անարգել-Արհամարհել, հանդգնել-Հանդգնություն անել, քմահաճույք-Մեկի կամայական ցանկությունը, ողջամիտ-Առողջ՝ զգաստ միտք ունեցող, յունգա,
պարփակվելՀարստությունից, միևնույնն է, ոչ մի ուրախություն չպետք է սպասել: — Արդյո՞ք հարստությունը ուրախություն չի բերում. մեկնաբանիր այս միտքը-ոչ հարստոիթյունը երջանկություն չի բերում:Նա իր ծիծաղը փոխեց մի բանի հետ, որն իրեն բոլորովին պետք չէր: — Եթե անհրաժեշտ չլիներ, Թիմը չէր գնա այդ քայլին. ուրեմն ինչու՞ համաձայնեց-որովհետև նա փողի կարիք ուներ:Ամենաբարդ բաները երբեմն շատ պարզ են դառնում, եթե նրանց մասին խոսում ես որևէ մեկի հետ: — Համաձայնիր կամ հերքիր այս միտքը՝ հիմնավորելով պատասխանդ-համաձայմեմ որովհետև խոսքով չես պատկերացնում դժվարություներդ:
Ութերորդ, իններորդ, տասներորդ գլուխները
Բալլադներ. կարդալ, մտորումները գրի առնել բլոգում՝ համաձայնելով կամ հերքելով ստեղծագործության ասելիքը:
Հսկան
Վերլուծություն…
Ես համաձայն եմ բալլադի ասելիքի հետ: Կապ չունի դու մեծ ես, թե փոքր, հսկա ես, թե աժդահա, քաջ ես, թե թույլ՝ դու շնչող արարած ես և դու ապրում ես և ամենից էլ կարևոր չէ քո ուժն ու աժդահականությունը, եթե չես հարգում փոքրին ու թույլին: Բնության մեջ բոլորս ենք հավասար, և ամեն անգամ պետք է հասկանալ, որ երբեք չի կարելի ուժն ու քաջությունը
գործածել թույլերի և փոքրերի վրա:
Արտույտի երգը
Վերլուծություն…
Ես համաձայն եմ այս բալլադի ասելիքի հետ: Բալլադը ուզում էր ասել, որ ամեն մեկի տեղը այնտեղ է, որտեղ նա է, որտեղ նրան լավ է, որտեղ նա իրեն լավ է զգում: Այդ մարդը արտույտին տարավ, սակայն արտույտի համար միայն իր ազատ ճախրանքն էր նրան բերկրանք պարգևում և այդ ժամանակ էր նա երգում իր գեղեցիկ ձայնով: Վանդակը կաշկանդեց և փոքր-ինչ փոխեց արտույտին, քանի որ այդ վանադակը նրան գերություն էր տվել: Ո՛չ կենդանուն, ո՛չ էլ մարդուն պետք չէ փակել այն վանդակում, որ կփոխի, կկաշկանդի թե՛ մարդուն և, թե՛ կենդանուն:
Էսպես չի մնա
Վերլուծություն…
Այս բալլադի ասելիքն այն էր, որ մենք չգիտենք, որ պահին մեզ հետ ինչ կլինի: Ամեն վայրկյան, ամեն րոպե կարող է տեղի ունենալ անսպասելին: Այն մենք չենք հաշվարկում, պլանավորում: Վայրկյանները, րոպեները, ժամերը, օրերը անցնում են, իսկ մենք ապրում ենք չհասկանալով, թե ինչպես են օրերն անցնում ու գնում: Էսպես չի մնա…Մի օր մի ձև, մի օր մի ուրիշ ձև, բայց էսպես չի մնա, ամեն ինչ կփոխվի…
Փարվանա
Վերլուծություն…
Ես կարծում եմ, որ այս բալլադում աղջիկը հուր կրակը ասաց փոխաբերաան իմաստով, որը նշանակում է հավերժական սեր: Աղջիկը ցանկանում էր, ոչ թե այդ քաջ ասպետներից արծաթ, ոսկի, անգին քարեր կամ էլ երկնքից իջացրած լուսավոր աստղեր, այլ իսկական սեր, որը միշտ կլինի հավերժական և չի մարի, չի անհետանա, միշտ կլինի ու կապրի հավերժ: Իմ կարծիքով հենց դա է կարևոր, այլ ոչ անգին քարերը կամ էլ երկնքի աստղերը:
Վերլուծություն…
Այս պատմվածքում Թումանյանը մարդուն համեմատում էր բնության հետ: Մարդուն բարձր չէր դասում շնից և մարդուն և բնությանը փոխկապակցում էր: Իմ կարծիքով Թումանյանի պատմվածքների յուրահատկություններից մեկն այն է, որ նա պատմվածքերում, բանաստեղծություններում, բալլադներում նա մարդուն և բնությանը փոխկապակցում է, համեմատում է, վերլուծում և վերջում միևնույն է ստացվում է այնպես, որ բնությունն ու մարդը կապված են միմյանց հետ:
Ծղիրդը
Վերլուծություն
Այս պատմվածքում Հովհաննես Թումանյանը համեմատում էր Ծղրիդին մարդու հետ: Կապում էր ծղրիդի և մարդու նմանությունները, նմանեցնում էր բնությանը և մարդուն: Այս ամբողջ պատմվածքի ընթացքում ես ուշադիր լսում ու մտորում էի մարդու, բնության, ծղրիդի մասին…Այդ ամենը միասին կապված են: Ծղրիդն ու մարդը՝ երկուսն էլ ունեն նման նախասիրություններ իրոք այդպես է, մի զարմացեք և նույնիսկ կարող եմ ասել, որ շատ հարցերում, դեպքերում, ժամանկներում ծղրիդը ավելի մարդկային է գործում և հասկանում: Ծղրիդը, մարդը, բնությունն ու…
Մայրը
Վերլուծություն…
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Այն ծիծեռնակի մասին էր: Ես կարծում եմ, որ միևնույն է մայրը մայր է մնում: Կապ չունի թե՛ կենդանի, թե՛ թռչուն, թե՛ մարդ: Բոլոր մայրերն էլ զգում են ցավ, անհանգստանում են իրենց երեխաների համար, մտածում են: Ոչ մի մայր չկա այս աշխարհում, որ չմտածի իր երեխայի մասին, չանհանգստանա: Մայրերը միշտ էլ մայր են մնում, և ծիծեռնակի մայրը նույնպես մայր է: Նա նույնպես նեղսրտում է, անհանգստանում, ցավում, զգում այն ամենը ինչ կարող է զգալ մարդը: Ծիծեռնակի սիրտը ցավեց, երբ իմացավ, թե ինչ է կատարվել իր ձագուկի հետ:
Իմ ընկեր Նեսոն
Վերլուծություն…
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Այս պատմվածքը ինձ հասկացրեց այն, որ մարդու ճանապարհը բոլորովին էլ մարդը չի ընտրում, այլ կյանքը: Կյանքն է մարդու ճանապարհն ընտրում՝ լավ,թե վատ, դաժան, թե գեղեցիկ…Կյանքն է մարդուն ուղղություն ցույց տալիս, փորձությունների ենթարկում և սովորեցնում շատ ու շատ բաներ: Կյանքը մեկին լավ ուղի կտա, մյուսին վատ…Պետք է պայքարել և փորձել չչարանալ:
Լինում է չի լինում մի աղջիկ մի տղան է լինում: Տղան լինում է լուսնի շող իսկ աղջիկը երկնքի ցող: Տղան և աղջիկը իրար կտեսնեն կսիրեն: Աղջիկը կդառնա վարդ, իսկ տղան բլբուլ: Տղան ասաց.
— Իմ սեր, շուտ բացվիր, տեսնեմ քո երեսը նոր մահանամ:
Ասաց տղան, շատ սպասեցի, սրտի մեջ՝ փուշ, հոգու մեջ վուշ, գիլա, կփակի աչքերը, կքնի:
Կասի մինչև այսօր բլբուլը չկարողացավ տեսնել՝ վարդը ինչպես կբացի, երբ կբացվի և հիանա նրանով:
Կրիան և բադը
Կրիան և բադը կհանդիպեն իրար հետ:
Կրիա ասաց.
Ես ջրի մեջ կապրեմ, դու էլ, ինչ որ ես կուտեմ դու էլ կուտե, կուզես իրար հետ ամուսնանաք:
Բադը ասաց.
Ամուսնանաք, ամուսնանաք դու կարաս իմ նման թռնես:
Բայց ոնց անենք:
Արի, — ասում է կրիան, — պարան վերցնեք ոտները կապենք դու թռի և բարձրանանք վերև ես բան կտենամ:
Պարանը վերցրեցին ոտքերը կապեցին իրար հետ, բադը թռավ և կրիան էլ իր հետ: Հանկարծ թելը կտրվեց և կրիան ընկավ գետնին:
Մի շատ հարուստ մարդ է լինում, մեկն էլ աղքատ: Այդ տեղի բեգը հարուստ մարդուն ասում է.
-Դու շատ լավ ես ապրում, իսկ այս մարդն էլ՝ աղքատ, այնպես արա, որ դու էլ լավ ապրես, դու էլ: Հարուստը պատասխանում է, թե թող նա իր բախտից ուզի, ես էլ՝ իմ: Ես իմ բախտը հիմա, ջահել ժամանակ եմ ուզում: Աղքատը պատասխանում է.
-Ջահել ժամանակ ոնց էլ լինի կապրեմ, ես իմ բախտը ծեր ժամանակ եմ ուզում: Բեգը մտածում է, որ այս աղքատը ավելի խելացի է մտածում:
Ժամանակն անցնում է և հարուստը մեծանում է, ծերանում, աղքատանում, դռնեդուռ է ընկնում: Իսկ աղքատը ջահել ժամանակ աշխատում է, տուն ու տեղ, լավ ապրուստ ստեղծում, ծեր ժամանակ էլ հանգիստ ապրում է: Մի օր էլ հանդիպում է այն հարուստին ու ասում.
-Ես քեզ ասում էի չէ, որ բախտը ծեր ժամանակվա համար կուզեն, ջահել ժամանակ ինչպես էլ լինի կապրեն:
Մշո բառբառով հավլունի թուր
Ժուկով-ժամանակով կար մի թագավոր Պռոշ անունով: Պռոշ թագավորը նստում էր Լաթարում: Օրերից մի օր թագավորը ինքն-իրեն խոսում է և ասում: Քառասուն տարի թագավոր եմ եղել կռիվ չեմ արել: Իմ սուր սրից թշնամին դողում է: Ես, որ մեռնեմ ինչ կլինի իմ թրի հետ: Արի ես իմ թուրը ծովը գցեմ թե չէ իմ երեք տղաաները կկռվեն աշխարհը կավիրեն: Կանչում է մեծ տղային և ասում է: Իմ մեռնելու օրը մոտենում է, որ իմ սուր թուրը ոչ մեկի ձեռքը չնկնի աշխարհը չավիրվի, առ իմ թուրը ու տար նետիր Խազանա ծովը: Պատրաստ եմ քո հրամանը կատարել, կուզես նետեմ ծովը, կուզես աշխարհ կավիրեմ ինչ կուզես այն էլ կանեմ: Թագավորը ասում է: Չեմ ուզի, որ աշխարհը ավիրես, կտամ, որ տանես նետես ծովը: Շատ լավ թող քո կամքը լինի, ասում է տղան, վերցնում է թուրը, որ տանի ծովը նետի, սակայն չի նետում,պահում է ու հետ է գալիս հոր մոտ:
Նետեցիր, հարցնում է հայրը: Նետեցի ասում է տղան: Որ նետեցիր ինչ եղավ հարցնում է հայրը: Բան էլ չեղավ, ասում է մեծ տղան: Սուտ ես ասում, բարկանում է թագավորը և ասում տղային, որ նա գնա բերի թուրը, թե չէ կանիծի իրեն հուր հավիտյան: Տղան վախենում է և գնում է թուր բերում է: Կանչում է միջնեկ տղային, սակայն սա էլ է խափում հորը և չի նետում թուրը ծովը: Կանչում է փոքր տղային, տղան գալիս է ու ծնկի իջնում հոր առջև: Ու լսում հորը:
Եղել է, չի եղել սարում մի բուն է եղել: Այս բնում եղել ա տաս թագավոր: Թագավորներից մեկը խնոցի է հարել: Նա մի տղա է ունեցել, անունն էլ Վասակ: Վասակի մայրը կանչում է հարևանների տղաներին յուղ է տալիս և ասում.
-Փայտ չունեմ,-ասում է յուղը տվող կինը,-Վասակին էլ վերցրեք և գնացեք փայտ բերելու:
Չորս ուրիշ երեխաներ ընկնում են Վասակի հետ և հինգ հոգով գնում են: Այս չորս հոգին սկսում են փայտ փնտրել, իսկ Վասակը անբան նստում է: Վասակին ասում են.
-Դու էլ վեր կաց, փայտ հավաքիր:
Վասակն ասում է.
-Ես ինչի՞ պետք է փայտ հավաքեմ: Իմ մայրը Ձեզ յուղ է տվել, որպեսզի դուք հավաքեք:
Ժամանակ են անցկացնում, փայտերը հավաքում են, շալակում և Վասակին հարցնում.
-Մութ տեղը գնանք, թե շան հաչոցի:
Գիշեր- Խավար, մթություն: Խավարակ
Անծանոթ- Անտեղյակ, անգիտակ, անգետ, անճանաչելի
Ուղի- Գետնի վրա երթևեկելու համար պատրաստված՝ բացված ճանապարհ:
Լաց- Կոծ, սուգ, ողբ:
Հեքիաթ- Պատմություն Լանիրականյ
Սեր- Սիրահարություն, համակրանք, սիրելություն
Կսկիծ- Ցավ, մղկտոց, կոտտանք, կսկծանք, խշխշուք
Թախիծ- Վիշտ, կսկիծ, տրտմություն, տխրություն, թախծոտություն, ցավ
Թույն- Մահադեղ, մահաթույն, թույնանյութ
Թափառական- Թափառաշրջիկ, թափառիկ, պանդուխտ, աստանդական, նժդեհ
Գարուն- Բարեխառն՝ ախորժելի եղանակ
Կարոտ- Անձկություն, կարոտություն
Օտար- Անհարազատ, խորթ, անծանոթ
Շշուկ- Շշունջ, շշյուն, շշնջոց, շշնջյուն, շշնջաձայն, ձայն, փսփսոց, փսփսուկ, փսփսուք
Հայացք- Նայվածք, նկատում, ակնարկ, դիտումն
Անվերադարձ- Վերադարձ չունեցող, չվերադարձող, ետ չդարձող
Քնքուշ- Թուլամորթ, փափկասուն, դյուրազգած, զգայուն
Մշուշ- Մառախուղ, մեգ, մառ, բալ, շամանդաղ, մռայլ
Սարգսի-հնազանդ /լատ./ հնազանդ /լատ./
Յուրաքանչյուր ժողովածուն ունի իրեն բնորոշ, մյուսներից տարբեր զգացմունքային դաշտը: Կարդացեք և պատկերեք այն՝ մեջբերելով տողեր:
Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.
Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները: Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան» ժողովածուն: Անգիր — «Լուսամփոփի պես աղջիկ»:
Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:
Իմ կարծիքով Չարենցը կապույտ ասելով պատկերացնում էր հոգատարություն, հարազատություն, զգում էր իր սերը իր մտերիմների և սիրելիների նկատմամբ, որը փոխադարձ էր:
3
Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:
Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:
Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:
Իսկապես, որ ժողովածուի անունը կապույտ պետք է լիներ: Ամեն տողը կարդալուց պատկերացնում եմ կապույտ ծով և վերևվում կապույտ և ջինջ երկինք:
Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:
Չարենցը ամեն բանաստեղծությունում արևի մասին էր խոսում, դա նշանակում է, որ նա ոսկի ասելով պատկերացնում է տաքություն, լույս և ամառ:
8
Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:
Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:
Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…
Այս բանաստեղծությունում Չարենցը խոսում է վառվելու մասին: Այսինքն նա խոսում է արևի շողերի վառվելու և այրելու մասին:
Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:
Մանուշակագույն շարքը կարդալուց հասկացա, որ Չարենցի համար մանուշակագույնը դա հոգու լացն էր, տխրությունը և թաց արցունքները:
6
Քո՜ւյր, երազներն այրվեցին ու անցան,
Եվ ջի՛նջ մնաց քո աչքերում, իմ հոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջի՛ն սիրո մի լուսավոր ամոքում:
Ու հիշում եմ առավոտը գունաթափ,
Ու կապույտը այն սփրթնած ու անհուն.
Ու հիշում եմ, որ քեզ կանչեց մի կարապ,
Երբ արթնացար արևծագի դղյակում…
Ու հիշում եմ ես երկինքը վարդագույն,
Ոսկի վարդեր, որ բացվեցին ու չկան…
Ու հիշում եմ իրիկնային երկնքում
Հրաժեշտը ոսկեժպիտ կարմրության…
Ու հիշում եմ հուր արևը — մի թիթեռ, —
Ճախրեց, անցավ, աննյութացավ ու չկա.
Իսկ իմ հոգին այնքան հստակ, ջինջ է դեռ —
Մի լո՛ւյս ժպիտ լուսաժպիտ աղջկա…
Իսկ երազներն այրվեցին ու անցան:
Բայց ջինջ մնաց քո աչքերում, իմ հոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջին սիրո մի լուսավոր ամոքում…
Այս բանաստեղծությունում սիրո, երազների, հոգու և ծիածանի մասին շատ է խոսվում՞ Առաջին հայացքից այս բառերը դժվար է միացնել իրեր, բայց չարենցը գտել է այն շղթան, որի միջոցով գրել է այս բանաստեղծությունը: Ինձ այն շատ դուր եկավ:
«Տեսիլաժամեր» շարքը
Ես նստում էի անմարդ բուլվարում`
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:
Ու անթա՛րթ, անթա՛րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ —
Հավիտենության կապույտ դաշտերում:
Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ…
Իմ կարծիքով Չարենցը Տեսիլաժամեր շարքում ուզում էր մեզ ներկայացնել կարոտը և մենակությունը: Ամեն մի տողում շոշափվում էր այդ երկու բառը, կարծեք նրան ստիպել են պարտադիր ամեն տողում գրել կարոտի և մենակության մասին:
2. «Ողջակիզվող կրակ» ժողովածու
«Իրիկունը» շարքը
11
Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:
Իմ կարծիքով Չարենցի տրամադրությունը խառնված էր։ Կարելի է ասել, որ նա տրամադրություն չուներ։ Նա սկզբում ուրիշ տրամադրությամբ էր գրել իր բանաստեղծությունները, իսկ վերջում ուրիշ։
«Առավոտ» շարքը
Ու վառվո՛ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՛րմ հողմերում ու հրում քե՛զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս` խոսքի կարկաչներով արևառ:
Բա՛ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա —
Քա՜ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…
Իմ կարծիքով Չարենցը Առավոտ շարքում շատ հուր և լույս էր ավելացրել: Նրա ամեն բանաստեղծությունում հուր կամ լույս բառը կար:
«Տաղարան» ժողովածու: Անգիր — «Էլի գարուն կգա»
Նախագծի բարձր գնահատականի համար
Չարենցը մեր տանը
Չարենցը փողոցում
Չարենցագետներ
Խորխե Բուկայ — Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա
Վերլուծություն…
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Պատմվածքի հիմնական ասելիքն այն էր, որ պետք է միշտ փորձել և չհանձնվել: Պատմվածքի փղիկը փոքրուց փորձել էր ազատվել, սակայն մեծանալով նա արդեն չէր փորձում, քանի որ հույսը կորցրել էր և կարծում էր, որ նա չի կարողանա երբեք: Կյանքը մեծ ճանապարհ է և այդ ճանապարհի յուրաքանչյուր հատվածում մենք յուրովի ենք, կյանքի ընթացքում փոխվում ենք և դա էլ առիթ է, որ մենք անընհատ փորձենք պայքարել: Պետք է երբեք չկորցնել հույսը և երբեք մի ասա երբեք:
Շարլ Ազնավուր — Իմ հայրը հսկա է
Վերլուծություն…
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Ասելիքն այն էր, որ կյանքում պետք չէ ամաչել, կառչել մյուսների կարծիքներից, մտածելով, որ կզարմանան կամ էլ կհիասթափվեն և պետք է ընդունել ընկերներին, մտերիմներին ինչպես նրանք կան, իհարկե կարող ենք մենք ինքներս ցանկանալով նրանց փոխել, սակայն պահանջել, որ նրանք փոխվեն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մարդիկ տարբեր են և պետք է մարդկանց ընդունել ինչպիսին նրանք կան: Պատմվածքի տղան ուշ հասկացավ, որ կարևորը ոչ թե մարդկանց կարծիքներն էին, այլ նրա հոր անսհաման սերն ու ջերմությունը:
Միխաել Էնդե — Օֆելյայի ստվերների թատրոնը
Վերլուծություն…
Այս պատմվածքը ուներ միայն մի ասելիք, որ պետք է վախերի դեմ պետք է պայքարել, դրանք դարձնել լույս և գործել նրանց հետ, այլ ոչ թե փախչել, կառչել, անտեսել: Մեր կյանքում կան շատ ստվերներ՝ վախ, կասկած, մենակություն, մահ, որոնք պետք է ոչ թե անտեսել, փախչել, այլ պայքարել դրանց դեմ: Պետք է պայքարել, գործել նրանց հետ, որպեսզի նրանք դառնան լուսե ստվերներ:
Կարծում եմ, այս բանաստեծության մեջ Սահյանը կարողացել է միաժամանակ ցույց տալ, ներկայացնել երեք նկար՝ լուսաբաց, կեսօր, մայրամուտ: Սկզբում նկատեցի այն վաղ օրվա սկիզբը, որ լինում է վաղ գարնան ժամանակ, այնուհետև կեսօրի առույգ շարժը, իսկ վերջում աղջամուղջի թեթև ու լուռ պահը:
ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԵՂԵՂ Է
Այս բանաստեղծություն-նկարի մեջ կարծում եմ վաղ գարուն էր, երբ ամեն ինչ նոր էր կանաչում, որ շունչ էր ստանում բնությունը: Սահյանը նկարագրում էր բոլորին, ովքեր դուրս էին եկել վայելելու գարնան շունչը: Նկարագրում էր հավքերին, սարերին, ձորերին: Նկարագրում էր բնությանը, թե ինչպես է բնությունը սկսում վերածնվել վաղ գարնան շրջանում:
ԿԵՍՕՐ։ ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ՀՈՎԵՐ
Սահյանը այս բանաստեղծության մեջ կարծես նկարագրեր մի փոքրիկ սարի լանջի վրա գյուղակում կատարվող իրադարձությունները: Թե ինչ են նրանք անում վաղ առավոտյան, միջօրեին, իրիկնաժամին և, թե ինչ լռություն է տիրում գիշերը, որը վերածվում է մենակության: Ինձ ամենից շատ դուր եկավ այս տողը՝ Գիշե՜ր, գիշե՜ր… Մենակություն։ Այս տողը ինձ համար ամենապատկերավորն էր և ես պատկերացրեցի մի լո՜ւռ, աստղայի՜ն գիշեր, որտեղ մենակություն կլինի:
ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ
Այս բանաստեղծության պատկերը քամոտ էր: Կարծես, քամի լիներ և աշնան գունավոր տերևները ծառերի վրա խշխշային: Այդ ծառերի մեջ կար մի փոքրի՜կ տերև, որին քամին տանում – բերում էր և հանգիստ չէր տալիս: Ես այս բանաստեղծության մեջ փոքրիկ պայքար տեսա, քամին և փոքրիկ տերևը պայքարում էին: Քամին ուզում էր տեղից շարժել և գցել գետնին փոքրիկ տերևին, սակայն տերևը պայքարում էր և տեղից չէր պոկվում:
ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՄՇՈՒՇՆԵՐԻ ՄԵՋ
Այս բանաստեղծության մեջ ես նկատեցի այն պահը, երբ ամպերը մանուշակագույն երանգ են ստանում և օրը մշուշոտ է լինում: Մի փոքր շփոթված պատկեր էր: Մեկ պատկերացնում էր արրտույտների ուրախ սլվլոցը վաղ առավոտյան, մեկ մշուշոտ աղջամուղջ: Այս բանաստեղծություն – պատկերի մեջ ես նկատեցի թեթև թախիծ և մենակություն: Կարծում եմ, Սահյանը թախիծ և մենակություն է զգացել:
Ջանի Ռոդարի — պատմվածք
Կարող եք կարդալ այստեղ
Գլուխ առաջին
Առանձնացրու այն հատվածը, որտեղ քեզ նմանեցրիր Տոնինոյին. հիշիր քեզ հետ կապված այդպիսի մի դեպք (շարադրիր 5-6 նախադասությամբ):
Ես ինձ նմանեցրեցի Տոնինոյին այն հատվածում, երբ նա առանց մտածելու մի ցանկություն ցանկացավ և չմտածեց հետևանքների մասին: Ես նույնպես այդպես եմ: Ինչ-որ ցանկություն են ունենում, սակայն չեմ մտածում, թե ինչ կարող է լինել հետո:
Կարո՞ղ ես առանձնացնել այս գլխի ամենակարևոր նախադասությունը: Ի՞նչ կյանքի բանալի է տալիս հեղինակը այս գլխում:
Մի քանի նախադասություններում էր բանալին: Առաջինը, երբ մայրիկն ասում էր, որ նվերներից ավելի գործեր էլ կան: Երկրորդ, երբ Տոնինոն ստեց մայրիկին և ընկավ անելանելի պատմության մեջ: Եվ այն, որ շատ հաճախ առանց հասկանալու և մտածելու ինչ-որ ցանկություններ ենք ունենում:
Գլուխ երկրորդ
Փորձիր գնահատական տալ Տոնինոյի արարքներին. ինչպես էր օգտագործում իրեն տրված հնարավորությունը:
Դե Տոնինոն երեխա էր և բնական է, որ նման չարաճճիություններ կաներ, որը նրան կզվարճացներ, սակայն նա կարող էր այդ հնարավորությունը ավելի խելամիտ օգտագործել:
Ինչպիսի կերպար էր ուսուցիչը. պատասխանդ հիմնավորիր մեջբերումներով:
Ուսուցիչը խիստ էր և շատ խիստ էր նաև նայում կյանքին, այսինքն չէր հավատում ոչ մի հրաշքի, նույնիսկ խոսել չէր ուզում այդ մասին: Նրա մեջբերումներից մեկն այն է, երբ նա երեխաներին լռեցնում է և ասում, որ ոչ մի հրաշք, ոչ մի այլմոլորակայիններ չկան:
Համեմատիր Տոնինոյի ուսուցչին քո ուսուցիչների հետ. որոնք են նմանություններն ու տարբերությունները:
Տոնինոյի ուսուցիչը շա՜տ խիստ էր վերաբերվում ամեն ինչին, իսկ մեր ուսուցիչները մեզ հետ ընկերական են, համբերատար:
Գլուխ երրորդ
Երեխեք ջան, երրորդ գլուխը կարդալուց հետո շատ կուզենայի, որ ձեզ պատկերացնեիք մեր քաղաքի տրանսպորտում՝ անտեսանելիի կարգավիճակով:
Քաղաքային տրանսպորտում անտեսանելի վիճակում, նախ զվարճալի է, հետո անհարմար: Չէ, որ ես անտեսանելի կլինեմ և ով հասնի կտրորի և կհրի ինձ, այդ պատճառով շատ անհարմար կլինի և ոչ էլ զվարճալի: Բայց զվարճալի կլինի այն փաստը, որ ես անտեսանելի եմ: Ես շատ բաներ կանեի, բայց քանի որ հիմա այդ հնարավորությունը չունեմ, չեմ կարող պատկերացնել, թե հստակ ինչ կանեի, որպեսզի զվարճալի լինի:
Գլուխ չորրորդ
Փորձեք Տոնինոյին գնահատական տալ. արդարացրեք և մեղադրեք: Տվեք ձեր գնահատականը Տոնինոյի արարքներին և վարքագծին:
Ինչպես նշեցի Տոնինոն դեռ երեխա էր: Իհարկե ես նույնպես կցանկանայի քաղցրավենիքի խանութում հայտնվել անտեսանելի, սակայն չէի ցանկանա, որ իմ փոխարեն ուրիշին մեղադրեն և նա ընկնի պատմությունների մեջ: Տոնինոյին չեմ կարող մեղադրել, քանի որ մտնելով նրա դրության մեջ կարող եմ ասել, որ նա իսկապես ոչինչ չէր կարող անել, սակայն չեմ էլ արդարացնի նրա արարքները, չնայած, որ նա զղջում էր իր արարքի համար:
Գլուխ հինգերորդ
Առանձնացրու այն հատվածը, որը շա՜տ հարազատ է քեզ և քեզ հետ էլ է պատահել: Պատմիր:
Ինձ հարազատ էր այն պահը, երբ Տոնինոն փոշմանում էր այդ ցանկության համար, քանի որ նրա համար արդեն ձանձրալի էր և նա ուզում էր տեսնել և շբվել իր ընկերների հետ: Ինձ հետ նույնպես դեպքեր են եղել, որ ես շա՜տ եմ փոշմանել իմ ցանկության համար ու անդադար փոշմանել, թե ինչու ես այդպիսի ցանկություն ունեցա, սակայն ետ բերել չէի կարող ոչինչ:
Մեկնաբանիր հետևյալ միտքը. «Նա գիտեր, որ այդ գովեստներին արժանի չէ, քանի որ պատճառը ոչ թե խիղճն էր, այլ ստամոքսը»
Մոտտան ինքը գիտեր, որ այդ գովեստին արժանի չէ, քանի որ դա ոչ թե ընկերների համար էր արել, որ նրանք գնան տուն, այլ այն բանի համար, որ գնա ճաշելու:
«- Ինչի է պետք անտեսանելի լինելը, չէ, հերիք է: Ես ձանձրացել եմ, չեմ ուզում անտեսանելի լինել»: — Խորհուրդ տվեք Տոնինոյին՝ ինչ անել, եթե իրավիճակը հնարավոր չէ փոխել, ապա ինչը պետք է փոխել…»
Ես Տոնինոյին խորհուրդ կտայի, որ նախ ինչ-որ ցանկություններից առաջ մի լավ մտածի, բայց դե եղածը եղած է և նրան խորհուրդ կտայի, որ նա ավելի լավ գործեր կատարի, չէ որ անտեսանելի լինել չի նշանակում միայն բացասական բաներ անել, նա նաև կարող եք հազար ու մի լավ բաներ անել, որոնք ոչ մեկի չէին վնասի և զվարճալի կլինեին:
Գլուխ վեցերորդ
Ինչ կարևոր ,,հայտնագործություն,, արեց Տոնինոն իր համար: Բացատրիր, թե ինչու:
Տոնինոն իր համար հայտանգործություն արեց և հասկացավ, որ մենակությունը ամենավատ բանն է, որ ընկերները, ընտանիքը կարևոր են կայնքում: Կարծում եմ, Տոնինոն դա հասկացավ, քանի որ կորցրել էր այն հնարավորությունը, երբ կարող էր խաղալ ընկերների հետ, շբվել ընտանիիք հետ: Չէ որ մենք բոլորս կորցնում ենք, նոր գնահատում և հասկանում:
Փորձիր հիշել քո արած վերջին ,,հայտնագործությունը,,:
Ինձ համար վերջին հայտնագործություններից էր, որ պետք է ինչ-որ բան կորցնենք, որ գնահատենք մյուսը: Կյանքում պետք է կորցնենք, որ հասկանանք, թե ինչքան թանկ բաներ կան, որոնք պետք է գնահատել և պահել: Ես մինչ այդ հայտնագործությունն էլ, այդպես էի կարծում, բայց երբ զգում ես ամեն ինչ ավելի իրական է դառնում:
Պատրաստիր տեսանյութ առօրյայիդ այն մանրուքների մասին, առանց որոնց չես պատկերացնում քո կյանքը:
Գլուխ յոթերորդ
Ինչու Տոնինոյին տեսավ հենց Պաոլան և ոչ իր ընկերներից կամ բակի երեխաներից որևէ մեկը:
Կարծում եմ, Պաոլան նրան տեսավ, քանի որ նա իրեն մենակ էր զգում, չուներ ընկերներ, ոչ ոք չէր շբվում նրա հետ և ոչ էլ նկատում: Հնարավոր է, նա նույնպես անտեսանելի էր, իհարկե փախաբերական իմաստով: Կամ էլ Պաոլան զգաց, որ Տոնինոն իրեն մենակ է զգում, չէ որ նա այդ զգացումը զգում է գրեթե միշտ:
Որո՞նք են մենակության զգացումի առավելություններն ու թերությունները: Արդյո՞ք քեզ հոգեհարազատ է այդ զգացումը. ինչու:
Կարծում եմ, մենակության զգացումի առավելությունը միակ այն է, որ դու մենակության մեջ կհասկանաս քեզ, կհասկանաս ինչ ես ուզում և կողքից ոչ մեկ չի խանգարի, իսկ թերությունները շա՜տ են, որոնք թվել չեմ կարող: Ինձ հոգեհարազատ է, քանի որ հաճախ է լինում, երբ ինձ մենակ եմ զգում:
Հիշիր քո կյանքից մի դրվագ, երբ քեզ շատ մենակ ես զգացել:
Հիշում եմ այդպիսի մի դրվագ, բայց չեմ պատմի, սակայն կարող եմ ասել պատճառն, այն էր, որ այդ պահին, կամ գուցե պահերին ինձ ոչ ոք չէր հասկանում և իմ կարծիքով մենակության զգացումը առաջանում է այն ժամանակ, երբ քեզ ոչ ոք չի հասկանում և դու միայն քեզ հետ կարող ես խոսել:
Գլուխ ութերորդ
Ինչ կարևոր բացահայտումներ արեց Տոնինոն. ինչու՞ են դրանք կարևոր:
Կարծում եմ, Տոնինոն ինքն էլ հասկացավ, որ պետք է հետաքրքիր վերաբերվել, որպեսզի հետաքրքիր դառնա և պետք չէ ծանրացնել, ձանձրացնել, այլ ուղակի թեթև և հեշտ վերաբերվել ամեն ինչին:
Պաոլայի խնդիրը լուծելու հատվածում հեղինակը մեզ շա՜տ կարևոր պատգամ է հղում. ո՞րն է այն:
Կարծում եմ, այդ պատգամը այն է, որ անհետաքրքիր ոչինչ չկա, ուղակի պետք է մենք ինքներս մեզ համար դարձնենք հետաքրքիր, նայենք հետաքրքիր և այդ ժամանակ կյանքը և ոչ միայն կդառնա հետաքրքիր և հեշտ:
Ի՞նչ կարևոր հարցեր կան, որոնք դու ես ուզում լուծել, երբ մեծանաս:
Գլուխ իններորդ (վերջաբան)
Ի՞նչ կանես առաջին, երկրորդ և երրորդ հերթին, եթե շատ հեռավոր վայրերից երկար ժամանակ հետո վերադառնաս տուն:
Կարծում եմ, առաջին բանը, որ կանեմ դա կապված կլինի ընտանիքիս հետ, երկրորդը ընկերներիս, իսկ երրորդը…Միգուցե շրջեմ ամբողջ քաղաքով, չէ որ երկա՜ր ժամանակ հեռավոր տեղերում եմ եղել:
Ի՞նչ ես կարծում, ինչ է դժվարությունը:
Դժվարությունը, դա կյանքի ճանապարհին հանդիպող խոչընդոտ է, արգելք, որը պետք է հաղթահարել, թռչել վրայով և այդպիսի դժվարություններից է հենց բաղկացցած կյանքը, քանի որ միայն հետաքրքիր և լավ բաներով լի կյանքը, այդքան էլ հետաքրքիր և ուսուցանող չէ: Պետք է պայքարենք և հաղթահարենք դժվարությունները:
,,Դժվարության վրայով պետք է թռչել,, — բացատրիր արտահայտությունը:
Կարծում եմ, այս արտահայտությունը նշանակում է, որ պետք է դժվարությունը հաղթահարենք և թռչենք, անցնենք առաջ, շարունակենք մեր ճանապարհը:
Պատմիր մի դրվագ քո կյանքից, երբ քո կարծիքով թռել ես դժվարության վրայով:
Այս պատմվածքը այն բանի մասին էր, որ ինչ էլ, որ լինի կարևոր է միշտ լինել ազնիվ և ապրել արդար կյանքով: Այս պատմվածքում տղաները շատ սխալ վարվեցին իրենց եղբոր հանեպ, նախ նրանց ստիպեց դա անել նախանձը, ինչը կարող է նույնիսկ կործանել մարդուն: Պատմվածքն ուներ երկու ասելիք, որ երբեք պետք չէ նախանձել դիմացինին և նրան ցավ պատճառել, վատը անել նրա հանդեպ միայն նախանձի պատճառով և երկրորդ պետք չէ անազնիվ ճանապարհով փորձել կյանքում ինչ-որ բաների հասնել, պետք չէ ստել ինքնահաստատվելու կամ լավ տպավորություն թողնելու համար: Կարծում եմ, որ կյանքում ազնիվ լինելով հենց մեզ ենք լավություն անում, քանի որ մեր կյանքը ստից կառուցված չի լինում, մեզ վստահում են, մենք նույնպես վստահում ենք: Կարծում եմ, այդպես ավելի լավ է, քան ստի մեջ ապրելն ու վայելել անզանվությունը: Հազարան բլբուլը չէր երգում, երբ թագավորը անարդար գործեր էր կատարում, ստում էր և այդ ժամանակ թագավորը հասկացավ, որ պետք է չստել և ապրել ազնիվ և արդար:
Կարդա առաջին կտորը (լցակայանի ծերունու և Թոմասի զրույցը):
… գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ զարմացիր … — հետաքրքիր միտք է, փորձիր մեկնաբանել՝ համաձայնվելով կամ հակադրվելով:
Այո, շատ հետաքրքիր միտք է: Ես այս միտքը հասկանում եմ այնպես, որ նախ պետք է առհասարակ կյանքում կանխագուշակումներ չանենք և չսկսենք գուշակել ապագան կամ համզոված ասել, որ ապագայում ինչ-որ բաներ կլինեն, պետք է ապրել ներկայով: Պահանջելու հետ նույնպես համաձայն եմ, իհարկե մենք բոլորս սովորություն ունենք պահանջելու և նույնսիկ չենք էլ նկատում պահանջելուց, բայց ամեն դեպքում պահանջելը լավ չէ, անգամ ապագայի հետ կապված: Իսկ զարմանալու հետ նույնպես համաձայն եմ, մի փոքր խորհրդավոր թված այս խոսքը, այսինքն պետք է ապագայի պատրաստած անակնկալներից չզարմանալ և պատարստ լինել ամեն ինչի:
Որ միտքը դո՛ւ կառանձնացնես: Կարդա, քննարկիր դասարանցիներիդ հետ:
Մտածենք, թե ինչպե՞ս է հնչում ժամանակը, ջրի կաթիլքի նման, որ շիթ առ շիթ հոսում է մութ քարանձավում։
Այս հատվածը ինձ շատ դուր եկավ և ես այն կարողացա պատկերացնել: Իրականում ժամանակը շատ թանկ բան է և խորհրդավոր: Մենք չենք նկատում ժամանակի քայլերը, սակայն հետո երբ հետ ենք նայում, հասկանում ենք, որ չենք նկատել ժամանակի կորուստը: Ինձ շատ հետաքրքիր է իմանալ իմ ընկերների տեսակետը, կարծիքը, այդ պատճառով ցանկացա քննարկել ընկերներիս հետ:
Կարդա երկրորդ կտորը (Թոմասի մտորումները Ժամանակի մասին):
Ինչու՞ է հերոսը Ժամանակը մեծատառով նշում:
Կարծում եմ այն բանի համար, որ ժամանակը բոլորից կյանքում կարևոր բան է և շատ թանկ: Հաճախ մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչպես է ժամանակը կորում կամ չենք գնահատում, սակայն այն մեզ չի սպասում և չի էլ հիշեցնում իր գոյության մասին, իսկ մենք կարող ենք առանց նկատելու քայլել և չնկատել ժամանակի քայլերը:
Ժամանակի նկարագրություններից ո՞րն էր, որ դու էլ կարողացար պատկերացնել: Է՞լ ինչի է նման ժամանակը, նրա ձայնը:
Մտածենք, թե ինչպե՞ս է հնչում ժամանակը, ջրի կաթիլքի նման, որ շիթ առ շիթ հոսում է մութ քարանձավում։
Այս նկարագրությունն ինձ ամենից շատ դուր եկավ և պատկերավոր էր նաև: Ես պատկերացրեցի, թե ինչպես է ջրի նման ժամանակը հոսում, լո՜ւռ, մո՜ւթ, ցո՜ւրտ քարանձավում հոսում ջրի նման և ամեն մի կաթիլի (վայրկյանի) հետ մեզ իմաց տալիս այդ մասին:
Պատմվածքը կարդալ մինչև վերջ…
Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։ Իսկ ի՞նչն է կարևոր…
Իմ կարծիքով կարևոր են նաև բառերը, քանի որ դրանք էլ ինչ-որ արժեք ունեն, ինչ-որ բան նշանակում են ամեն դեպքում, սակայն ամենից կարևոր են գործողությունները, արարքները, որոնք կապացուցեն, որ այդ մարդու խոսքերը օդերում չմնացին և իրագործվեցին: Բոլորս էլ միայն բառեր օգտագործել կարող ենք, սակայն գործել կամ խոսել, ոչ բոլորս:
Ստեղծագործական աշխատանք — Ամեն մեկն իր աչքերով…
Ամեն մեկն իր աչքերով…
«Կանաչ առավոտը»
Առաջին կտոր
… նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը… — նկարագրիր մթնող երկինք:
Մայրամուտից դեպի մութն ընկնող երկինքը շա՜տ մութ էր, մութ և կուտակված ամպերով: Փակված և թաքնված երկինքը մնացել էր ամպերի ետևում և չէր կարողանում շնչել: Իսկ մինչ այդ իջնում էր գեղեցիկ մութը, որը էլ ավելի էր դարձնում մռայլ և գորշ ամպամած մթնող երկինքը:
Ահա թե ինչ է ծառը — հեղինակի թվարկածներին ավելացրու քոնը: Նկարագրիր զգացողություններդ ծառազուրկ, ասֆալտապատ միջավայրում և սաղարթախիտ, փարթամ բնության գրկում:
Ես այնքան շա՜տ եմ սիրում բնություն, որ առանց ծառերի, խոտերի, ծաղիկների, առանց բնության չեմ պատկերացնում, թե ինչպես կապրեի, երևի թե չկարողանայի: Ես մի պահ պատկերացրեցի ծառազուրկ, ասֆալտապալտ մի վայր, որտեղ ոչ մի ծառ չկա, ոչ մի խոտ և կարելի է ասել, որ չկար բնություն առհասարակ: Ես ուղակի չկարողացա պատկերացնել, թե ես այնտեղ ոնց պետք է ապրեի, կկարողանայի ապրել, թե ոչ:
Հետազոտական աշխատանք — Ծառի պաշտամունք (ընտրել ուղղություններից մեկը և նյութեր հավաքել,ներկայացնել դասարանում):
Ծառի պաշտամունքը հին աշխարհում:
Ծառի պաշտամունքի «մնացորդներ» ժամանակակից աշխարհում:
Կենաց ծառի պաշտամունքը հայերի մեջ:
Սրբացված ծառեր:
Երկրորդ կտոր
Բացատրել բառերը — նոսր, արգավանդ, ումպ, այլասերվել, ամայի, ընկճվել, արևախանձ, կիսանիրհ, պատիճ, քունք, կենարար, կոհակ:
Նոսր – ցանցառ, անոսր, բարակ, նուրբ
Արգավանդ – բերրի, բարեբեր
Ումպ – կում, խում
Այլասերվել – անբարոյականանալ, անբարոյանալ
Ամայի – անբնակ, անբնակելի, անմարդաբնակ, անշեն
Ընկճվել – վհատվել, ընկրկել, հուսահատվել
Արևախանձ – արևից խանձված՝ այրված:
Կիսանիրհ – քնաթաթախ
Պատիճ – հրապատիճ, շողիկ, խանձ, լուցիկ:
Քունք – հոնք
Կենարար – կենդանարար, կենսաբեր, կենսատու
Կոհակ – ալիք, հորձանք
Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքը. …Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել…
Կարծում եմ, որ այս միտքը նշանակում է, որ եթե Թոմասը ետ նայեր, այսինքն կփոշմաներ և կհուսահատվեր, ինչն էլ նշանակում է ընկճվել: Իմ կարծիքով այստեղ ետ նայել նշանակում է, ոչ թե ուղիղ իմաստով, այլ փոխաբերական, այսինքն նա երբեք չէր նայում ետ և ափսոսում, հուսահատվում:
Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր … — Կարո՞ղ ես պատկերացնել՝ ինչ խոսքեր էին լսվում այդ ծիծաղի մեջ:
Իմ պատկերացմամբ լսվում էին նրա ուրախության, հույսով լցված և հաղթանակած խոսքերը, քանի որ նա չէր ընկճվել և հասել էր իր նպատակին:
Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:
Կարծում եմ հերոսի հաջողության գաղտնիքը ինքնավստահությունն էր, նպատակասլացությունը, հույսը և ձգտումը, որոնք իրականում պետք են բոլորիս յուրաքանչյուր նպատակին հասնելու կամ երազանքն իրագործելու համար:
Ստեղծագործական աշխատանք — Ետ նայել կնշանակի՝ ընկճվել
Ետ նայել կնշանակի՝ ընկճվել…
Ժպիտը
Ինչպե՞ս կբնութագրես այն հասարակությունը, որը հերթ կարող է կանգնել ինչ-որ բանի վրա թքելու համար: Համեմատիր այն հասարակության հետ, որտեղ դու ես ապրում:
Չգիտեմ էլ, թե ինչպես կբնութագրեմ: Ամեն դեպքում ինձ համար դա անհասկանալի արարք է: Իրենց հասարակության համար տոնակատարություն էր, հրճվանք էր փչացնելը, ոչնչացնելը: Կարծես, նրանք տարիների ընթացքում կուտակված ատելությունն ու զզվանքը փոխանցում էին այդպեսս և ազատվում դրանից: Մեր հասարակությունում չեն փչացնում գեղեցիկը, գնահատում են շրջակա միջավայրը:
Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ։ — Ի՞նչ ապուրի մասին է խոսքը: Իսկ հիմա՞ ինչ ենք անում:
Կարծում եմ, ապուրը դա նրանց կյանքն էր, բայց համաձայն չեմ, քանի որ ամեն մեկն ինքն է եփում իր <<Ապուրը>>:
Քո կարծիքով ինչու՞ հենց ժպիտը ընկավ Թոմի ձեռքը: Ժպի՞տն է փրկվելու ճանապարհը, թե դու այլ ճանապարհ ես պատկերացնում:
Կարծում եմ, Թոմը այդ բազմության, ամբոխի մեջ միակն էր, ով չէր դժգոհում, ատելություն չէր զգում և դրա համար նկատեց այդ ժպիտը, իսկ այն մարդիկ, ովքեր փորձում էին իրենց ատելությունը փոխանցել նրանք պարզապես չէին նկատում: Ժպիտը կարող է լինել փրկվելու ճանապպարհ և նույնիսկ ամենապարզ ու հեշտ ճանապարհը, սակայն միակը չէ, կան ուրիշ ճանապարհներ էլ:
Լճակ
Առաջադրանքներ
Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Ինչո՞ւ ապշած ես, լճա՛կ,
Ու չեն թռվռում քո ալիքները,
Միթե քո հայլու մեջ նեղսրտած,
Գեղեցկուհի նայեց։
Եվ կամ միթե զմայլվում են,
Ալիքները քո երկնքի կապույտից,
Եվ այն ամպերը լուսափթիթ,
Որոնք նման են քո փրփուրին։
Մելամաղձոտ իմ լճակ,
Ուզում եմ քեզ հետ մտերիմ լինել,
Սիրել քեզ,
Գրավվել, լռել ու խորհել։
Որքան ունես դու ալիք
Ճակատս այնքան կնճիռ ունի,
Որքան ունես դու փրփուր՝
Սիրտս այնքան վերք ունի։
Այլ եթե գոգիդ թափի
Երկնքի աստղերի խումբ ,
Նման չես կարող լինել դու
Հոգուս՝ որը բոց է անհուն։
Քեզ հետ աստղերը չեն մեռնի,
Ծաղիկները չեն թոռոմի,
Ամպերը չեն թրջի,
Երբ խաղաղ լինեք դու և օդը,
Լճա՛կ, դու ես իմ թագուհին,
Ինձ դողդողացնելով,
Կրկին խորքդ խռով ես պահում,
Ինձ պահում ես դողդողալով։
Շատերը ինձ մերժեցին,
Ասացին քնար ունեմ,
Մեկը՝ գունատ է, գույն չունի,
Մյուսն էլ ասեց՝ մեռնում է։
Ոչ ոք չասաց – «Հե՜յ տղա,
Արդյոք ինչո՞ւ ես մարում,
Երբ դեռ այդքան երիտաասարդ ես,
Արի քեզ սիրեմ, որ չմեռնես»։
Ոչ ոք չասաց՝ «Այս տղայի
Պատռենք սիրտը տըրտմագին,
Նայենք ինչե՜ր գրված կան այնտեղ․․․»
– Այնտեղ հրդեհ կա, ոչ մատյան։
Այնտեղ կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Աիքներդ թող հուզվեն, լճա՚կ,
Անցնեն քո խորքը,
Հուսահատ նայեն․․․
Քնարական հերոսի կարծիքով ինչու՞ էր ապշած լճակը. է՞լ ինչը կարող է ապշեցնել լճակին:
Քնարական հերոսի կարծիքով լճակը ապշած էր, քանի որ գեղեցկուհին նայել էր իր հայելու մեջ:
Ի՞նչ նմանություններ էր գտել քնարական հերոսը իր և լճակի միջև: Իսկ տարբերություննե՞ր:
Նա նմանեցնում էր իր հոգու վերքերը, կնճիռները լճակի ալիքներինև փրփուրներին: Քնարական հերոսը նշեց, որ լճակի մեջ, եթե նույնսիկ ընկնեն աստղերի մի խումբ, նա երբեք չի կարող նման լինել նրա հոգուն, որը բոց է անհուն:
Ի՞նչ տրամադրություն է տիրում բանաստեղծությունում: Ի՞նչ գույն կներկեիր այս բանաստեղծությունը:
Բանաստեղծությունում տիրում է տխուր, թախծոտ, հանգիստ, մտածկոտ, մոլորված տրամադրություն: Քնարական հերոսը մոլորված էր, տխուր, գուցե և մենակ: Այս բանաստեղծությունը ես կներկեի սպիտակ և բաց կապույտ, մի փոքր էլ բաց մոխրագույն: Սպիտակն ու բաց կապույտը կլինեին քնարական հերոսի մոլորվածությունն ու մտածկոտությունը, իսկ բաց մոխրագույնը մենակությունն ու տխրությունը:
Ի՜նչ կ՚ըսեն
Առաջադրանքներ.
Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Ինձ ասում են, ինչու ես լուռ
«Օհ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ բռնկվում է,
Որն անհուն է ինձ պես»։
Ինձ ասում են, միշտ տխուր ես».—
«Ինչպես չլինեմ, մեկ-մեկ
Թափվում են գլխիս աստղերը…
Արշալույսը չանցավ սրտիս»։
Ինձ ասում են, պայծառ չես
Լճակի պես մեռած ես,
Դալկահա՛ր դեմքդ ու նայվածքդ»։—
«Օ՜հ, խորն են իմ փրփուրները»։
Ես ինձ ասում եմ, ժամն է հասել,
Քո երկրորդ մոր գնալու,
Գերեզմա՛ն, այնտեղ գտնես դու
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր…»։
Ինչպե՞ս է քնարական հերոսը վերաբերվում կյանքին ու մահվանը:
Քնարական հերոսը գիտեր, որ իր մահվան ժամը հասել է: Նա շատ հանգիստ էր ընդունում այդ փաստը: Իմ կարծիքով նա կարծում էր, որ կյանքը կարևոր է, սակայն նա արդեն հուսահատվել էր և բանաստեղծությունը կարդալով տպավորություն է ստեղծվում, թե նրա համար մեկ է:
Ի՞նչ գուներով կներկես այս բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը կներկեմ մոխրագույն և սև գուներով, քանի որ նա շատ տխուր էր, թախծոտ, իրեն մենակ էր զգում և արդեն հուսահատվել էր:
Հիսուսի առակները
Նոր գինին հին տիկերի մեջ չի դրվում
Նմանապես, ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես տիկերը կպայթեն. գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան։ Ընդհակառակը, նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են։
Վերլուծություն…
Այս առակը այն մասին է, որ նորն ու հինը խառնել չի կարելի, քանի որ կստացվի խառնաշփոթ: Այստեղ գինին՝ ժամանակակիցն է, նորը, իսկ տիկը անցյալը, հինը: Եվ պարզ է, երբ անցյալն ու ներկան խառնվում է մարդու կյանքում խառնվում է ամեն ինչ և ներկան է խառնվում և անցյալն է խառնվում: Նույնը նաև լինում է սերունդների մեջ, երբ այս սերունդն ու նախորդ սերունդները խառնվում են:
Հավատի լույսը
Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի, կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի։ Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։
Վերլուծություն…
Այս առակի իմաստն այն է, որ պետք է հոգու խորքում ունեցած դրական բաները չթաքցնել, դնել վերևում, որպեսզի դրանից մարդիկ օգտվեն: Իրականում, այդպես ապրելը շա՜տ դժվար է, թերևս ինձ համար: Կիսվել բոլոր դրական բաներով, չթաքցնել, դիմացինի հետ կիսվել այն ամենով ինչ լավն ու դրականն է: Դժվար է կյանքի հենց այդ ուղին ընտրել, դա ուժեղ մարդը կարող է անել, ով կարող է դիմանալ շրջապատող կարծիքներին, դրսևորի իր կամքի ուժը, դիմանա կորուստներին և գնա ճիշտ ուղով:
Ինչպես շահեցնել դրամը
Վերլուծություն…
Այս առակում դրամը դա սերն էր, որը Աստված բաժանում է մարդկանց և նա չի ակնկալում, որ նրան ետ վերադառնա այդ սերը, այլ ցանկանում է, որ մենք այդ սերը չպահենք մեզ մոտ, չթաքցնենք և տարածենք, որ սերը միշտ շրջանառության մեջ լինի: Ինչքան տարածես, փոխանցես սերը, ջերմությունը, այդքան ետ կվերադառնա քեզ նույն սերն ու ջերմությունը, իսկ եթե պահում ես քո մեջ, ապա քո ունեցածն էլ վերցնում են:
Հատված առաջին
Աշակերտն ասաց.
-Բոլոր ուսուցիչներն ասում են, որ հոգևոր գանձերը ձեռք են բերվում անհատական փնտրտուքի շնորհիվ: Այդ դեպքում ինչո˚ւ ենք մենք այստեղ հիմա միասին:
– Դուք միասին եք, քանի որ անտառը միշտ ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը,- պատասխանեց ուսուցիչը: Անտառը խոնավություն է պահպանում , հակադրվում է փոթորկին և օգնում է հողին արգասաբեր լինելու: Իսկ ի՞նչն է ծառին պինդ պահում, եթե ոչ նրա արմատները: Մի բույսի արմատները չեն կարող օգնել մյուսին` աճելու: Այն, որ մենք միասին ենք մի նպատակով, մարդուն հնարավորություն է տալիս աճելու իր սեփական կերպարին համապատասխան, և սա է նրանց ճանապարհը, ովքեր ուզում են միաձուլվել Աստծուն:
Ուսուցիչն ասաց.
-Եթե պիտի լաց լինես, լա´ց եղիր ինչպես երեխան: Երբ երեխա էիր, առաջին բաներից մեկը, որ իմացել ես կյանքում, լացն է, քանզի այն կյանքի բաղկացուցիչ մասն է: Երբեք մի´ մոռացիր, որ դու ազատ ես, և քո զգացմունքները ցուցադրելը բոլորովին էլ ամոթ չէ: Բղավոցը, բարձրաձայն լացը այնքան աղմուկ են ստեղծում, ինչքան դու ես ուզում, քանի որ այդպես լալիս են երեխաները, իսկ նրանք գիտեն իրենց սիրտը հանգստացնելու ամենաարագ միջոցը: Դու երբևէ ուշադրություն դարձրե˚լ ես, թե ինչպես են երեխաները դադարում լաց լինել: Նրանք դադարեցնում են լացը, որովհետև ինչ-որ բան շեղում է նրանց: Ինչ-որ բան կանչում է նրանց հերթական արկածին: Երեխաները շատ արագ են դադարում լաց լինել: Դու էլ կարող ես այդպես անել, բայց եթե լաց լինես այնպես, ինչպես երեխաները:
Վերլուծություն…
Առանձնացրեցի երկու փոքրիկ պատմություններ, որոնց ասելիքն ինձ շատ է դուր եկել: Առաջին պատմության ասելիքն այն է, որ միասնությունը շառ կարևոր է, քանի որ միայնակ իհարկե կարող ենք ինչ-որ բանի հասել, սակայն երբ միասին ենք ավելի հույսով ենք, ավելի ուժեղ և միասնական: Ամենից շատ դուր եկավ այն մասը, երբ ուսուցիչը փոխաբերական իմաստով բացատրում էր և օրինակ բերում ծառերը: Երկրորդ պատմության մեջ ասելիքն այն էր, որ պետք չէ վախենալ կամ ամաչել լաց լինելուց, կամ զգացմունքները արտահայտելուց, այն ինչ կուտակվածա հոգում, այդ ամեն ինչը արտահայտվումա արցունքների միջոցով ու երբեմն ավելի լավ է լաց լինել, քան պահել հոգու խորքում: Իմ կարծիքով լաց լինելը դա թույլ մարդու արարք չէ:
Հատված երկրորդ
Մենք աշխարհ ենք գալիս մեր երազանքների և իդեալների որոնման համար: Հաճախ մենք անհնար ենք դարձնում այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում է: Երբ սխալվում ենք, զգում ենք, որ վատնել ենք մեր ժամանակը՝ մի ափ հեռավորության վրա փնտրտուք անելով: Մենք մեղադրում ենք մեզ սխալների, մեր որոնումների անօգտակարության համար և մեր իսկ կողմից ստեղծած խնդիրների համար: Ուսուցիչն ասում է.
– Չնայած գանձը կարող է թաղված լինել քո իսկ տան տակ, դու այն կգտնես միայն, եթե սկսես փնտրել: Եթե Պետրոսը չզգար մերժման ցավը, նա Եկեղեցու գլուխ չէր ընտրվի: Եթե անառակ որդին չվատներ ամեն ինչ, նրա ապաշխարությունը հոր համար տոն չէր դառնա: Մեր կյանքում կան առանձնահատուկ իրեր, որոնց վրա որպես կնիք գրված է . «Դու իմ արժեքը կգիտակցես միայն այն ժամանակ, երբ կկորցնես ինձ ու կվերագտնես: Լավ չէ, երբ փորձում ես կարճացնել ուղին»:
Վերլուծություն…
Այս պատմությունն ինձ ամենից շատ դուր եկավ: Երկու իմատով. Առաջին հերթին դուր եկավ այն հատվածը, երբ նշվում է, որ մենք աշխարհ ենք գալիս երազանքների և իդեալների որոնման համար, իսկ երկրորդ հերթին այն, որ նշվում է, որ կորցնում ենք, հետո հասկանում արժեքը: Չէ որ միշտ էլ այդպես է կյանքում, կորցնում ենք, նոր գնահատում:
Հատված երրորդ
Ուսուցիչն ասաց.
– Դու պատրաստ չես փնտրելու Աստծո բացատրությունը: Դու կարող ես լսել գեղեցիկ բառեր, բայց դրանք հիմնականում դատարկ բառեր են: Այդպես էլ դու կարող ես սիրո մասին մի ամբողջ հանրագիտարան կարդալ՝ չիմանալով, թե ինչ է սերը: Ոչ ոք երբեք չի կարող ապացուցել, որ Աստված գոյություն ունի: Կյանքում որոշակի բաներ պարզապես պետք է զգացվեն և երբեք չբացատրվեն: Սերը մի բան է: Աստված, որ սեր է, նույնպես այդպիսի բան է: Հավատը մանկության փորձառությունն է հենց այնպիսի մոգական իմաստով, ինչպիսին մեզ սովորեցնում է Հիսուսը. «Երեխաները Աստծո արքայությունն են: Աստված երբեք քո գլուխը չի մտնի: Դուռը, որ օգտագործում է նա, քո սիրտն է»:
Վերլուծություն…Այս պատմության ասելիքը այս տողն է՝ Կյանքում որոշակի բաներ պարզապես պետք է զգացվեն և երբեք չբացատրվեն: Կյանքում լինում են շատ դեպքեր, երբ մենք չենք կարողանում բացատրել բառերով, թե ինչ ենք զգում, չենք կարողանում նկարագրել այն ինչ կատարվում է, բայց զգում ենք այդ ամենը:
Հատված չորրորդ
Ուսուցիչն ասաց.
– Հաճախ ավելի հեշտ է սիրել, քան սիրվել: Մենք դժվարությամբ ենք ընդունում ուրիշների օգնությունն ու աջակցությունը: Մեր անկախ մնալու բոլոր փորձերը ուրիշներին զրկում են իրենց սերը մեր հանդեպ արտահայտելու հնարավորությունից: Շատ ծնողներ իրենց ծերության ժամանակ զրկում են իրենց զավակներին ծնողի հանդեպ իրենց սերն ու աջակցությունը դրսևորելու հնարավորությունից, որ ստացել են զավակները մանկության տարիներին: Շատ ամուսիններ (և կանայք), երբ դժբախտությունը բախում է նրանց դուռը, ամաչում են ուրիշներից կախված լինելու համար: Արդյունքում սիրո գետը չի հոսում: Դուք պետք է ինչ-որ մեկից ընդունեք սիրո կոչը: Դուք պիտի թույլ տաք ուրիշներին՝ օգնելու ձեզ, որպեսզի ուժ ունենաք առաջ գնալու: Եթե դուք խոնարհությամբ ու մաքրությամբ ընդունում եք այդպիսի սերը, հասկանում եք, որ Սերը միայն չի տալիս կամ միայն վերցնում. դա տեղի է ունենում միաժամանակ:
Վերլուծություն…
Հաճախ մենք չենք էլ հասկանում, որ հնարավորությունը մեր ձեռքերում է, եթե այն տանք, կօգտագործեն, եթե պահենք, ապա կկորի: Հաճախ կարող ենք հրաճարվել օգնությունից և աջակցությունից, անգիտակցաբար խոչընդոտել և փչացնել շատ բաներ, քանի որ այդ հնարավորությունը, առիթը չենք տալիս, որպեսզի դրսևորեն, ասեն, գործեն:
Հատված հինգերորդ
Հին պերուական մի լեգենդ կա, որում պատմվում է մի քաղաքի մասին, որտեղ բոլորը երջանիկ էին: Այս քաղաքի բնակիչները անում էին այն ամենը, ինչը իրենց հաճույք էր պատճառում, և բոլորը ապրում էին համերաշխ: Բոլորը, բացի քաղաքապետից, որ տխուր էր, որովհետև կառավարելու բան չուներ: Բանտը դատարկ էր, դատարանից երբեք օգտվողներ չէին լինում, իսկ նոտարը ոչինչ չէր անում, քանի որ մարդու խոսքն այստեղ ավելի մեծ արժեք ուներ, քան թուղթը, որի վրա գրվում է այդ խոսքը: Մի անգամ քաղաքապետը հեռվից մի քանի աշխատող ընդունեց, որպեսզի նրանք ինչ- որ բան կառուցեն գյուղի գլխավոր հրապարակի կենտրոնում: Մի ամբողջ շաբաթ կարելի էր լսել մուրճերի և սղոցների ձայները: Շաբաթվա վերջում քաղաքապետը բոլորին հրավիրեց գյուղ՝ հանդիսավոր բացման: Մեծ հանդիսավորությամբ արտաքին տախտակները հանվեցին և մարդիկ տեսան… մի կախաղան: Մարդիկ սկսեցին իրար հարցնել, թե ինչ է անում այդտեղ կախաղանը: Վախից նրանք սկսեցին օգտվել դատարանից, որպեսզի ինչ-որ բան որոշեն, որը մինչ այդ որոշվում էր պարզապես համատեղ համաձայնությամբ: Նրանք գնացին նոտարական գրասենյակ, որպեսզի գրանցեն փաստաթղթերը, որոնք առաջ պարզապես մարդկային խոսքերով էին արվում: Եվ նրանք այսուհետ սկսեցին օրենքի հանդեպ ունեցած վախից ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ասում էր քաղաքապետը: Լեգենդում ասվում է, որ կախաղանը երբեք էլ չօգտագործվեց, բայց նրա նեկայությունն ամեն ինչ փոխեց:
Ճանապարհորդի ընկերը որոշեց մի քանի շաբաթ անցկացնել Նեպալի մենաստաններից մեկում: Մի անգամ՝ կեսօրին, նա մտավ մենաստանի բազում եկեղեցիներից մեկը և տեսավ խորանին նստած մի ժպտացող հոգևորականի:
– Ի՞նչու ես ժպտում,- հարցրեց նա:
– Որովհետև ես հասկացել եմ բանանների իմաստը,- պարկը բացելով և նեխած բանանները հանելով՝ պատասխանեց հոգևորականը:- Սա հենց կյանքն է, որ անցել է իր ուղին և չի օգտագործվել, ու հիմա արդեն շատ ուշ է:
Ապա նա իր պարկից մի ուրիշ բանան հանեց, որ դեռ կանաչ էր: Նա այն ցույց տվեց մարդուն և ապա դրեց պարկի մեջ:
– Սա այն կյանքն է, որ դեռ չի սկսել անցնել իր ուղին և սպասում է հարմար պահի:
Վերջապես նա հանեց իր պարկից մի հասուն բանան, մաքրեց ա յն և կիսելով տղամարդու հետ՝ ասաց.
– Սա ներկա պահն է: Սովորի՛ր ապրել այն առանց վախի:
Վերլուծություն…
Ինձ ամենից շատ դուր եկան այդ երկու պատմությունները: Երկուսն էլ կյանքի մասին են: Մեկի ասելիքն այն է, որ կյանքում կան բաներ, որոնք չեն օգտագործվում, մեր կյանքում կարևոր դեր չունեն, սակայն իրենց ներկայությամբ փոխում են ամեն բան: Երկրորդի ասելիքն այն էր, որ կյանքը շարունակվում է, մեզ չի սպասում և պետք է ապրել ներկայով:
Հատված վեցերորդ
Կյանքը նման է հեծանվային մեծ վազքի, որի նպատակը սեփական Անհատական ճակատագրով ապրելն է: Մեկնագծի վրա մենք միասին ենք՝ համախոհ և խանդավառ: Բայց վազքը սկսելուն պես նախնական ուրախությունն ընկրկում է խնդիրների՝ ուժասպառության, միօրինակության, ընդունակությունների հանդեպ կասկածանքի առաջ: Մենք ուշադրություն ենք դարձնում, որ որոշ ընկերներ հրաժարվել են խնդիրներն ընդունելուց, և նրանք դեռ մրցավազքի մեջ են միայն այնքանով, որ չեն կարող ընդհատել վազքը ճանապարհի կեսին: Նրանք բավականին շատ են: Նրանք առաջ են ընթանում աջակցության մեքենայի հետ, հարաբերվում են միայն իրար միջև, և նրանց առաքելությունն ավարտված է: Մենք սկսում ենք առաջ անցնել նրանցից, հետո մնում ենք միայնակ, մեզ նոր անակնկալներ են մատուցում անծանոթ ճանապարհները, խնդիրներ են առաջանում հեծանվի հետ: Մենք հոգնում ենք ու հարցնում ինքներս մեզ՝ իմաստ ունե՞ն այս ջանքերը: Այո’, իմաստ ունեն: Մի’ հանձնվեք:
Վերլուծություն…
Պատմվության ասելիքն այն էր, որ երբեք պետք չէ հանձնվել, հույսը կտրել և դադարել պահքարելուց, քանի որ ջանքերն ապարդյուն չեն և հաստատ ինչ-որ արդյունք կտան: Մեր կյանքի ընթացքը նկարագրված է այս պատմությունում: Սկզբում՝ ուրախություն, խանդավառություն: Հետո՝ ուժասպառություն, միօրինակություն, իսկ վերջում՝ անծանոթ ճանապարհներ:
Հատված յոթերորդ
Ուսուցիչն ասում է.
-Ճիշտ է, որ ամեն ինչ արժեք ունի, բայց արժեքը միշտ հարաբերական է: Երբ մենք հետևում ենք մեր երազանքներին, ուրիշների վրա դժբախտի ու անհաջողակի տպավորություն ենք թողնում: Բայց կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են մտածում: Կարևորը մեր սրտում եղած ուրախությունն է:
Վերլուծություն…
Այս պատմության ասելիքն այն է, որ պետք չէ լսել ուրիշի կարծիքները, պետք է շարժվել սեփական կարծիքով և տեսակետով: Կարևորն այն է, որ մենք ուրախ ենք և այդ ուրախությունը դիմացինին դժբախտություն չի պատճառում:
Հատված ութերորդ
Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:
-Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, – ասացին նրանք:
Ուսուցիչն ասաց.
-Ես պարտավոր էի փոխանցել այդ գաղտնիքները այնպիսի մարդու, ում լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին, ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:
Վերլուծություն…
Այս պատմության ասելիքն այն է, որ հաճախ մարդիկ չեն ներկայանում այնպիսին ինչպիսին կան և շատ դժվար է գտնել, տեսնել այդ մարդկանց մեջ հենց իրենց, ինչպիսին, որ նրանք են: Այդ պատճառով ուսուցիչը այդ գաղտնիքները փոխանցեց նրան, ում թերությունն իսկապես տեսել էր:
Հատված իններորդ
Ուսուցիչն ասում է.
-Երբ մենք սկսում ենք մեր ճանապարհը, սաստիկ վախ ենք զգում: Մենք մեզ պատասխանատու ենք զգում՝ ամեն ինչ ճիշտ անելու համար: Վերջիվերջո, քանի որ մենք մի կյանք ենք ապրում, ապա ո՞վ է եղել այն մարդը, որ հորինել է «ամեն ինչ ճիշտ է» ստանդարտը: Աստված ընձուղտ, փիղ ու մրջյուն է ստեղծել, մենք ինչո՞ւ պիտի հետևենք ստանդարտներին: Դրանք գոյություն ունեն միայն նրա համար, որպեսզի ցույց տան մեզ, թե ինչպես են մյուսները բնորոշում իրենց սեփական իրականությունը: Մենք հաճախ սքանչանում ենք ուրիշների գործելակերպով և շատ հաճախ կարող ենք խուսափել սխալներից, որ գործում են ուրիշները: Բայց ապրելը հրաշալի է, և միայն մենք գիտենք, թե մեզ համար ինչ անենք:
Վերլուծություն…
Այս պատմության ասելիքն այն է, որ մենք կյանքում հաճախ ցանկանում ենք անել ամեն ինչ ճիշտ և մեզ համար դա դարձել է ստանդարտ, սակայն բոլորն էլ սխալվում են և դրանից աշխարհը չի փլուզվում:
Հատված տասներորդ
Անտոնիո Մաչադոն գրում է.
«Հարվածը հարվածի հետևից, քայլը՝ քայլի
Որսո՛րդ, այստեղ ճանապարհ չկա,
Ճանապարհը գոյություն ունի՝ նրանով անցնելու համար,
Առաջ գնալով՝ դու ճանապարհ ես ստեղծում,
Եվ եթե դու ետ նայես,
Դու միայն հետքեր կտեսնես
Որոնցով երբևէ
Նորից կանցնեն քո ոտքերը:
Որսորդ, այստեղ ճանապարհ չկա.
Ճանապարհը գոյություն ունի՝ նրանով անցնելու համար»:
Վերլուխություն…
Այս պատմության ասելիքն այն է, որ ճանապարհը լինում է այն դեպքում, երբ դրանով անցնում են: Դատարկ ճանապարհները ոչ ոքի պետք չեն, այդ պատճառով էլ չեն լինում: Անցնելով ճանապարհը մենք ստեղծում և շարունակում ենք այն:Հատված առաջին
Աշակերտն ասաց.
-Բոլոր ուսուցիչներն ասում են, որ հոգևոր գանձերը ձեռք են բերվում անհատական փնտրտուքի շնորհիվ: Այդ դեպքում ինչո˚ւ ենք մենք այստեղ հիմա միասին:
– Դուք միասին եք, քանի որ անտառը միշտ ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը,- պատասխանեց ուսուցիչը: Անտառը խոնավություն է պահպանում , հակադրվում է փոթորկին և օգնում է հողին արգասաբեր լինելու: Իսկ ի՞նչն է ծառին պինդ պահում, եթե ոչ նրա արմատները: Մի բույսի արմատները չեն կարող օգնել մյուսին` աճելու: Այն, որ մենք միասին ենք մի նպատակով, մարդուն հնարավորություն է տալիս աճելու իր սեփական կերպարին համապատասխան, և սա է նրանց ճանապարհը, ովքեր ուզում են միաձուլվել Աստծուն:
Ուսուցիչն ասաց.
-Եթե պիտի լաց լինես, լա´ց եղիր ինչպես երեխան: Երբ երեխա էիր, առաջին բաներից մեկը, որ իմացել ես կյանքում, լացն է, քանզի այն կյանքի բաղկացուցիչ մասն է: Երբեք մի´ մոռացիր, որ դու ազատ ես, և քո զգացմունքները ցուցադրելը բոլորովին էլ ամոթ չէ: Բղավոցը, բարձրաձայն լացը այնքան աղմուկ են ստեղծում, ինչքան դու ես ուզում, քանի որ այդպես լալիս են երեխաները, իսկ նրանք գիտեն իրենց սիրտը հանգստացնելու ամենաարագ միջոցը: Դու երբևէ ուշադրություն դարձրե˚լ ես, թե ինչպես են երեխաները դադարում լաց լինել: Նրանք դադարեցնում են լացը, որովհետև ինչ-որ բան շեղում է նրանց: Ինչ-որ բան կանչում է նրանց հերթական արկածին: Երեխաները շատ արագ են դադարում լաց լինել: Դու էլ կարող ես այդպես անել, բայց եթե լաց լինես այնպես, ինչպես երեխաները:
Վերլուծություն…
Առանձնացրեցի երկու փոքրիկ պատմություններ, որոնց ասելիքն ինձ շատ է դուր եկել: Առաջին պատմության ասելիքն այն է, որ միասնությունը շառ կարևոր է, քանի որ միայնակ իհարկե կարող ենք ինչ-որ բանի հասել, սակայն երբ միասին ենք ավելի հույսով ենք, ավելի ուժեղ և միասնական: Ամենից շատ դուր եկավ այն մասը, երբ ուսուցիչը փոխաբերական իմաստով բացատրում էր և օրինակ բերում ծառերը: Երկրորդ պատմության մեջ ասելիքն այն էր, որ պետք չէ վախենալ կամ ամաչել լաց լինելուց, կամ զգացմունքները արտահայտելուց, այն ինչ կուտակվածա հոգում, այդ ամեն ինչը արտահայտվումա արցունքների միջոցով ու երբեմն ավելի լավ է լաց լինել, քան պահել հոգու խորքում: Իմ կարծիքով լաց լինելը դա թույլ մարդու արարք չէ:
Հատված երկրորդ
Մենք աշխարհ ենք գալիս մեր երազանքների և իդեալների որոնման համար: Հաճախ մենք անհնար ենք դարձնում այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում է: Երբ սխալվում ենք, զգում ենք, որ վատնել ենք մեր ժամանակը՝ մի ափ հեռավորության վրա փնտրտուք անելով: Մենք մեղադրում ենք մեզ սխալների, մեր որոնումների անօգտակարության համար և մեր իսկ կողմից ստեղծած խնդիրների համար: Ուսուցիչն ասում է.
– Չնայած գանձը կարող է թաղված լինել քո իսկ տան տակ, դու այն կգտնես միայն, եթե սկսես փնտրել: Եթե Պետրոսը չզգար մերժման ցավը, նա Եկեղեցու գլուխ չէր ընտրվի: Եթե անառակ որդին չվատներ ամեն ինչ, նրա ապաշխարությունը հոր համար տոն չէր դառնա: Մեր կյանքում կան առանձնահատուկ իրեր, որոնց վրա որպես կնիք գրված է . «Դու իմ արժեքը կգիտակցես միայն այն ժամանակ, երբ կկորցնես ինձ ու կվերագտնես: Լավ չէ, երբ փորձում ես կարճացնել ուղին»:
Վերլուծություն…
Այս պատմությունն ինձ ամենից շատ դուր եկավ: Երկու իմատով. Առաջին հերթին դուր եկավ այն հատվածը, երբ նշվում է, որ մենք աշխարհ ենք գալիս երազանքների և իդեալների որոնման համար, իսկ երկրորդ հերթին այն, որ նշվում է, որ կորցնում ենք, հետո հասկանում արժեքը: Չէ որ միշտ էլ այդպես է կյանքում, կորցնում ենք, նոր գնահատում:
Հատված երրորդ
Ուսուցիչն ասաց.
– Դու պատրաստ չես փնտրելու Աստծո բացատրությունը: Դու կարող ես լսել գեղեցիկ բառեր, բայց դրանք հիմնականում դատարկ բառեր են: Այդպես էլ դու կարող ես սիրո մասին մի ամբողջ հանրագիտարան կարդալ՝ չիմանալով, թե ինչ է սերը: Ոչ ոք երբեք չի կարող ապացուցել, որ Աստված գոյություն ունի: Կյանքում որոշակի բաներ պարզապես պետք է զգացվեն և երբեք չբացատրվեն: Սերը մի բան է: Աստված, որ սեր է, նույնպես այդպիսի բան է: Հավատը մանկության փորձառությունն է հենց այնպիսի մոգական իմաստով, ինչպիսին մեզ սովորեցնում է Հիսուսը. «Երեխաները Աստծո արքայությունն են: Աստված երբեք քո գլուխը չի մտնի: Դուռը, որ օգտագործում է նա, քո սիրտն է»:
Վերլուծություն…Այս պատմության ասելիքը այս տողն է՝ Կյանքում որոշակի բաներ պարզապես պետք է զգացվեն և երբեք չբացատրվեն: Կյանքում լինում են շատ դեպքեր, երբ մենք չենք կարողանում բացատրել բառերով, թե ինչ ենք զգում, չենք կարողանում նկարագրել այն ինչ կատարվում է, բայց զգում ենք այդ ամենը:
Հատված չորրորդ
Ուսուցիչն ասաց.
– Հաճախ ավելի հեշտ է սիրել, քան սիրվել: Մենք դժվարությամբ ենք ընդունում ուրիշների օգնությունն ու աջակցությունը: Մեր անկախ մնալու բոլոր փորձերը ուրիշներին զրկում են իրենց սերը մեր հանդեպ արտահայտելու հնարավորությունից: Շատ ծնողներ իրենց ծերության ժամանակ զրկում են իրենց զավակներին ծնողի հանդեպ իրենց սերն ու աջակցությունը դրսևորելու հնարավորությունից, որ ստացել են զավակները մանկության տարիներին: Շատ ամուսիններ (և կանայք), երբ դժբախտությունը բախում է նրանց դուռը, ամաչում են ուրիշներից կախված լինելու համար: Արդյունքում սիրո գետը չի հոսում: Դուք պետք է ինչ-որ մեկից ընդունեք սիրո կոչը: Դուք պիտի թույլ տաք ուրիշներին՝ օգնելու ձեզ, որպեսզի ուժ ունենաք առաջ գնալու: Եթե դուք խոնարհությամբ ու մաքրությամբ ընդունում եք այդպիսի սերը, հասկանում եք, որ Սերը միայն չի տալիս կամ միայն վերցնում. դա տեղի է ունենում միաժամանակ:
Վերլուծություն…
Հաճախ մենք չենք էլ հասկանում, որ հնարավորությունը մեր ձեռքերում է, եթե այն տանք, կօգտագործեն, եթե պահենք, ապա կկորի: Հաճախ կարող ենք հրաճարվել օգնությունից և աջակցությունից, անգիտակցաբար խոչընդոտել և փչացնել շատ բաներ, քանի որ այդ հնարավորությունը, առիթը չենք տալիս, որպեսզի դրսևորեն, ասեն, գործեն:
Հատված հինգերորդ
Հին պերուական մի լեգենդ կա, որում պատմվում է մի քաղաքի մասին, որտեղ բոլորը երջանիկ էին: Այս քաղաքի բնակիչները անում էին այն ամենը, ինչը իրենց հաճույք էր պատճառում, և բոլորը ապրում էին համերաշխ: Բոլորը, բացի քաղաքապետից, որ տխուր էր, որովհետև կառավարելու բան չուներ: Բանտը դատարկ էր, դատարանից երբեք օգտվողներ չէին լինում, իսկ նոտարը ոչինչ չէր անում, քանի որ մարդու խոսքն այստեղ ավելի մեծ արժեք ուներ, քան թուղթը, որի վրա գրվում է այդ խոսքը: Մի անգամ քաղաքապետը հեռվից մի քանի աշխատող ընդունեց, որպեսզի նրանք ինչ- որ բան կառուցեն գյուղի գլխավոր հրապարակի կենտրոնում: Մի ամբողջ շաբաթ կարելի էր լսել մուրճերի և սղոցների ձայները: Շաբաթվա վերջում քաղաքապետը բոլորին հրավիրեց գյուղ՝ հանդիսավոր բացման: Մեծ հանդիսավորությամբ արտաքին տախտակները հանվեցին և մարդիկ տեսան… մի կախաղան: Մարդիկ սկսեցին իրար հարցնել, թե ինչ է անում այդտեղ կախաղանը: Վախից նրանք սկսեցին օգտվել դատարանից, որպեսզի ինչ-որ բան որոշեն, որը մինչ այդ որոշվում էր պարզապես համատեղ համաձայնությամբ: Նրանք գնացին նոտարական գրասենյակ, որպեսզի գրանցեն փաստաթղթերը, որոնք առաջ պարզապես մարդկային խոսքերով էին արվում: Եվ նրանք այսուհետ սկսեցին օրենքի հանդեպ ունեցած վախից ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ասում էր քաղաքապետը: Լեգենդում ասվում է, որ կախաղանը երբեք էլ չօգտագործվեց, բայց նրա նեկայությունն ամեն ինչ փոխեց:
Ճանապարհորդի ընկերը որոշեց մի քանի շաբաթ անցկացնել Նեպալի մենաստաններից մեկում: Մի անգամ՝ կեսօրին, նա մտավ մենաստանի բազում եկեղեցիներից մեկը և տեսավ խորանին նստած մի ժպտացող հոգևորականի:
– Ի՞նչու ես ժպտում,- հարցրեց նա:
– Որովհետև ես հասկացել եմ բանանների իմաստը,- պարկը բացելով և նեխած բանանները հանելով՝ պատասխանեց հոգևորականը:- Սա հենց կյանքն է, որ անցել է իր ուղին և չի օգտագործվել, ու հիմա արդեն շատ ուշ է:
Ապա նա իր պարկից մի ուրիշ բանան հանեց, որ դեռ կանաչ էր: Նա այն ցույց տվեց մարդուն և ապա դրեց պարկի մեջ:
– Սա այն կյանքն է, որ դեռ չի սկսել անցնել իր ուղին և սպասում է հարմար պահի:
Վերջապես նա հանեց իր պարկից մի հասուն բանան, մաքրեց ա յն և կիսելով տղամարդու հետ՝ ասաց.
– Սա ներկա պահն է: Սովորի՛ր ապրել այն առանց վախի:
Վերլուծություն…
Ինձ ամենից շատ դուր եկան այդ երկու պատմությունները: Երկուսն էլ կյանքի մասին են: Մեկի ասելիքն այն է, որ կյանքում կան բաներ, որոնք չեն օգտագործվում, մեր կյանքում կարևոր դեր չունեն, սակայն իրենց ներկայությամբ փոխում են ամեն բան: Երկրորդի ասելիքն այն էր, որ կյանքը շարունակվում է, մեզ չի սպասում և պետք է ապրել ներկայով:
Հատված վեցերորդ
Կյանքը նման է հեծանվային մեծ վազքի, որի նպատակը սեփական Անհատական ճակատագրով ապրելն է: Մեկնագծի վրա մենք միասին ենք՝ համախոհ և խանդավառ: Բայց վազքը սկսելուն պես նախնական ուրախությունն ընկրկում է խնդիրների՝ ուժասպառության, միօրինակության, ընդունակությունների հանդեպ կասկածանքի առաջ: Մենք ուշադրություն ենք դարձնում, որ որոշ ընկերներ հրաժարվել են խնդիրներն ընդունելուց, և նրանք դեռ մրցավազքի մեջ են միայն այնքանով, որ չեն կարող ընդհատել վազքը ճանապարհի կեսին: Նրանք բավականին շատ են: Նրանք առաջ են ընթանում աջակցության մեքենայի հետ, հարաբերվում են միայն իրար միջև, և նրանց առաքելությունն ավարտված է: Մենք սկսում ենք առաջ անցնել նրանցից, հետո մնում ենք միայնակ, մեզ նոր անակնկալներ են մատուցում անծանոթ ճանապարհները, խնդիրներ են առաջանում հեծանվի հետ: Մենք հոգնում ենք ու հարցնում ինքներս մեզ՝ իմաստ ունե՞ն այս ջանքերը: Այո’, իմաստ ունեն: Մի’ հանձնվեք:
Վերլուծություն…
Պատմվության ասելիքն այն էր, որ երբեք պետք չէ հանձնվել, հույսը կտրել և դադարել պահքարելուց, քանի որ ջանքերն ապարդյուն չեն և հաստատ ինչ-որ արդյունք կտան: Մեր կյանքի ընթացքը նկարագրված է այս պատմությունում: Սկզբում՝ ուրախություն, խանդավառություն: Հետո՝ ուժասպառություն, միօրինակություն, իսկ վերջում՝ անծանոթ ճանապարհներ:
Հատված յոթերորդ
Ուսուցիչն ասում է.
-Ճիշտ է, որ ամեն ինչ արժեք ունի, բայց արժեքը միշտ հարաբերական է: Երբ մենք հետևում ենք մեր երազանքներին, ուրիշների վրա դժբախտի ու անհաջողակի տպավորություն ենք թողնում: Բայց կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են մտածում: Կարևորը մեր սրտում եղած ուրախությունն է:
Վերլուծություն…
Այս պատմության ասելիքն այն է, որ պետք չէ լսել ուրիշի կարծիքները, պետք է շարժվել սեփական կարծիքով և տեսակետով: Կարևորն այն է, որ մենք ուրախ ենք և այդ ուրախությունը դիմացինին դժբախտություն չի պատճառում:
Հատված ութերորդ
Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:
-Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, – ասացին նրանք:
Ուսուցիչն ասաց.
-Ես պարտավոր էի փոխանցել այդ գաղտնիքները այնպիսի մարդու, ում լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին, ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:
Վերլուծություն…
Այս պատմության ասելիքն այն է, որ հաճախ մարդիկ չեն ներկայանում այնպիսին ինչպիսին կան և շատ դժվար է գտնել, տեսնել այդ մարդկանց մեջ հենց իրենց, ինչպիսին, որ նրանք են: Այդ պատճառով ուսուցիչը այդ գաղտնիքները փոխանցեց նրան, ում թերությունն իսկապես տեսել էր:
Հատված իններորդ
Ուսուցիչն ասում է.
-Երբ մենք սկսում ենք մեր ճանապարհը, սաստիկ վախ ենք զգում: Մենք մեզ պատասխանատու ենք զգում՝ ամեն ինչ ճիշտ անելու համար: Վերջիվերջո, քանի որ մենք մի կյանք ենք ապրում, ապա ո՞վ է եղել այն մարդը, որ հորինել է «ամեն ինչ ճիշտ է» ստանդարտը: Աստված ընձուղտ, փիղ ու մրջյուն է ստեղծել, մենք ինչո՞ւ պիտի հետևենք ստանդարտներին: Դրանք գոյություն ունեն միայն նրա համար, որպեսզի ցույց տան մեզ, թե ինչպես են մյուսները բնորոշում իրենց սեփական իրականությունը: Մենք հաճախ սքանչանում ենք ուրիշների գործելակերպով և շատ հաճախ կարող ենք խուսափել սխալներից, որ գործում են ուրիշները: Բայց ապրելը հրաշալի է, և միայն մենք գիտենք, թե մեզ համար ինչ անենք:
Վերլուծություն…
Այս պատմության ասելիքն այն է, որ մենք կյանքում հաճախ ցանկանում ենք անել ամեն ինչ ճիշտ և մեզ համար դա դարձել է ստանդարտ, սակայն բոլորն էլ սխալվում են և դրանից աշխարհը չի փլուզվում:
Հատված տասներորդ
Անտոնիո Մաչադոն գրում է.
«Հարվածը հարվածի հետևից, քայլը՝ քայլի
Որսո՛րդ, այստեղ ճանապարհ չկա,
Ճանապարհը գոյություն ունի՝ նրանով անցնելու համար,
Առաջ գնալով՝ դու ճանապարհ ես ստեղծում,
Եվ եթե դու ետ նայես,
Դու միայն հետքեր կտեսնես
Որոնցով երբևէ
Նորից կանցնեն քո ոտքերը:
Որսորդ, այստեղ ճանապարհ չկա.
Ճանապարհը գոյություն ունի՝ նրանով անցնելու համար»:
Վերլուխություն…
Այս պատմության ասելիքն այն է, որ ճանապարհը լինում է այն դեպքում, երբ դրանով անցնում են: Դատարկ ճանապարհները ոչ ոքի պետք չեն, այդ պատճառով էլ չեն լինում: Անցնելով ճանապարհը մենք ստեղծում և շարունակում ենք այն: